Մարիո Կապանա
Մարիո Կապանա իտալ.՝ Mario Capanna | |||
Մարիա Կապանան Իտալիայի պատգամավորների պալատում | |||
| |||
---|---|---|---|
1983 թվականի հուլիսի 12 - 1987 թվականի հուլիսի 1 | |||
| |||
1979 - 1984 | |||
Կուսակցություն՝ | Պրոլետարական միասնական կուսակցություն, Պրոլետարական ժողովրդավարություն, Ծիածանագույն կանաչներ, Կանաչների դաշնություն | ||
Կրթություն՝ | Սուրտ Սրտի կաթոլիկ համալսարան Միլանի համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | Փիլիսոփայական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ, գրող | ||
Ազգություն | Իտալիա | ||
Դավանանք | Կաթոլիկ | ||
Ծննդյան օր | հունվարի 10, 1945 (79 տարեկան) | ||
Ծննդավայր | Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա | ||
Քաղաքացիություն | Իտալիա | ||
Կայք՝ | mariocapanna.it | ||
Մարիա Կապանա (իտալ.՝ Mario Capanna, հունվարի 10, 1945, Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, 1968-1969 թվականների ցույցերի «Նոր ձախերից» մեկն է։ Այսօր նա գենետիկ իրավունքների կոմիտեի տնօրենն է, որը տրամադրում է կենսատեխնոլոգիաների իրավական կարգավորման վերաբերյալ տեղեկատվություն[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիո Կապանան ծնվել է 1945 թվականի հունվարի 10-ին Իտալիայում։ 1963 թվականից ուսանել է Սուրբ Սրտի Կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1967 թվականի ուսանողական անկարգություններից հետո հեռացվել է համալսարանից։ Սակայն հետագայում Մարիոն կարողացել է ուսումը շարունակել Միլանի համալսարանում, որտեղ նա ստացել է փիլիսոփայության աստիճան, և դառնալ ուսանողական առաջնորդ։ Մարիո Կապանան մասնակցել է ոստիկանության և իտալական Սոցիալական շարժման կողմնակիցների հետ բախումներին։
1983 թվականից մինչև 1987 թվականը եղել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, իսկ 1989 թվականին մասնակցել է «Կանաչ ծիածան» նոր կուսակցության ստեղծմանը (իտալ.՝ Verdi Arcobaleno): Դրանից բացի Կապանան եղել է նաև Լոմբարդիայի տարածաշրջանային և Միլանում քաղաքային խորհրդական։ «Մաքուր ձեռքեր» անվանումով դատական քննությունից հետո, որը գրեթե ոչնչացրել է այսպես կոչված առաջին հանրապետությունը, Կապանան ամեն կերպ փորձել է գտնել քաղաքական կուսակցություն, որը կայուն կհամաձայնվեր նրա գաղափարախոսության հետ[3]։ Չնայած այն հանգամանքին, որ նա միշտ հանդես է եկել ձախ շարժումներում, Մարիոն ընդունել է մի դիրքորոշում, որը կարելի է անվանել որպես անկախ ձախ[4]։
2001 թվականին վարչական ընտրությունների ժամանակ Մարիո Կապանան իրեն ներկայացրել է որպես Կաստելո քաղաքում քաղաքապետի թեկնածու։ Նա հավաքել է ընդամենը 6 822 ձայն և պայքարը ավարտել դեռ առաջին փուլում։
Նա գենետիկ իրավունքների կոմիտեի տնօրենն է, որը տրամադրում է կենսատեխնոլոգիաների իրավական կարգավորման վերաբերյալ տեղեկատվություն։ Այն աշխատում է 2002 թվականից որպես անկախ գիտական և մշակութային ասոցիացիա, որը զբաղվում է հետազոտություններով, տեղեկատվությամբ, հավելվածների նախագծմամբ և կենսատեխնոլոգիական նորարարությունների ազդեցության տարբեր ձևերով։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Formidabili quegli anni (1988)
- Arafat (1989)
- Speranze (1994)
- Il fiume della prepotenza (1996)
- Lettera a mio figlio sul '68 (1998)
- L'Italia viva (2000)
- Verrò da te (2003)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Your MEPs : Mario CAPANNA». Europa. European Parliament. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Statements». Campaign for a UN Parliamentary Assembly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Mario Capanna - Wikipedia
- ↑ Mario Capanna − archivio900.it
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Movimento studentesco. Crescita politica e azione rivoluzionaria, Milano, Sapere, 1968.
- Monopoli, DC, compromesso storico, Milano, Mazzotta, 1975.
- Disarmo o sterminio? L'umanità al bivio del 2000, con altri, Milano, Mazzotta, 1983. ISBN 88-202-0528-9
- Formidabili quegli anni, Milano, Rizzoli, 1988; BUR, 1994; 1998; Garzanti, 2007. ISBN 88-17-53221-5; ISBN 88-17-11618-1; ISBN 88-17-11921-0; ISBN 978-88-11-68080-2
- Arafat. Intervista al presidente dello Stato palestinese, Milano, Rizzoli, 1989. ISBN 88-17-53222-3
- ...E la Terra sia un colloquio universale, Città di Castello, Petruzzi, 1992.
- La società rivoltata, con Gaspare Nuccio e Ivan Verga, Palermo, Edizioni della Battaglia, 1993.
- Speranze, Milano, Rizzoli, 1994. ISBN 88-17-84339-3
- Il fiume della prepotenza. Per conoscere e vincere lo scandalo più antico del mondo, Milano, Rizzoli, 1996; BUR, 2000. ISBN 88-17-84487-X; ISBN 88-17-25865-2
- Lettera a mio figlio sul Sessantotto, Milano, Rizzoli, 1998; Milano, Baldini Castoldi Dalai, 2005. ISBN 88-17-52162-0; ISBN 88-8490-822-1
- L'Italia viva. Viaggio nel paese dell'impegno e della speranza, Milano, Rizzoli, 2000. ISBN 88-17-86363-7
- L'uomo è più dei suoi geni. La verità sulle biotecnologie, dieci saggi a cura di, Milano, BUR, 2001. ISBN 88-17-12593-8
- Verrò da te. Il mondo presente e futuro, Milano, Baldini & Castoldi, 2003. ISBN 88-8490-350-5
- Coscienza globale. Oltre l'irrazionalità moderna, Milano, Baldini Castoldi Dalai, 2006. ISBN 88-8490-940-6
- Il Sessantotto al futuro, Milano, Garzanti, 2008. ISBN 978-88-11-68081-9
- Per ragionare, Milano, Garzanti, 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Կապանա» հոդվածին։ |
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի իտալացի գրողներ
- 21-րդ դարի իտալացի գրողներ
- Միլանի համալսարանի շրջանավարտներ
- Իտալացի ակտիվիստներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- Եվրախորհրդարանի պատգամավորներ
- Իտալիայի պատգամավորների պալատի անդամներ
- Պետական գործիչներ
- Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ
- Իտալացի գրողներ