Մարիո Գարսիա Մենոկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարիո Գարսիյա Մենոկալից)
Մարիո Գարսիա Մենոկալ
իսպ.՝ Mario García Menocal
 
Կրթություն՝ Կոռնելի համալսարան և Կոռնելի համալսարանի ճարտարագիտական քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 17, 1866(1866-12-17)[1]
Ծննդավայր Jagüey Grande, Մատանսաս, Կուբա
Վախճանի օր սեպտեմբերի 7, 1941(1941-09-07) (74 տարեկան)
Վախճանի վայր Սանտյագո դե Կուբա, Օրյենտե, Կուբա
Թաղված Կոլոն գերեզմանատուն
Քաղաքացիություն  Կուբա
Ի ծնե անուն իսպ.՝ William Baker
Ամուսին Mariana Seva de Menocal?

Աուրելիո Մարիո Գաբրիել Ֆրանցիսկո Գարսիա Մենոկալ-ի-Դեպո (իսպ.՝ Aurelio Mario Gabriel Francisco García Menocal y Deop) դեկտեմբերի 17, 1866(1866-12-17)[1], Jagüey Grande, Մատանսաս, Կուբա - սեպտեմբերի 7, 1941(1941-09-07), Սանտյագո դե Կուբա, Օրյենտե, Կուբա), Կուբայի քաղաքական գործիչ։ Կուբայի 1913-1921 թվականների նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիա Մենոկալը ծնվել է Կուբայի Մատանսաս քաղաքում։ 13 տարեկան հասակում նրան ուղարկել են ինտերնատ-դպրոց ԱՄՆ-ում, որից հետո Նյու Յորքի Չապպակվա Լեռնային ինստիտուտ, որից հետո Մերիլենդի գյուղատնտեսական քոլեջ։ 1884 թվականին նա ընդունվել է Կորնելյան համալսարան, որտեղ 1888 թվականին ավարտել է Ինժեներական դպրոցը։ Կորնելյան համալսարանում սովորելու ընթացքում եղել է Դելտա Կապպա Էպիլսոնի եղբայրության անդամ (Գլխավորը՝ Դելտա Չին)[2]։

Կուբաի անկախության համար մղված պատերազմի մասնակից։ ԱՄՆ-ում կրթություն ստացած ինժեներ, ամերիկյան Չափարա շաքարի գործարանի ադմինիստրատոր։ 1912 թվականին ընտրվել է պահպանողական կուսակցության նախագահ։ Պաշտոնը ստանձնել է 1913 թվականի մայիսից։ Նրա կառավարման մեծ մասը եղել է տնտեսական բումի ժամանակ, որը պայմանավորված էր շաքարավազի համաշխարային գների արագ աճով, որը երկրի հիմնական արտահանվող ապրանքն էր։ Արտահանման եկամուտների աճն ուղեկցել է Հավանայի սրընթաց կառուցապատմամբ։ Մենոկալի նախագահության ժամանակ՝ 1914 թվականին, ներդրվեց ազգային արժույթ։

1916 թվականին Մենոկալը 2-րդ անգամ վերընտրվել է նախագահ՝ հաղթելով նախկին նախագահ Խոսե Միգել Գոմեսին։ Ազատական ընդիմությունը մեղադրել է նրան ընտրությունը կեղծելու մեջ և բարձրացրել է ապստամբություն։ Սակայն ԱՄՆ-ն ընդունել է նրա հաղթանակը արդար և Կուբա է ուղարկել մի քանի խումբ ծովային հետևակ, որից հետո ապստամբությունը դադարեց։ 1917 թվականին հետևելով ԱՄՆ-ի օրինակին պատերազմ է հայտարարել Գերմանիային՝ այդպիսով մասնակցելով առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ից մեկ օր անց։ Շատերը ենթադրում էին, որ սա փորձէր կստիպել ԱՄՆ-ին մեծ աջակցություն ցուցաբերել իր կառավարույանը։ Նույն տարվա դեկտեմբերին պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային։ 1917 և 1918 թվականներին նա պայմանագիր էր կնքել ԱՄՆ-ի հետ շաքարեղեգի բերքի ավելի ցածր գնով ձեռքբերման, քան շուկայականն էր։ Չնայած դրան, համաշխարհային պատերազմի պայմաններում շաքարավազի գնի բարձրեցումը բերել է եկամուտների աննախադեպ բարձրեցման։ 1920 թվականին շաքարավազի գները կտրուկ ընկել են։ Կուբայի բանկերը սննկանալուց փրկելու համար Մենոկալը 1920 թվականի հոկտեմբերին վճարումների մորատորիում է մտցրել (վճարումների դադարեցում)։

1920 թվականի նախագահական ընտրություններում Մարիո Գարսիա Մենոկալը աջակցել է Գոմեսին Ալֆրեդո Սայասին, խանգարելով՝ Խոսե Միգելին[3], Սայասն էլ դարձել է հաղթող։ Սակայն հեռացող նախագահը ԱՄՆ-ի կառավարությանը խնդրել է Կուբա ուղարկել հատուկ ներկայացուցիչ Էնոհա Կրաուդերին՝ Սայասի վարչակազմի վերահսկողության համար, որը շատ թույլ կառավարչի համբավ ուներ։

Իր նախագահությունից հետո Գարսիա Մենոկալը շարունակել է զբաղվել քաղաքականությամբ, կրկին փորձել է առաջադրվել նախագահի պաշտոնում 1924 թվականին։ Նա հեղափոխության փորձ է ձեռնարկել 1931 թվականին և անհաջողության մատնվելուց հետո մեկնել է Միացյալ Նահանգներ։ Ավելի քիչ, քան հինգ տարի անց նա վերադարձել է Կուբա և վերջին անգամ նախագահի պաշտոնում առաջադրվել է 1936 թվականին։

Նա մահացել է Կուբայի Սանտյագո-դե-Կուբա քաղաքում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիա Մենոկալը ամուսնացել էր Մարինա Սևայի և Ռոդրիգեսի հետ, և ուներ 3 երեխա՝ Մարիո, Ռաուլ և Ջորջինա Գարսիյա Մենոկել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://archive.org/details/fulgenciobatista00argo
  2. Argote-Freyre, Frank (2006). Fulgencio Batista: From Revolutionary to Strongman. New Brunswick, New Jersey: Rutgers University Press.
  3. Minot, John Clair (February 1921). "The Convention in Havana", Delta Kappa Epsilon Quarterly, XXXIX, 1, p. 1–25.
  4. Otero, Juan Joaquin (1954). Libro De Cuba, Una Enciclopedia Ilustrada Que Abarca Las Artes, Las Letras, Las Ciencias, La Economia, La Politica, La Historia, La Docencia, Y ElProgreso General De La Nacion Cubana - Edicion Conmemorative del Cincuentenario de la Republica de Cuba, 1902-1952 (in Spanish).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mario_García_Menocal
  2. {{{заглавие}}} (En) // Fogel p. 27. — С. p. 27.
  3. Fogel (25 Nov 2005) p. 66
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Գարսիա Մենոկալ» հոդվածին։