Մարիո Գարսիա Մենոկալ
Մարիո Գարսիա Մենոկալ իսպ.՝ Mario García Menocal | |
![]() | |
Կրթություն՝ | Կոռնելի համալսարան և Կոռնելի համալսարանի ճարտարագիտական քոլեջ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 17, 1866[1] |
Ծննդավայր | Jagüey Grande, Մատանսաս, Կուբա |
Վախճանի օր | սեպտեմբերի 7, 1941 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտյագո դե Կուբա, Օրյենտե, Կուբա |
Թաղված | Colón Cemetery, Havana |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ William Baker |
Ամուսին | Mariana Seva de Menocal? |
Աուրելիո Մարիո Գաբրիել Ֆրանցիսկո Գարսիա Մենոկալ-ի-Դեպո (իսպ.՝ Aurelio Mario Gabriel Francisco García Menocal y Deop) դեկտեմբերի 17, 1866[1], Jagüey Grande, Մատանսաս, Կուբա - սեպտեմբերի 7, 1941, Սանտյագո դե Կուբա, Օրյենտե, Կուբա), Կուբայի քաղաքական գործիչ։ Կուբայի 1913-1921 թվականների նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարսիա Մենոկալը ծնվել է Կուբայի Մատանսաս քաղաքում։ 13 տարեկան հասակում նրան ուղարկել են ինտերնատ-դպրոց ԱՄՆ-ում, որից հետո Նյու Յորքի Չապպակվա Լեռնային ինստիտուտ, որից հետո Մերիլենդի գյուղատնտեսական քոլեջ։ 1884 թվականին նա ընդունվել է Կորնելյան համալսարան, որտեղ 1888 թվականին ավարտել է Ինժեներական դպրոցը։ Կորնելյան համալսարանում սովորելու ընթացքում եղել է Դելտա Կապպա Էպիլսոնի եղբայրության անդամ (Գլխավորը՝ Դելտա Չին)[2]։
Կուբաի անկախության համար մղված պատերազմի մասնակից։ ԱՄՆ-ում կրթություն ստացած ինժեներ, ամերիկյան Չափարա շաքարի գործարանի ադմինիստրատոր։ 1912 թվականին ընտրվել է պահպանողական կուսակցության նախագահ։ Պաշտոնը ստանձնել է 1913 թվականի մայիսից։ Նրա կառավարման մեծ մասը եղել է տնտեսական բումի ժամանակ, որը պայմանավորված էր շաքարավազի համաշխարային գների արագ աճով, որը երկրի հիմնական արտահանվող ապրանքն էր։ Արտահանման եկամուտների աճն ուղեկցել է Հավանայի սրընթաց կառուցապատմամբ։ Մենոկալի նախագահության ժամանակ՝ 1914 թվականին, ներդրվեց ազգային արժույթ։
1916 թվականին Մենոկալը 2-րդ անգամ վերընտրվել է նախագահ՝ հաղթելով նախկին նախագահ Խոսե Միգել Գոմեսին։ Ազատական ընդիմությունը մեղադրել է նրան ընտրությունը կեղծելու մեջ և բարձրացրել է ապստամբություն։ Սակայն ԱՄՆ-ն ընդունել է նրա հաղթանակը արդար և Կուբա է ուղարկել մի քանի խումբ ծովային հետևակ, որից հետո ապստամբությունը դադարեց։ 1917 թվականին հետևելով ԱՄՆ-ի օրինակին պատերազմ է հայտարարել Գերմանիային՝ այդպիսով մասնակցելով առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ից մեկ օր անց։ Շատերը ենթադրում էին, որ սա փորձէր կստիպել ԱՄՆ-ին մեծ աջակցություն ցուցաբերել իր կառավարույանը։ Նույն տարվա դեկտեմբերին պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային։ 1917 և 1918 թվականներին նա պայմանագիր էր կնքել ԱՄՆ-ի հետ շաքարեղեգի բերքի ավելի ցածր գնով ձեռքբերման, քան շուկայականն էր։ Չնայած դրան, համաշխարհային պատերազմի պայմաններում շաքարավազի գնի բարձրեցումը բերել է եկամուտների աննախադեպ բարձրեցման։ 1920 թվականին շաքարավազի գները կտրուկ ընկել են։ Կուբայի բանկերը սննկանալուց փրկելու համար Մենոկալը 1920 թվականի հոկտեմբերին վճարումների մորատորիում է մտցրել (վճարումների դադարեցում)։
1920 թվականի նախագահական ընտրություններում Մարիո Գարսիա Մենոկալը աջակցել է Գոմեսին Ալֆրեդո Սայասին, խանգարելով՝ Խոսե Միգելին [3], Սայասն էլ դարձել է հաղթող։ Սակայն հեռացող նախագահը ԱՄՆ-ի կառավարությանը խնդրել է Կուբա ուղարկել հատուկ ներկայացուցիչ Էնոհա Կրաուդերին՝ Սայասի վարչակազմի վերահսկողության համար, որը շատ թույլ կառավարչի համբավ ուներ։
Իր նախագահությունից հետո Գարսիա Մենոկալը շարունակել է զբաղվել քաղաքականությամբ, կրկին փորձել է առաջադրվել նախագահի պաշտոնում 1924 թվականին։ Նա հեղափոխության փորձ է ձեռնարկել 1931 թվականին և անհաջողության մատնվելուց հետո մեկնել է Միացյալ Նահանգներ։ Ավելի քիչ, քան հինգ տարի անց նա վերադարձել է Կուբա և վերջին անգամ նախագահի պաշտոնում առաջադրվել է 1936 թվականին։
Նա մահացել է Կուբայի Սանտյագո-դե-Կուբա քաղաքում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարսիա Մենոկալը ամուսնացել էր Մարինա Սևայի և Ռոդրիգեսի հետ, և ուներ 3 երեխա՝ Մարիո, Ռաուլ և Ջորջինա Գարսիյա Մենոկել։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://archive.org/details/fulgenciobatista00argo
- Argote-Freyre, Frank (2006). Fulgencio Batista: From Revolutionary to Strongman. New Brunswick, New Jersey: Rutgers University Press.
- Minot, John Clair (February 1921). "The Convention in Havana", Delta Kappa Epsilon Quarterly, XXXIX, 1, p. 1–25.
- Otero, Juan Joaquin (1954). Libro De Cuba, Una Enciclopedia Ilustrada Que Abarca Las Artes, Las Letras, Las Ciencias, La Economia, La Politica, La Historia, La Docencia, Y ElProgreso General De La Nacion Cubana - Edicion Conmemorative del Cincuentenario de la Republica de Cuba, 1902-1952 (in Spanish).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mario_García_Menocal
- ↑ (En) // Fogel p. 27. — С. p. 27.
- ↑ Fogel (25 Nov 2005) p. 66
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիո Գարսիա Մենոկալ կատեգորիայում։ |