Jump to content

Մարինոս Քարամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինոս Քարամյան
Ծնվել է1894
ԾննդավայրԴվին Քուրդքենդ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1983
Մահվան վայրԱրտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Լենինի շքանշան

Մարինոս Ասատուրի Քարամյան (Քյարամյան) (1894, Դվին Քուրդքենդ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1983, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային խաղողագործ, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1894 թվականին Ռուսական կայսրության Երևանի նահանգի Նորաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի կազմում), աղքատ գյուղացու ընտանիքում[2]։

1910 թվականին ամուսնացել է Հայրապետ Սարգսի Քարամյանի հետ։ 1921 թվականին ամուսինները բոլշևիկների կողմից ակտիվ մասնակցություն են ունեցել փետրվարյան ապստամբությանը։ Մարինոս Քարամյանը եղել է Վեդիի մոտ գտնվող երրորդ գնդի ութերորդ պարտիզանական վաշտի չորրորդ դասակի կազմում։ Պարտիզան Քարամյանը մինչև ապստամբության ավարտը մշտապես գտնվել է ռազմաճակատում և զինվորներին ապահովել է զինամթերքով և սննդով[2]։

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Մարինոս Քարամյանը զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 1923 թվականին մասնակցել է Հայկական ԽՍՀ Սովետների III համագումարին[3]։ Գյուղատնտեսության կոլեկտիվացումից հետո՝ 1931 թվականից, Քարամյանն աշխատել է ՀԽՍՀ Արտաշատի շրջանի Գետազատի կոլտնտեսությունում (հետագայում կոչվել է Ստալինի անունով)։ Նշանակվել է կոլտնտեսության խաղողագործության օղակի օղակավար։ Հետևողականորեն իրականացնելով խաղողի մշակության ագրոտեխնիկական միջոցառումները՝ Քարամյանի ղեկավարությամբ օղակին հաջողվել է բարելավել հողագործության մշակույթը և հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները։ Ամեն տարի Քարամյանի օղակը խաղողի բարձր բերքատվություն է ապահովել։ 1939 և 1940 թվականներին եղել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու թեկնածու։ Մինչև 1948 թվականը օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործման և բույսերի սնուցման արդյունավետ կազմակերպման շնորհիվ Քարամյանի ղեկավարությամբ օղակը ստացել է խաղողի ռեկորդային բերք՝ 160 ցենտներ մեկ հեկտարից, 7,5 հեկտար ընդհանուր մակերեսով այգիներից[4]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով խաղողի բարձր բերքատվություն ապահովելու, կոլտնտեսության կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների պարտադիր առաքումներն ու պայմանագրերը կատարելու, ՄՏԿ-ի աշխատանքների դիմաց բնամթերային վճարումները ժամանակին կատարելու համար 1948 թվականին Մարինոս Ասատուրի Քարամյանը[Նշում 1] արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, նրան է հանձնվել Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[5]։

1950 թվականին Մարինոս Քարամյանին հաջողվել էր խաղողի ավելի բարձր բերք ստանալ՝ 200,5 ցենտներ մեկ հեկտարից, 3,5 հա ընդհանուր մակերեսով այգիներից, ինչի համար նրան շնորհվել է Լենինի երկրորդ շքանշանը[6]։ 1951 թվականին Քարամյանը թոշակի է անցել[4]։

Մարինոս Ասատուրի Քարամյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 3-րդ գումարման պատգամավոր[7]։

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» մեդալ) - խաղողի բարձր բերքատվություն ապահովելու, կոլտնտեսության կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների պարտադիր առաքումներն ու պայմանագրերը կատարելու, ՄՏԿ-ի աշխատանքների դիմաց բնամթերային վճարումները ժամանակին կատարելու համար[5],
  • Լենինի շքանշան (21.07.1950)[5][6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Саакян В. М., Геворкян В. А. Карамян Маринос Асатуровна // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 239—242. — 325 с.
  • Виноделие и виноградарство СССР : орган Главного управления винодельческой промышленности Министерства пищевой промышленности СССР. — 1950. — Т. 10. — № 12. — С. 11.
  1. ↑ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրում նշվում է «Քյարամյան» ազգանունը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]