Մարիներ-2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարիներ 2ից)
Մարիներ 2
Ընդհանուր տեղեկություններ
Երկիր ԱՄՆ
Կազմակերպություն ՆԱՍԱ / ՌՇԼ
Խնդիրներ Վեներայի հետազոտություններ
Կարգավիճակ հաջող / ավարտված
Տիեզերանավի թռիչքային տվյալները
Կրող հրթիռ Ատլաս-Աջենա
Մեկնարկային հրապարակ Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայան
Արձակում 27 օգոստոս, 1962 թվական
Թռիչքի տևողությունը 4 ամիս, 7 օր
NSSDC ID 1962-041A
SCN 00374
Լուսանկար
Մարիներ 2 ԱՄԿ

Մարիներ 2 ԱՄԿ

Մարիներ 2 (անգլ.՝ Mariner 2), ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներայի մոտով անցում կատարելու համար, առաջին սարքն էր, որը կատարեց անցում մոլորակի մոտով։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի երկրորդ և հաջողությամբ ավարտված առաջին առաքելությունն էր։ ԱՄԿ-ն նախագծվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում, այն Ռեյնջեր կայանի պարզեցված տարբերակն էր և Մարիներ 1 կայանի կրկնօրինակը։ Նախագծման ժամանակ ծագած բազմաթիվ բարդությունների պատճառով նախագծողները ստիպված եղան զգալիորեն թեթևացնել կայանը հեռացնելով գիտական սարքավորումների մեծ մասը։

Մարիներ 2-ը արձակվել է 1962 թվականի օգոստոսի 27-ին Ատլաս-Աջենա կրող հրթիռի միջոցով Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից։ Առաքելության ավարտին, 1962 թվականի դեկտեմբերի 14-ին կայանը անցավ Վեներայի մոտով 34773 կմ հեռավորության վրա[1]։

Առաքելության հաջող ավարտից հետո ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները նախագահ Քենեդիին ցույց են տալիս Մարիներ 2-ի մոդելը, 1963 թվական

Մարիներ 2-ի վրա տեղադրված էին երկու ռադիոմետր (միկրոալիքային և ինֆրակարմիր սպեկտրների համար), միկրոասուպների տվիչ, արևային պլազմայի տվիչ և մագնիսամետր։ Այս սարքավորումներով նախատեսվում էր չափել Վեներայի մակերևույթի ջերմաստիճանի բաշխումը և կատարել մոլորակի մթնոլորտի ուսումնասիրություններ։ Առաքելություն առաջնային նպատակն էր կայանի միջոցով կատարել Վեներայի ջերմաստիճանի ռադիոմետրիկ չափումներ։ Երկրորդային նպատակն էր չափել մոլորակի մագնիսական դաշտի մեծությունը և ուսումնասիրել լիցքավորված մասնիկների միջավայրը[2][3]։

Դեպի մոլորակը թռիչքի ընթացքում Մարիներ 2-ը կատարեց արեգակնային քամու չափումներ, հաստատելով Լունա 1-ի չափումենրը կատարված 1959 թվականին։ Կայանը նաև չափեց միջմոլորակային փոշու խտությունը, որը պարզվեց որ ավելի նոսր է քան ենթադրվում էր։ Ի հավելումն, Մարիներ 2-ը գրանցեց Արեգակից ծագող բարձր էներգիայով լիցքավորված մասնիկներ, ինչպես նաև Արեգակնային համակարգի սահմաններից դուրս ծագող տիեզերական ճառագայթում։ Վեներայի մոտող անցման ընթացքում կայանը կատարեց մոլորակի ջերմային միջավայրի չափումներ, որի արդյունքներով պարզվեց, որ Վեներան ունի պաղ ամպային ծածկույթ և չափազանց տաք մակերևույթ։

Կայանի հետ վերջին հաջող կապը տեղի է ունեցել 1963 թվականի հունվարի 3-ին[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mariner 2». US National Space Science Data Center. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. Jet Propulsion Laboratory (under contract for NASA) (1962 թ․ հունիսի 15). «Tracking Information Memorandum No. 332-15: Mariner R 1 and 2» (PDF). California Institute of Technology. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Renzetti, N.A. (1965 թ․ հուլիսի 1). «Technical Memorandum No. 33-212: Tracking and Data Acquisition Support for the Mariner Venus 1962 Mission» (PDF). NASA. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Shea, Garrett (2018 թ․ սեպտեմբերի 20). «Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration». NASA.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]