Ռադիոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոմետրիա, ճառագայթաչափություն, ռադիոակտիվ աղբյուրներում նուկլիդների ակտիվությունը չափելու մեթոդների համախումբ։ Ռադիոմետրիայի հիմնադիրներ կարելի է համարել Է․ Ռեզերֆորդին և գերմանացի ֆիզիկոս Հ․ Գեյգերին, որոնք 1930 թ.-ին կայծային հաշվիչով առաջինն են որոշել 1 վրկ֊ում 1 գ Ra-ի առաքած а մասնիկների թիվը։ Ռադիոմետրական մեթոդները տարբերվում են ըստ աղբյուրի պատրաստման եղանակի («անվերջ բարակ» և «անվերջ հաստ» շերտերի, «Փորձանմուշների լրիվ գոլորշիացման» մեթոդներ են), չափումների երկրաչափական առանձնահատկությունների (որոշակի մարմնային անկյան և «Հյէ-հաշվի» մեթոդներ), կիրառվող ֆիզիկական երևույթների։

Ա- և Յ-ճառագայթիչների ակտիվության բացարձակ չափումների համար լայնորեն կիրառում են 4я-hաշվի մեթոդը, որի դեպքում գրանցվում են աղբյուրից ցանկացած ուղղությամբ առաքվող մասնիկները։ Ակտիվությունը որոշում են ճ== N/PK բանաձևով, որտեղ N-ը հաշվման արագությունն Է, P-ն՝ տրոհման սխեմայի ճշտումը, K-ն՝ կլանումները հաշվի առնող գործակիցը։ Պինդ ռադիոակտիվ աղբյուրների ակտիվությունը չափելու համար օգտագործում են գազապարպումային 4л-հաշվիչներ։ Այն դեպքերում, երբ նուկլիդների տրոհումն ուղեկցվում է կասկադային ճառագայթումով, կիրառվում է համընկնումների մեթոդը։ Երկու դետեկտոր ունեցող տեղակայանքները համալարում են այնպես, որ առանձին-առանձին գրանցվեն տարբեր բնույթի կամ տարբեր Էներգիայի ճառագայթումները։ Ակտիվությունը որոշում են А = —Fբանաձևով,12t N շ у r որտեղ Ni, Ыг-ը հաշվումների արագություններն են երկու դետեկտորներում, Ի1ւ2-ը համընկնումների հաշվման արագությունն Է, իսկ F-ը Ni/N2 հարաբերության ֆունկցիա Է։ Եթե աղբյուրներն ունեն զգալի ակտիվություն, կիրառվում է կալորաչափական մեթոդը, որը հիմնված է նմուշում նուկլիդի տրոհման հետևանքով առաջացած ջերմային Էֆեկտի չափման վրա։

Եթե հաջողվում է ստանալ մակրոքանսնությամբ նուկլիդ, վերջինիս ակտիվությունը որոշվում է A=XM բանաձևով (M-ը նուկ-լիդի ատոմների թիվն է նմուշում, X-ն՝ տրոհման հաստատունը)։ Այս մեթոդը կոչվում է կշռային, որովհետև M-ը հաշվում են՝ ելնելով աղբյուրում նուկլիդների կշռից։ Կշռային մեթոդը լինում է մասսպեկտրաչափական կամ Էմիսիոն սպեկտրային վերլուծական՝ եթե աղբյուրում նուկլիդի հարաբերական պարունակությունը որոշում են համապատասխանաբար մասսպեկաոաչափի կամ Էմիսիոն սպեկտրային վերլուծության միջոցով։ Ակտիվության զանգվածային չափումները հիմնականում իրականացնում են հարաբերական մեթոդներով՝ չափվող աղբյուրները համեմատելով Էտալոնային աղբյուրների հետ։ 7-ճառագայթման ուղեկցությամբ տրոհվող նուկլիդների ակտիվության հարաբերական չափումները սովորաբար կատարվում են իոնացման խցիկների, սցինտիլյացիոն հաշվիչների և կիսահաղորդչային դետեկտորների միջոցով։ P-Ճառագայթողtնուկլիդների դեպքում օգտագործում են իոնացման խցիկներն ու գազապարպումային հաշվիչները։ Ցածրէներգիական Յ-ճառագայթիչների (14C, 3H են) ակտիվության զանգվածային չափումներն իրականացվում են հեղուկային սցինտիլյացիոն հաշվման մեթոդով։ ի մեթոդները լայնորեն կիրառվում են ռադիոմետրիա նշակիր ատոմներով կատարվող հետազոտություններում, երկրաբանության, հնագիտության մեջ և այլ բնագավառներում՝ ամենաբազմազան խնդիրների լուծման համար։ Տես նաև Ռադիոակտիվություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։