Մարիինյան թատրոնի համերգասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիինյան թատրոնի համերգասրահ
Концертный зал Мариинского театра
Մարիինյան թատրոնի համերգասրահ
Տեսակթատրոն և երաժշտական հարթակ
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1900
Կայքmariinsky.ru/ru
 Mariinsky-3 Վիքիպահեստում

Մարիինյան թատրոնի համերգասրահ (ռուս.՝ Концертный зал Мариинского театра), համերգային դահլիճ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Համերգասրահի բացումը ռուսական թատրոնի պատմության մեջ ևս մեկ նշանակալի իրադարձություն էր։ Այն Ռուսաստանի միակ թատերահամերգային բարձր մակարդակով համալիրն է, որը կառուցվել է շինարարության ժամանակակից ձեռքբերումներին համընթաց և ի սկզբանե նախատեսված էր համերգային ծրագրերի համար։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր դահլիճում ցանկության դեպքում բեմի ձևափոխման հնարավորություն կա՝ կախված տվյալ երեկոյի ծրագրից։ Այսպես, բեմահարթակի առանձին հատվածների կառավարումը հնարավորություն է տալիս բազմազան ձևով դասավորել նվագախմբերը և նվագախմբի փոսը։ Դահլիճը կարող է օգտագործվել նաև օպերային կիսաբեմական և բալետի ներկայացումների համար։

Դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դահլիճի տարողունակությունը հաշվարկված է 1110 նստատեղ՝ ներառյալ երգչախմբի հատվածը՝ 120 նստատեղով, որը կարող է զբաղեցվել նաև հանդիսատեսի կողմից։
  • Դահլիճի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1300 մ³։
  • Լայնությունը՝ 24 մ, երկարությունը՝ 52 մ, բարձրությունը՝ միջինում 14 մ։
  • Բեմի չափսեր՝ շառավիղը՝ 20 մ, խորությունը՝ 15 մ։
  • Բարձրացվող նվագախմբային հարթակի տարողունակություն՝ 130 նստատեղ երաժիշտների համար։

Երգեհոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերին Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում տեղադրվեց ֆրանսիական «Կերն» ընկերության երգեհոն։ Այս գործիքն իրենից ներկայացնում է երգեհոնաշինության ֆրանսիական մշակույթի դասական և ռոմանական ուղղությունների սինթեզ։ Տիպիկ ֆրանսիական դասական ռեգիստրերի շնորհիվ (տրոմպետ, կլերոն, կոռնետ, կրումգորն և այլ) այս գործիքը հնարավորություն է ընձեռում նվագել դասական երգեհոնական երաժշտություն։ Երգեհոնում առկա ռոմանտիկական մեծ շվելվերկան ապահովում է ամբողջ ռոմանտիկական երաժշտական ժառանգության կատարումը։ Երգեհոնը հագեցած է բացարձակապես զգայուն և ճշգրիտ «կախված» խաղային տրակտուրայով։ Դա էլ իր հերթին ապահովում է շատ մանրակրկիտ կատարում և թույլ է տալիս դրա ժամանակ հաշվի առնել տարբեր մանրուքներ։ Մենակատարային ռեգիստրերը, ինչպիսիք են ֆլեյտաները և լեզվակավորները, այս գործիքին պոեզիա և հրապույր են փոխանցում։

Հապավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիինյան թատրոնի համերգային դահլիճը (երրորդ բեմը) հաճախ են անվանում կարճ և արագ արտասանվո հապավումներով՝ Մարիինյան 3 կամ ՄԹԴ (Մարիինյան թատրոն 3)։ Երկրորդ դահլիճը տեղակայված է Դեկաբրիստների 34 հասցեում։

Նախագծի աշխատակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեղինակ՝ ճարտարապետ Քսավիե Ֆաբր, համահեղինակ ճարտարապետներ՝ Վինսեն Սպելեր և Ֆիլիպ Պյումեն, առաջատար ճարտարապետ-նախագծող՝ Ալեքսանդր Նոսովսկի
  • Ճարտարապետ-վերականգնիչ՝ Ռաֆայել Դայանով
  • Տեխնիկական ցանցերի ինժեներներ՝ Կիրիլ Մարդուխաև, Ֆրանսուա Կոտլեր
  • Կրող կառույցների ինժեներներ՝ Միխայիլ Բոգդանով, Ալեքսեյ Շաշկին
  • Բեմանկարիչներ, բեմական տեխնոլոգիայի ինժեներներ՝ Ժան-Յուգ Մանուրի, Կլոդ Պոլիկարպ
  • Ակուստիկայի մասնագետ՝ Յազու Տոյոտա
  • Գլխավոր կապալառու՝ «НЕВИСС-Комплекс» շինարարական ընկերություն, տնօրեն՝ Ա․ Շվիրիկասով (Սանկտ Պետերբուրգ)
  • Պատվիրատուի ներկայացուցիչներ՝ Մարիինյան թատրոնի տեխնիկական տնօրինություն, տնօրեն՝ Յու․ Պրժևալսկի, Մարիինյան թատրոնի կապիտալ վերանորոգման ղեկավարություն

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկաբրիստների 37 (Պիսարևի փ, տուն 20)։ Ծառայողական մուտք կարելի է հասնել Մոյկա գետափից թեքվելով Պիսարևի փողոց։ .

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мариинка потягается c «Аватаром»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]