Մարիե Հյոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիե Հյոգ
նորվ.՝ Marie Høeg
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1866(1866-04-15)[1][1][2]
ԾննդավայրԿանգեսուն, Տելեմարկ, Նորվեգիա
Մահացել էփետրվարի 22, 1949(1949-02-22)[3] (82 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունլուսանկարիչ և սուֆրաժիստ
 Marie Høeg Վիքիպահեստում

Մարիե Հյոգ (ապրիլի 15, 1866(1866-04-15)[1][1][2], Կանգեսուն, Տելեմարկ, Նորվեգիա - փետրվարի 22, 1949(1949-02-22)[3], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի լուսանկարիչ և սուֆրաժիստ[4]։ Հյոգի հրատարակած աշխատանքը բնույթով ավանդական է, իսկ նրա անձնական լուսանկարները, ներառյալ նրա ընկերոջ՝ Բոլեթ Բերգի արածները, շոշափում են գենդերային գաղափարներ[4]։ Նա հիմնադրել է Հորթեն քննարկման միությունը, որ առ այսօր ակտիվ է[5][6]։ Հյոգը նաև ձեռնարկել է Նորվեգիայի կանանց քվեարկության ազգային միության Հորթենի մասնաճյուղը, Հորթենի Կանանց խորհուրդը և Հորթենի Տուբերկուլոզի միությունը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյոգը ծնվել է 1866 թվականի ապրիլի 15-ին Կանգեսունում[5]։ Լուսանկարչություն սովորել է Բրևիկում, ավարտել է 1890 թվականին։

1890-1895 թվականներին ապրել է Ֆինլանդիայում և որպես լուսանկարիչ աշխատել Էկենասում և Հանկոյում[5]։ Այստեղ նրա վրա մեծ ազդեցություն է թողել ֆիննական կանանց իրավունքների շարժումը[8]։

1895 թվականին Հյոգը Բոլեթ Բերգի հետ միասին Ֆինլանդիայից տեղափոխվեց Հորթեն։ Բերգը հինգ տարով փոքր էր Հյոգից և հավանաբար լուսանկարչություն սովորել է Ֆինլանդիայում ապրելու տարիներին[5][9]։ Հյոգն ու Բերգը հաստատվեցին և ստեղծեցին իրենց լուսանկարչական ստուդիան[10], որը կոչվում էր Բերգ և Հյոգ[5]։ Հյոգն այդ ստուդիան օգտագործում էր ոչ միայն լուսանկարչության համար, այլև հանդիպումներ էր կազմակերպում ֆեմինիզմով և կանանց քվեարկության իրավունքով մտահոգված կանանց հետ[5]։

1903 թվականին Հյոգն ու Բերգը տեղափոխվեցին Քրիստիանիա, որտեղ շարունակեցին պրոֆեսիոնալ լուսանկարչի աշխատանքը՝ հիմնականում անելով բեմական նկարներ և դիմանկարներ[9][11]։

Նրանք միասին հիմնադրեցին «Berg og Høghs Kunstforlag A.S.» հրատարակչությունը, տպագրեցին գրքեր, օրինակ՝ եռահատոր «Norske Kvinder»-ը, որը ներկայացնում է նորվեգացի կանանց պատմությունը։

Մարիե Հյոգը մահացել է 1949 թվականի փետրվարի 22-ին Օսլոյում[5]։

Մահվանից հետո՝ 1980-ական թվականներին, Հյոգի ապակյա նեգատիվներից շատերը հայտնաբերվեցին ախոռում[12]։ Այդ ախոռը գտնվում էր այն ֆերմայի տարածքում, որտեղ Բերգն ու Հյոգն ապրում էին մինչև իրենց կյանքը վերջը[12]։ Նեգատիվների մի շարքը, որը պիտակավորված էր «անձնական» կոչվող տուփում, պարունակում էր այնպիսի նկարներ, որտեղ Բերգն ու Հյոգը հագել էին տղամարդու հագուստ, ծխում էին և բեղեր ունեին[13]։ Ապակյա նեգատիվներից 440-ը այժմ պահվում է Պրեուս թանգարանի հավաքածուում[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://nbl.snl.no/Marie_H%C3%B8eg
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/402200
  4. 4,0 4,1 «Marie Høeg Meets Klara Lidén»։ ONE Archives at the USC Libraries։ University of Southern California։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-26-ին։ Վերցված է մայիսի 9, 2016 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Moksnes Aslaug։ «Marie Høeg»։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Վերցված է մայիսի 9, 2016 
  6. «Velkommen til Hortens Diskusjonsforening!»։ Hortens Diskusjonsforening (Norwegian)։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-10-ին։ Վերցված է մայիսի 9, 2016 
  7. 7,0 7,1 «Bolette Berg (1872-1944) and Marie Høeg (1866-1949)»։ Preus Museum։ Վերցված է մայիսի 9, 2016 
  8. Baggethun 1974, p. 42
  9. 9,0 9,1 Bonge 1980, pp. 58, 185
  10. Breen Marta (հոկտեմբերի 22, 2008)։ «De første fotofeministene»։ Dagbladet Kunst (Norwegian)։ Վերցված է մայիսի 9, 2016 
  11. «The ‘private’ photographs of Marie Høeg and Bolette Berg: Questioning gender roles circa 1900»։ DangerousMinds։ 2017-02-27։ Վերցված է 2017-06-14 
  12. 12,0 12,1 Eler Alicia (ապրիլի 11, 2014)։ «An Androgynous Suffragette Portrait, Rediscovered»։ Hyperallergic։ Վերցված է մայիսի 9, 2016 
  13. Cliff Martha (մարտի 11, 2016)։ «Incredible Photos Show a Victorian Woman Daring to Dress Up As a Moustachioed Gentleman, Arctic Explorer and Thief in Ground-breaking Studio Portraits»։ Daily Mail։ Վերցված է մայիսի 9, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]