Բրևիկ
Քաղաք | ||
---|---|---|
Բրևիկ | ||
նորվ.՝ Brevik | ||
Երկիր | Նորվեգիա | |
Տարածաշրջան | Էստլանն | |
Ֆյուլքե | Տելեմարկ | |
Համայնք | Պորսգրուն | |
Խոսվող լեզուներ | Նորվեգերեն | |
Բնակչություն | 3000 մարդ | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
| ||
Բրևիկ (նորվ.՝ Brevik), քաղաք Նորվեգիայի հարավ-արևելքում՝ Արևելյան Նորվեգիայի ոչ պաշտոնական տարածաշրջանի կազմի մեջ մտնող Տելեմարկի ֆյուլքեում[1]։
Գտնվում է հողի մեջ խորապես մխված ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն Ֆյորդի ծովածոցի շրջակայքում։ Ազատ ելք ունի դեպի Նորվեգական ծով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրևիկ քաղաքի պատմությունը սկսվում է 1630 թվականից, երբ այստեղ կառուցվում է առաջին ռազմական ամրությունը։ 1670 թվականին Բրևիում կառուցվել է առաջին եկեղեցին։
Չնայած սրան, այն քաղաքի կարգավիճակ է ստանում միայն տաս տարի հետո՝ 1680 թվականին։ Այս շրջանում սկսում է զարգանալ Բրևիկը, որպես կայուն արդյունաբերական քաղաք։ 1689 թվականին բացվել է առաջին փոստը, իսկ 1693 թվականին՝ առաջին դպրոցը։
1849 թվականին Բրևիկում սկսել է հրապարակվել առաջին թերթը։ 1849 թվականին բացվել է Բրևիկի հանրային գրադարանը։ Կարևոր նվաճում էր Բրևիկի երկաթուղու բացումը, որը կապեց քաղաքը Արևելյան Նորվեգիայի տարածաշրջանի մյուս խոշոր քաղաքների և վարչական կենտրոնի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Norcem – cement from Norway». www.heidelbergcement.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրևիկ» հոդվածին։ |
|