Մարիբլանկա Սաբաս Ալոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիբլանկա Սաբաս Ալոմա
Ծնվել էփետրվարի 10, 1901(1901-02-10)
ԾննդավայրՍանտյագո դե Կուբա, United States Protectorate over Cuba
Մահացել էհուլիսի 19, 1983(1983-07-19) (82 տարեկան)
Քաղաքացիություն Կուբա
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Պուերտո Ռիկոյի համալսարան և Հավանայի համալսարան
Մասնագիտությունլրագրող և գրող

Մարիբլանկա Սաբաս Ալոմա (իսպ.՝ Mariblanca Sabas Alomá. փետրվարի 10, 1901(1901-02-10), Սանտյագո դե Կուբա, United States Protectorate over Cuba - հուլիսի 19, 1983(1983-07-19)), կուբացի ֆեմինիստուհի, լրագրող և բանաստեղծուհի։ Լինելով քաղաքական ակտիվիստ՝ եղել է նաև առանց պորտֆելի նախարար[1] Կուբայի կառավարությունում Կառլոս Պրիոյի օրոք։ Նրա գրվածքները նվիրված են կանանց իրավունքներին, մասնավորապես՝ ընտրելու իրավունքին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1901 թվականին Սանտյագո դե ԿուբայումՖրանսիսկո Սաբաս Կաստիլյոյի և Բելեն Ալոմա Սիառլոսի ընտանիքում։ Սովորել է Հավանայի, Կոլումբիայի և Պուերտո Ռիկոյի համալսարաններում[2]։ Լինելով Grupo Minorista- ի հիմնադիր անդամ՝ նա նաև պաշտոնավարել է որպես Partido Democrata Sufragista- ի նախագահ և La Mujer- ի խմբագիր[3]։ Մարիբլանկան սյունակագիր էր ձախակողմյան Social և Carteles պարբերականներում[4]։ Carteles-ի համար 1928 թվականին գրել է մի շարք հոմոֆոբ հոդվածներ կանանց համասեռամոլության մասին՝ լեսբիականությունը հայտարարելով որպես սոցիալական հիվանդություն[5]։ Նա հոդվածներ է գրել նաև Bohemia and Avance պարբերականի համար (1920-1930-ականներ), 1930 թվականին հրատարակել է «Feminismo - Cuestiones Sociales- Critica Literarea» գիրքը, հիմնել «Astral» ամսագիրը (1922)։ Նրա պոեզիան երկու ոսկե մեդալ է նվաճել 1923 թվականին Սանտյագո դե Կուբայի Juegos Florales-ում[3]։ 1919 թվականին՝ ծնողների մահից հետո, Մարիբլանկան տեղափոխվել է Հավանա։ 1923 թվականին նա մասնակցել է Կուբայի կանանց առաջին Կոնգրեսին (Congreso Nacional de Mujeres de Cuba)[5]։

"I consider it an honor to have been imprisoned for fighting for the good of my country. And some of the very best people in Cuba were in jail at that time so I was in good company." (1949)

1924-ից 1927 թվականներին մի քանի թերթերի ու ամսագրերի աշխատակցելուց հետո Սաբաս Ալոման որոշ ժամանակով ընդհատել է իր լրագրողական կարիերան, որպեսզի շարունակի ուսումը Մեխիկոյում, Կոլումբիայի համալսարանում և Պուերտո Ռիկոյի համալսարանում՝ արվեստի և գրականության ասպարեզում իր գիտելիքները խորացնելու և ու հմտությունները զարգացնելու նպատակով։ Հավանա վերադառնալուց հետո նա կանոնավոր կերպով աշխատակցել է «Կարտելներին»։ Իր ստեղծագործություններում նա քննադատում էր բուրժուաներին (սոցիալական վերնախավը)՝ համարելով, որ նրանք նպաստում են կանանց մեծամասնության տառապանքներին։ Կարտելներում նրա հրատարակած ստեղծագործությունները նկատի առնելով, որոնցում շեշտված, ընդդգծված, վառ կերպով դրսևորված են ուժեղ ֆեմինիստական հեռանկարն ու ձախակողմյան հակումները, նրան տրվել է «Կարմիր ֆեմինիստ» բնորոշումը[3]։ Իր աշխատություններում նա բողոքում էր ֆեմինիստների կարծրատիպերի դեմ, պաշտպանում էր մերկությունը՝ nudity-ն, մերժում էլիտարիզմը և պաշտպանում առնականության և կանացիության կատեգորիաների արմատական վերանայումը[7]։ Սաբաս Ալոման 1949 թվականին զբաղեցրել է առանց պորտֆելի նախարարի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hilton, Ronald (1951). Who's Who in Latin America: Part VII, Cuba, Dominican Republic and Haiti. Stanford University Press. էջեր 45–. ISBN 978-0-8047-0757-2. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  2. Martin, Percy Alvin; Cardozo, Manoel; Hilton, Ronald (1951). Who's who in Latin America: A Biographical Dictionary of Notable Living Men and Women of Latin America. University Press. էջ 45. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 K. L. Stoner (1991 թ․ մայիսի 9). From the House to the Streets: The Cuban Woman's Movement for Legal Reform, 1898–1940. Duke University Press. էջեր 89–90. ISBN 978-0-8223-1149-2. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.K. L. Stoner (9 May 1991). From the House to the Streets: The Cuban Woman's Movement for Legal Reform, 1898–1940. Duke University Press. pp. 89–90. ISBN 978-0-8223-1149-2. Retrieved 27 April 2013.
  4. Pérez, Lisandro; Aragón, Uva de (2004 թ․ մարտի 1). Cuban Studies. University of Pittsburgh Press. էջեր 84–. ISBN 978-0-8229-7080-4. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  5. 5,0 5,1 Balderston, Daniel; Guy, Donna Jay (1997). Sex and Sexuality in Latin America. New York University Press. էջեր 174, 187–. ISBN 978-0-8147-1290-0. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  6. Mayer, Ben (1949 թ․ հունվարի 23). «Cuban Senorita Makes Good as Cabinet Minister». Spartanburg Herald-Journal.
  7. Unruh, Vicky (2009 թ․ հունիսի 3). Performing Women and Modern Literary Culture in Latin America. University of Texas Press. էջեր 137–. ISBN 978-0-292-77374-5. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]