Մարիա Ջիովաննա Կլեմենտին ծնվել է Թուրինում վիրաբույժի ընտանիքում։ Սովորել է Թուրինում, պալատական նկարիչ Ջիովաննի Բատտիստա Կուրլանդոյի մոտ, ով նրան խորհուրդ է տվել մասնագիտանալ դիմանկարչության մեջ։ Ամուսնացել է Ջուզեպպե Բարտոլոմեո Կլեմենտիի հետ։ 1733 թվականին ամուսնու հետ բնակվել է Կառլո Ջակինտո Ռոերի պալատում։ Պահպանված աղբյուրները վկայում են, որ 1722 թվականից նա աշխատել է պալատում, ստեղծել Սավոյ թագավորական ընտանիքի անդամների դիմանկարները[7]։