Մարիա Պոնյոն
| Մարիա Պոնյոն ֆրանսերեն՝ Maria Pognon | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 15, 1844 |
| Ծննդավայր | Օնֆլյոր |
| Մահացել է | ապրիլի 17, 1925[1][2] (81 տարեկան) կամ ապրիլի 15, 1925[3] (81 տարեկան) |
| Մահվան վայր | Սիդնեյ, Ավստրալիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լրագրող, ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, գրող և ֆեմինիստ |
| Երեխաներ | Raymond Pognon? |
Մարիա Պոնյոն, ի ծնե՝ Ռեննեթ (ֆրանսերեն՝ Maria Pognon, փետրվարի 15, 1844, Օնֆլյոր - ապրիլի 17, 1925[1][2] կամ ապրիլի 15, 1925[3], Սիդնեյ, Ավստրալիա) ֆրանսիացի լրագրող, խմբագիր, ֆեմինիստ, սուֆրաժիստ, պացիֆիստ և մասոն, որին հիշատակել են 19-րդ դարի վերջում՝ որպես կանանց իրավունքների ակտիվիստ իր հաջողություններով։ 1892-1903 թվականներին նա եղել է Ligue Française pour le Droit des Femmes-ի նախագահ, ինչպես նաև՝ պացիֆիստական Société française pour l'arbitrage entre ասոցիացիայի անդամ։ Որպես մասոն՝ եղել է Loge du Droit humain-ի (Մարդու իրավունքների օթյակի) 17 հիմնադիրներից մեկը, որը բաց է եղել և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Օնֆլերում 1844 թվականի փետրվարի 15-ին[6], Մարիա Ռեննեթը եղել է մասոնի թեկնածու Ժուլիեն Ռեննեթի դուստրը։ Մեծացած լինելով բարեկեցիկ ընտանիքում՝ 1873 թվականին ամուսնացել է ճարտարապետ Ռայմոնդ Պոնյոնի հետ, որից ունեցել է որդի և դուստր։ Նրա ամուսինը մահացել է 1876 թվականին տիֆից։ 1880 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ղեկավարել է բարձրակարգ պանսիոնատ[4]։
1889 թվականին, Կանանց իրավունքների կոնգրեսին մասնակցելուց հետո, Պոնյոնը դարձել է կանանց շարժման մոլի անդամ։ 1892 թվականից առաջատար գործիչ է եղել Ֆրանսիայի կանանց իրավունքների լիգայում (Ligue Française pour le Droit des Femmes)՝ երկու տարի անց դառնալով նախագահ և մնալով այդ պաշտոնում մինչև 1903 թվականը։ Նա ապացուցել է, որ արդյունավետ առաջնորդ և հրապարակախոս է՝ կազմակերպելով և նախագահելով Միջազգային Ֆեմինիստական Կոնգրեսը (Congrès Feministe International) Փարիզում և՛ 1882 ու 1896 թվականներին, և՛ Մարգարիտ Դյուրանի հետ միասին, 1900 թվականին Կանանց կարգավիճակի և իրավունքների միջազգային կոնգրեսը (Congrès international de la condition et des droits des femmes), նաև անցկացվել է Փարիզում։ 1901 թվականին նա մեկն է եղել այն վեց կանանցից, որոնք ստեղծել են Ֆրանսիացի կանանց ազգային խորհուրդը (Conseil National des Femmes Françaises)[4]:
Պոնյոնը նաև սրաթափանց գրող է եղել՝ 1897-1900 թվականներին մոտ 70 հոդվածներ գրելով կանանց La Fronde ամսագրում։ 1893 թվականին նա մեկն է եղել այն 17 կանանցից, որոնք հիմնել են Droit Humain մասոնական օթյակը, որը բաց է եղել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար[4]։
1905 թվականին, հանկարծակի փողի պակաս ունենալով, նա և նրա դուստր Մաթիլդան միացել են որդուն Նոր Կալեդոնիայում։ Երկու տարի անց դստեր հետ տեղափոխվել է Սիդնեյ, Ավստրալիա, որտեղ ակտիվ գործունեություն է ծավալել տեղի կանանց կազմակերպություններում[4]։
Մահացել է 1925 թվականի ապրիլի 17-ին Սիդնեյի Double Bay արվարձանում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb17000587d
- 1 2 https://www.idref.fr/189660465
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 3 4 5 Offen, Karen (2018 թ․ սեպտեմբերի 1). «Dominique Segalen, Maria Pognon, une frondeuse à la tribune et Dominique Segalen, Genèse et fondation de l'Ordre Maçonnique Mixte International. Le Droit Humain» (French). clio. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Epstein, Anne R. (2011). «Gender and the rise of the female expert during the Belle Époque» (French). Histoire@Politique 2011/2 (n°14). էջեր 84–96. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 «Maria Pognon (1844-1925): nom d'alliance» (French). BNF. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1844 ծնունդներ
- Ապրիլի 17 մահեր
- 1925 մահեր
- Ապրիլի 15 մահեր
- Ավստրալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կանանց իրավունքների ակտիվիստներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի խմբագիրներ
- Ֆրանսիացի կին գրողներ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Ֆրանսիացի սոցիալիստներ
- Ֆրանսիացի սուֆրաժիստներ
- Ֆրանսիացի ֆեմինիստներ