Մարիա Պերես
Մարիա Պերես | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | իսպ.՝ María Pérez García |
Մասնագիտացում | թեթևատլետ և racewalker |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 29, 1996[1][2] (28 տարեկան) |
Ծննդավայր | Օրսե, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա |
Հասակ՝ | 1,56 մետր |
Քաշ | 48 կիլոգրամ |
Մարիա Պերես Գերսիա (իսպ.՝ María Pérez García, ապրիլի 29, 1996[1][2], Օրսե, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի աթլետ, 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2023 թվականի աշխարհի չեմպիոն, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1996 թվականի ապրիլի 29-ին Գրանադայի Օրսե քաղաքում։
Պերեսը նվաճեց աթլետիկայի Եվրոպայի 2018 թվականի առաջնության ոսկե մեդալը՝ այդ ընթացքում սահմանելով առաջնության ռեկորդ։ Նա 2023 թվականի մայիսի 21-ին Չեխիայի Պոդեբրադի քաղաքում ընթացող քայլարշավի Եվրոպայի թիմային առաջնությունում 2:37:15 արդյունքով 35 կմ քայլելու համաշխարհային ռեկորդակիրն է։ Պերեսը նվաճել է Իսպանիայի յոթ ազգային մրցարշավի տիտղոս:
2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում 20 կմ հեռավորության վրա 1:30:05 ժամանակով նա գրավեց չորրորդ հորիզոնականը։
2023 թվականին Բուդապեշտում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում 1:26:51 արդյունքով 20 կիլոմետրանոց վազքարշավում իսպանացի մարզիկը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր[3]։ Մի քանի օր անց 35 կիլոմետր հեռավորության վրա իսպանացին կրկին դարձավ չեմպիոն՝ հաղթելով չեմպիոնական ռեկորդով՝ 2:38:40[4]։
2024 թվականին Փարիզում կայացած ամառային Օլիմպիական խաղերում իսպանացի մարզիկը նվաճեց օլիմպիական արծաթե մեդալը՝ 20 կմ տարածությունը հաղթահարելով 1:26:19 ժամանակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.iaaf.org/athletes/spain/maria-perez-270868
- ↑ 2,0 2,1 World Athletics database
- ↑ «Испанка Мария Перез – чемпионка мира в ходьбе на 20 км». allsportinfo.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-08-20-ին. Վերցված է 2023-08-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Испанские ходоки Мария Перез и Альваро Мартин выиграли вторые золотые медали на чемпионате мира в Будапеште – победив на дистанции 35 км». allsportinfo.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-08-25-ին. Վերցված է 2023-08-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պերես» հոդվածին։ |
|
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- Իսպանիացի օլիմպիական չեմպիոններ
- Իսպանացի օլիմպիական մարզիկներ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Իսպանացի կին մարզիկներ
- Իսպանացիներ