Մարիա Գաբրիել
Մարիա Գաբրիել բուլղար․՝ Мария Габриел | |
Կուսակցություն՝ | GERB |
---|---|
Կրթություն՝ | Institut d'études politiques de Bordeaux? և Պլովդիվի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 20, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Hadzhidimovo, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Мария Неделчева |
Կայք՝ | gov.bg/bg/pravitelstvo/sastav-na-pravitelstvoto/biografii/mariya-gabriel-zamestnik-ministar-predsedatel-i-ministar-na-vanshnite-raboti |
Պարգևներ | |
Մարիա Իվանովա Գաբրիել (բուլղար․՝ Мария Иванова Габриел), ի ծնե՝ Նեդելչևա (բուլղար․՝ Неделчева, մայիսի 20, 1979[1], Hadzhidimovo, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար քաղաքական գործիչ, 2019 թվականին նորարարությունների և երիտասարդության եվրոպական հանձնակատար։
2017 թվականից մինչև 2019 թվականը եղել է թվային տնտեսության եվրոպաական հանձնակատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Պլովդիվի համալսարանը բուլղարերենի և ֆրանսերենի բակալավրի աստիճանով, ինչպես նաև քաղաքական հետազոտությունների ինստիտուտը Բորդոյում՝ համեմատական քաղաքականության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանով[3]։
2004 թվականից մինչև 2008 թվականներին որպես գիտական օգնական դասավանդել է Բորդոյում իր ալմա մատերում, Եվրամիությունում որոշումների ընդունման գործընթացի, քաղաքական սոցիոլոգիայի և միջազգային հարաբերությունների մասին կուրսեր է կարդացել[4]։
2009 թվականից Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմում եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր, 2012 թվականին դարձել է Եվրոպական ժողովրդական կուսակցության կանանց խմբի նախագահի տեղակալ, 2014 թվականից մինչև 2017 թվականը համարվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդի տեղակալ և Եվրախորհրդարանում բուլղարական պատվիրակության առաջնորդ։ 2017 թվականի մայիսի 10-ին Բոյկո Բորիսովի երրորդ կառավարությունը առաջադրել է նրա թեկնածությունը թվային տնտեսության և հասարակության եվրակոմիսարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, և 2017 թվականի հուլիսի 7-ին զբաղեցրել է այդ պաշտոնը[5] (աջակցել են 517 եվրապատգամավոր, 77 քվեարկել են դեմ, 89 ձեռնպահ[6]):
2019 թվականի մայիսի 26-ին Գաբրիելն ընտրվել է 9-րդ գումարման Եվրախորհրդարան՝ գլխավորելով «Քաղաքացիները Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցության ցուցակը, սակայն կրկին հրաժարվել է մանդաթից՝ ցանկանալով շարունակել աշխատանքը Յունկերի հանձնաժողովում։ Նրան փոխարինել է Եվրամիության խորհրդում բուլղարական ներկայացուցչության նախկին նախարար Լիլյան Պավլովը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.univ-larochelle.fr/evenements/remise-du-diplome-honoris-causa-a-mariya-gabriel/
- ↑ «The New 17 Bulgarian Members of the European Parliament» (անգլերեն). novinite.com. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Yana Yordanova (2017 թ․ հոկտեմբերի 28). «Cybercrime requires EU stronger response» (անգլերեն). Europost. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Maria Koleva (2018 թ․ մարտի 21). «Combating fake news should not affect freedom of speech» (անգլերեն). Europost. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Bulgarian, Mariya Gabriel, appointed European Commissioner for the Digital Economy» (անգլերեն). Brussels Times. 2017 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Laura Kayali (2019 թ․ հունիսի 4). «Digital Commissioner Mariya Gabriel gives up MEP seat» (անգլերեն). Politico. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mariya GABRIEL» (անգլերեն). Европейский парламент. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գաբրիել» հոդվածին։ |
|