Մարիա Բրանիա դե Դիեգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Բրանիա դե Դիեգո
Մարիա Բրանիա դե Դիեգո.jpg
Ծնվել է1912
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 27, 2007(2007-10-27)
Մահվան վայրՍարագոսա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտությունֆոնդապահ, հնագետ և ուսուցչուհի

Մարիա Բրանիա դե Դիեգո (իսպ.՝ María Braña de Diego, 1912, Մադրիդ, Իսպանիա - հոկտեմբերի 27, 2007(2007-10-27), Սարագոսա, Իսպանիա), իսպանացի հնագետ, ուսուցչուհի, Իսպանիայի թանգարանների ֆոնդապահ[1]։ Աշխատել է Կորդովայի թանգարանում, Պրադոյի թանգարանում, Ազգային հնագիտական թանգարանում և Իսպանիայի ժողովրդական թանգարանում[1]։ Եղել է Սեգովիայի շրջանային պատմական արխիվի առաջին տնօրենը և Համալսարանական կանանց իսպանական միության նախագահը (AEMU)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Բրանիա դե Դիեգոն ծնվել է 1912 թվականին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում[3]։ Սովորել է Էսկուելա ինստիտուտում։ 1933 թվականին մասնակցել է Միջերկրական ծովով համալսարանական շրջագայությանը, որն ուղենիշ հանդիսացավ իսպանական հնագիտության համար և բազում իսպանացիներ ներգրավեց դիսցիպլինի մեջ[4]։ Ընդունվեց Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան, որտեղ ուսումնասիրում էր փիլիսոփայություն և հումանիտար գիտություններ[5]։ 1945 թվականին մտավ ֆոնդապահների, գրադարանավարների և հնագետների խմբակ։ Առաջին աշխատավայրը Ազգային հնագիտական թանգարանն էր[5]։ Այնուհետև տեղափոխվեց Սեգովիայի պատմական արխիվ (իսպ.՝ Archivos Históricos de la Delegación de Hacienda de Segovia)։ Այնտեղից տեղափոխվեց Տոլեդոյի հնագիտական թանգարան և մինչև 1950 թվականի սեպտեմբերի 29-ը զբաղեցնում էր թանգարանի տնօրենի պաշտոնը։ 1950 թվականին տեղափոխվեց Ազգային հնագիտական թանգարան[5]։ 1960-ական թվականներին նախագահում էր Համալսարանական կանանց իսպանական միությունը[1]։ 1971 թվականին տեղափոխվեց Պրադոյի թանգարան[5]։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կասպեի որբերի քոլեջում աշխատում էր որպես ուսուցչուհի, որոնց հետ փախուստի դիմեց՝ հասնելով Կատալոնիա[1]։ Բռնապետության ժամանակ ճնշումների ենթարկվեց։ Կյանքի վերջին տարիներին մասնակցեց Fundación Politeia-ին[1]։

Մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 27-ին 95 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 María Braña de Diego, una buena maestra. Ritama Muñoz-Rojas. El País. 5 de noviembre de 2007. Consultado el 21 de septiembre de 2015.
  2. 70 años de labor seria y libre a favor de la mujer Natacha Seseña. El País. 13 de noviembre de 1990. Consultado el 21 de septiembre de 2015.
  3. Mujeres para un siglo. RTVE.es. 9 de marzo de 2004.
  4. Excavating Women: A History of Women in European Archaeology. 1998. Editado por Magarita Díaz-Andreu y Marie Louise Stig Sorensen. Spanish Women in a changing world. p.130. Ed. Routledge.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ficha Museo del Prado. Enciclopedia Online. Fundación Amigos Museo Nacional del Prado. Consultado el 21 de septiembre de 2015.