Մարիաննա Էրենստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիաննա Էրենստրյոմ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1773(1773-12-09)[1][2][3]
ԾննդավայրՑվայբրյուկեն, Ռայնլանդ Պֆալց[1][3]
Մահացել էհունվարի 4, 1867(1867-01-04)[1][2][4][…] (93 տարեկան)
Մահվան վայրParish of St Gertrud of Germany, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա[5]
Մասնագիտությունֆրեյլինա, նկարչուհի, դաշնակահարուհի և երգչուհի
ԱմուսինNils Fredrik Ehrenström?[1][3]
Ծնողներհայր՝ Johan Frans Pollett?[3], մայր՝ Johanna Carolina Helena Pollet?[3]
ԱնդամությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
 Marianne Ehrenström Վիքիպահեստում

Մարիաննա Էրենստրյոմ (շվեդ.՝ Marianne Ehrenström, ամբողջական անունը՝ Mariana "Marianne" Maximiliana Christiana Carolina Lovisa Ehrenström, դեկտեմբերի 9, 1773(1773-12-09)[1][2][3], Ցվայբրյուկեն, Ռայնլանդ Պֆալց[1][3] - հունվարի 4, 1867(1867-01-04)[1][2][4][…], Parish of St Gertrud of Germany, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ պալատական տիկին թագուհու շքախմբի կազմում, բանաստեղծուհի և նկարչուհի, դաշնակահար, մշակութային անհատականություն։ Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի և Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիաննա Էրենստրյոմը ծնվել է 1773 թվականի դեկտեմբերի 9-ին Ցվայբրյուկկենում, գեներալ-լեյտենանտ Իոհան Ֆրանս Պոլլետտայի և նրա կնոջ սիրողական նկարիչ Իոհաննա Ելենա ֆոն Պախելբելի (Johanna Helena von Pachelbel, 1750-1797) ընտանիքում։

1790-1803 թվականներին Մարիաննան ծառայել է շվեդ թագուհի Սոֆիա Մագդալենա Դանիացու մոտ որպես hovfröken: Նա հայտնի էր իր կրթվածությամբ և տաղանդով, երգել սովորել է Քրիստոֆեր Կարստենի մոտ, դաշնամուր նվագել՝ կոմպոզիտոր Գեորգ Ֆոգլերի մոտ, գեղանկարչություն՝ Ժակ-Մարի դե Մոնվելի մոտ՝ դրական կարծիքներ ստանալով Կարլ Էրենսվերդից։ Մարիաննան որպես երաժիշտ և երգչուհի հանդես էր գալիս բարեգործական համերգներում, դուետով ելույթներ էր ունենում հայտնի երգիչ-երգչուհիների հետ, որոնց թվում էին Քրիստոֆեր Կարստենը և Մարգարետա Ալստրյոմերը։ 1800 թվականին նա ընտրվում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, իսկ 1814 թվականին՝ Երաժշտության թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ։

1803 թվականին Մարիաննա Էրենստրյոմը հեռանում է արքունիքից և ամուսնանում զինվորական, գնդապետ Նիլս Ֆրեդրիկ Էռնստրյոմի հետ։ Այս ամուսնությամբ զուտ գործնական խնդիր էր լուծվում, քանի որ Էրենստրյոմը համարվում էր ընտանիքի հին բարեկամը, իսկ Մարիանային անհրաժեշտ էր ամուսնանալ, որպեսզի պահպաներ և աջակցեր իրեն։ Հարսանիքից հետո ամուսինները Ստոկհոլմից մեկնեցին Գյոթեբորգ, որտեղ Էրենստրյոմին նշանակեցին քաղաքի պարետ։ Գյոթեբորգում Մարիաննան դարձավ քաղաքի աշխարհիկ հասարակական կյանքի նշանավոր անդամ։ 1812 թվականին նրա ամուսինն ազատվեց պաշտոնից, Մարիաննան հեռացավ նրանից և վերադարձավ Ստոկհոլմ։ 1815-1831 թվականներին Մարիաննան ղեկավարում էր կանանց դպրոցը՝ ֆինանսապես աջակցելով իրեն։ 1831 թվականին դպրոցի փակվելուց հետո նա հիմնականում ապրում էր թոշակի հաշվին։

Մարիաննա Էրենստրյոմը հուշեր էր գրում ֆրանսերեն լեզվով։ Նրա որոշ գեղարվեստական աշխատանքներ գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում[6]։ Մահացել է 1867 թվականի հունվարի 4-ին, Ստոկհոլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Notices sur la littérature et les beaux arts en Suède (1826)
  • Notice biographique sur monsieur de Leopold, secrétaire d'état (1830)
  • Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare (Swedish women; Predecessors, pioneers). Lund: Signum 1990. (ISBN 91-87896-03-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]