Մարգարետա Ալստրյոմեր
| Մարգարետա Ալստրյոմեր | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 12, 1763[1][2][3] |
| Ծննդավայր | Alingsås stadsförsamling, Շվեդիա[2] |
| Մահացել է | փետրվարի 19, 1816[3][4] (52 տարեկան) |
| Մահվան վայր | Սոլնա, Շվեդիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի և երգչուհի |
| Ամուսին | Nils August Cronstedt?[3] |
| Ծնողներ | հայր՝ Պատրիկ Ալստրյոմեր[3], մայր՝ Kristina Maria Alströmer?[3] |
| Անդամություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա |
| Երեխաներ | Claes August Cronstedt? |
Մարգարետա Հեդվիգ Ալստրյոմեր (շվեդ.՝ Margareta Alströmer, դեկտեմբերի 12, 1763[1][2][3], Alingsås stadsförsamling, Շվեդիա[2] - փետրվարի 19, 1816[3][4], Սոլնա, Շվեդիա[4]), շվեդ նկարչուհի և երգչուհի, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի և Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարետա Ալստրյոմերը ծնվել է պետական գործիչ և սիրողական երաժիշտ բարոն Պատրիկ Ալստրյոմերի և Կրիստինա Մարիա Օլոնբերգի ընտանիքում։ Հայրական կողմից նրա պապը Յունաս Ալստրյոմերը Շվեդիայում հայտնի էր որպես ժամանակակից գյուղատնտեսության և արդյունաբերության ռահվիրա։ Աղջիկը դաստիարակվել է մշակութային միջավայրում։ Նրա հայրն իր տունը դարձրել էր Գյոթեբորգ քաղաքի մշակութային կյանքի կենտրոն և հայտնի էր որպես Comediehuset թատրոնի (1779) հիմնադիր։ Մարգարետա Ալստրյոմերը և նրա քույրերը՝ Քրիստինան ու Աննան, ինչպես նաև նրանց եղբայրը՝ Ջոնասը, որպես երգիչներ և դերասաններ մասնակցում էին Գյոթեբորգի և Ստոկհոլմի սիրողական թատրոններում կազմակերպվող համերգներին և ներկայացումներին։ Մարգարետա Ալստրյոմերը երգում էր նաև մասնավոր համեգներում, հասարակական բարեգործական համերգներում և նույն տարում ընտրվեց Երաժշտության ակադեմիայում, որտեղ մինչ այդ ընտրվում էին միայն պրոֆեսիոնալ երգիչները, ինչպիսիք են շվեդական օպերային երգչուհի և կոմպոզիտոր Էլիզաբեթ Օլին (1782, Elisabeth Olin), երգչուհի Քրիստինա Ֆրեդենհեյմը (1762-1841, Christina Fredenheim) երգչուհի Աննա Բրիտա Վենդելիուսը (1741-1804, Anna Brita Wendelius), այնուհետև 1801 թվականին քույրեր Սոֆիա (1773-1858) և Էմիլի (1780-1863) Բրենդելները, Ուլրիկա Բուկը, ջութակահար և երգչուհի Մարիա Անտուանետա Պետերսենը (1771-1855)։ 1797 թվականին Գեղարվեստի Ակադեմիա ընդունվեց ևս մեկ ոչ պրոֆեսիոնալ նկարչուհի՝ Վենդելա Գուստավա Սպարրին (1772-1855, Wendela Gustafva Sparre): 1799 թվականին Մարգարետա Ալստրյոմերը ստոկհոլմյան համերգին մասնակցեց երգչուհիներ Քրիստոֆեր Քրիստիան Կարստենի, Մարիաննա Էրենստրյոմի և Քրիստինա Ֆրեդենհայմի հետ միասին։ Ալստրյոմերը նվագում էր կլավիկորդ։
Ալստրյոմերը հայտնի էր որպես «կերպարվեստի հմուտ սիրահար» և 1795 թվականին ձայների մեծամասնությամբ ընտրվեց Գեղարվեստի Ակադեմիայի անդամ։ Աշխատանքները ներկայացված են Շվեդիայի ազգային թանգարանում։
1781 թվականին Ալստրյոմերը ամուսնացավ գեներալ-մայոր կոմս Նիլս-Ավգուստ Կրոնստեդտ-աֆ-Ֆուլերիոյի հետ։ 1788 թվականին նրա ամուսինը դատապարտվեց մահապատժի իշխանություններին չենթարկվելու համար, սակայն դրա փոխարեն բանտարկվեց Վարբերգի բերդում։ 1792 թվականին Կառլ XIII թագավորի հրամանով ազատ արձակվեց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 3 4 ArkivDigital online — 2000.
- 1 2 3 4 5 6 7 Elgenstierna G. Den introducerade svenska adelns ättartavlor (շվեդերեն) — Stockholm: Norstedts Förlagsgrupp, 1925. — Vol. 1. — P. 69. — 829 p.
- 1 2 3 4 Sveriges dödbok 1815–2022 (շվեդերեն) — 9 — Sveriges Släktforskarförbund, 2023.
- ↑ Anna Ivarsdotter Johnsson and Leif Jonsson: Musiken i Sverige, Frihetstiden och Gustaviansk tid 1720-1810.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jan Ling: Apollo Götenburgis. Patrick Alströmer och musiklivet i Göteborg vid 1700-talets slut (1999)(շվեդ.)
- Stellan Mörner: Ett musikbrev 1799 från Genseric Brandel till Bernhard Crusell (1967)(շվեդ.)
- Gustaf Hilleström: Kungl. Musikaliska Akademien, Matrikel 1771—1971(շվեդ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anteckningar om svenska qvinnor(շվեդ.)
- The Alströmer Collection manuscripts
- Countess Alstromer Georgian Swedish Landscape Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1763 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 1816 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդ կին արվեստագետներ
- Շվեդ նկարչուհիներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- Շվեդ երգչուհիներ