Jump to content

Մարիանա Պախոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիանա Պախոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հեծանվորդ
Երկիր՝ Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 10, 1991(1991-10-10) (33 տարեկան)
Ծննդավայր՝Մեդելյին, Կոլումբիա
Հասակ՝158 սանտիմետր
Քաշ՝53 կիլոգրամ

Մարիանա Փախոն Լոնդոնո (իսպ.՝ Mariana Pajón Londoño, հոկտեմբերի 10, 1991(1991-10-10), Մեդելյին, Կոլումբիա), կոլումբիացի հեծանվորդ։

Նա իր առաջին ազգային տիտղոսը նվաճել է 5 տարեկանում, իսկ աշխարհի առաջին տիտղոսը` 9 տարեկանում։ Ընդհանուր առմամբ, նա հաղթել է աշխարհի 14 առաջնությունների, ԱՄՆ-ում 2 ազգային առաջնությունների, Լատինական Ամերիկայի 9 առաջնությունների և Համաամերիկյան 10 առաջնությունների ժամանակ։ 2012 թվականի Օլիմպիական չեմպիոն[1]։ Նա առաջին կոլումբիացին է, ով նվաճել է օլիմպիական երկու ոսկե մեդալ BMX-ում այս հաղթանակը երկրորդն էր կոլումբիացի մարզիկների համար Օլիմպիական խաղերին մասնակցության պատմության մեջ[2]։ Նա հաղթանակը կրկնել է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին[3]։ 2011, 2014 և 2016 թվականների աշխարհի չեմպիոն, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խաղերի չեմպիոն։ Կոլումբիայի լավագույն կին մարզիկ 2010 և 2011 թվականներին։

2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Կոլումբիայի դրոշակակիր լինելուց հետո, Պախոնի առաջին մասնակցությունը BMX իրադարձությանը հանգեցրեց 2012 թվականի խաղերի ընթացքում Կոլումբիայի համար առաջին ոսկե մեդալի, իսկ երկրորդը ` ընդհանուր առմամբ, Կոլումբիայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին։

Սպորտային մականունները` «Տատա»,«BMX թագուհի»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мариана Пахон из Колумбии - олимпийская чемпионка по велоспорту в классе BMX
  2. «Mariana Pajón, oro histórico para Colombia en Londres 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Mariana Pajón ganó medalla de oro en ciclismo BMX en Río 2016. RPP noticias, 19 Август 2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանա Պախոն» հոդվածին։