Մարթա Բեյքեր
| Ծնվել է | դեկտեմբերի 25, 1871[1][2] |
|---|---|
| Ծննդավայր | Էվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ |
| Վախճանվել է | 1911[1][3][4][…] կամ դեկտեմբերի 21, 1911 (39 տարեկան) |
| Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց |
| Մասնագիտություն | նկարչուհի, արվեստագետ և muralist |
| Թեմաներ | գեղանկարչություն |
Մարթա Բեյքեր (անգլ.՝ Martha Susan Baker, դեկտեմբերի 25, 1871[1][2], Էվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ - 1911[1][3][4][…] կամ դեկտեմբերի 21, 1911, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]), 19-րդ դարի ամերիկացի նկարչուհի և մանկավարժ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարթա Բեյքերը ծնվել է 1871 թվականի դեկտեմբերի 25-ին Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքում։
Չիկագոյի գեղարվեստական ինստիտուտի դպրոցում ուսումնասիրել է արվեստ, իսկ ավելի ուշ նույն դպրոցում սկսել է դասավանդել[6]։
Գրել ու նկարազարդել է կերպարվեստին նվիրված Չիկագոյի The Sketch Book: A magazine Devoted to the Fine Arts ամսագրի հոդվածների մեծ մասը[7]։
Մասնակցել է ցուցահանդեսների, ներկայացրել է Իլինոյս նահանգում արված իր աշխատանքները 1893 թվականին Չիկագոյում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին։
Մարթա Բեյքերը նաև Գեղարվեստի շենքում ստեղծված 8 կտավներից մեկի հեղինակն է, որը հիմա գտնվում է 410 South Michigan Avenue հասցեում[8]։
1903 թվականին մասնակցել է «Jury of Selection» ամենամյա ցուցահանդեսին Չիկագոյի ուսանող-նկարիչների լիգայի կազմում[9]։
Մահացել է 1911 թվականի դեկտեմբերի 21-ին Չիկագոյում[10]։
Չնայած իր կարճ կյանքին՝ նկարչուհին ստեղծել է շատ աշխատանքներ, որոնք գտնվում են Եյլի համալսարանի Բեյնեկեի հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանում, Ցինցինատիի գեղարվեստի թանգարանում, Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում, Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանում և Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Martha Susan Baker — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Martha Susan Baker
- 1 2 Martha Susan Baker (ֆր.)
- ↑ Martha Baker
- ↑ Opitz, Glenn B, Editor, Mantle Fielding’s Dictionary of American Painters, Sculptors & Engravers, Apollo Book, Poughkeepsie NY, 1986, p. 40
- ↑ «The Sketch Book». 2018 թ․ օգոստոսի 9 – via Google Books.
- ↑ Gray, Mary Lackritz, A Guide to Chicago’s Murals, forward by Franz Schulze, The University of Chicago Press, Chicago, 2001 pp,12-13
- ↑ «9th Annual Exhibition : Art Students League» (PDF). Artic.edu. 1903. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Martha Susan Baker
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Բեյքեր» հոդվածին։ |
| ||||||