Մարդ լինել (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդ լինել
Изображение логотипа
Ժանրհումորային դրամա, պարանորմալ հեռուստատեսային ծրագիր, վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր, մարդագայլ հեռուստահաղորդում և ֆենթզի հեռուստասերիալ
ՍտեղծողToby Whithouse?
Երկիր ԱՄՆ[1]
 Կանադա[1]
ՀիմքBeing Human?
Լեզուանգլերեն[2]
Գլխավոր
դերերում
Սեմ Ուիթվեր, Meaghan Rath?, Սեմ Հանտինգտոն, Քրիստեն Հագեր, Մարկ Պելեգրինո, Dichen Lachman?, Սառա Ալեն, Ալիսոնն Ավելի Բարձր Է, Gianpaolo Venuta?, Թերի Քիննի, Robert Naylor?, Քայլ Շմիդ, Նատալի Բրաուն, Էմի Աքինո, Քոնոր Փրայս և Jesse Rath?
Պատմվածքի վայրՄասաչուսեթս
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ52
Էկրաններին էհունվարի 17, 2011-ից ապրիլի 7, 2014
ՀեռուստաալիքSyfy
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Մարդ լինել» (անգլ.՝ Being Human), համանուն բրիտանական հեռուստասերիալի ռեմեյքը՝ ստեղծված 2011 թվականին BBC հեռուստաալիքի կողմից[3]։ Կանադայում հեռարձակվել է Space, իսկ ԱՄՆ-ում՝ Syfy հեռուստաալիքներով։

Հեռուստասերիալը հանդիսանում է միստիկ և դետեկտիվ ժանրերի խառնուրդ[4]։ Հեռուստասերիալի վերջին սերիան հեռարձակվել է 2014 թվականի ապրիլի 7-ին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը երեք արարածների մասին է, որոնց մենք սովոր ենք վախենալով ընդունել։ Սակայն եռյակը՝ վամպիր, մարդագայլ և ուրվական, ապրում են մի տանը, փորձելով ամեն կերպ դուրս գալ այն սահմաններից, որոնցով մենք՝ մարդիկ «շնորհել» ենք նրանց։

Վամպիրը փորձում է հրաժարվել «կենդանիջ» արյունից, մարդագայլը սարսափով և անհանգստությամբ սպասում է լիալուսնին, ուրվականը՝ սիրալիր և անմիջական անձնավորություն է, որը փորձում է օգնել իր ընկերներին և հարևաններին։ Իրենց իրական անբնականությունն անվերջ թաքցնելուց բացի, ընկերները փորձում են լուծել առավել քան երկրային խնդիրներ։ Նրանք հետաքննություն են իրականացնում։ Հետաքննչական հանելուկների թույտվությունը թույլ է տալիս նրանց լուծել կրկնակի կյանքի խնդիրները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերակատարներ Սեմ Հարթինգթոնը, Սեմ Ուիթվերը և Միգան Ռաթը 2012 թվականին:
  • Էյդան Ուայթա (Սեմ Ուիթվեր) — 260-ամյա վամպիր, որը վերափոխվել է ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմում։ Որպես բուժեղբայր աշխատում է Բոստոնի քաղաքային հիվանդանոցում
  • Սալլի Մալիկ (Միգան Ռաթ) — ուրվական, որն ապրում է Ջոշի և Էյդանի տանը։ Նա նշանդրված է եղել տան տիրոջ՝ Դենիի հետ, որը տունը վարձակալության է հանձնել Էյդանին և Ջոշին։
  • Ջոշուա «Ջոշ» Լևիսոն (Սեմ Հանթինգթոն) — մարդագայլ, որն Էյդանի հետ աշխատում է նույն հիվանդանոցում։
  • Ջեյմս Բիշոփ (Մարկ Պելեգրինո) — վամպիր, որը վերափոխվել է 17-րդ դարում և վերափոխել է Էյդանին վամպիրի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ։
  • Նորա Սըրջենթ (Քրիսթեն Հագեր) — Էյդանի և Ջոշի հետ հիվանդանոցում աշխատող բժշկուհի, Ջոշի ընկերուհին և արդյունքում նաև կինը։
  • Սյուրեն (Դիչեն Լակմեն) — Մայր անունով հայտնի հին և հզոր վամպիրի դուստրը։ Մոր կողմից 80 տարով բանտարկվել է գերեզմանում հանցանքի համար։

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեբեկա Ֆլինտ (Սառա Ալեն) — Էյդանի նախկին ընկերուհին, որի արյունը նա խմել էր թուլության պահին։ Հետո Բիշոփը վերածում է նրան վամպիրի։ Այդ ժամանակվանից Ռեբեկան ատում է Էյդանին այն բանի համար, որ նա թողել էր նրան մահանալուց, փորձելով այդ կերպ պայքարել իր նոր մութ կողմի հետ։
  • Էմիլի Լևիսոն (Էլիսոն Լաուդեր) — Ջոշի քույրը։ Նա ընդունել է, որ լեսբի է Ջոշի մարդագայլ դառնալուց և ստիպված փախուստի դիմելուց փոքր ինչ առաջ։ Պատահական հանդիպում է Ջոշին հիվանդանոցում, որտեղ բուժվում էր նրա ընկերուհին։
  • Դենի Բյորգ (Ջանպաոլո Վենուտա) — Սալլիի ամուսինը, որը նրա մահվանից հետո, տեղափոխվել է նախկին բնակարան և վարձակալության հանձնել տունը Էյդանին և Ջոշին:.
  • Հեգեման (Թերի Քիննի) — 1010 տարեկան վամպիր, Հոլանդացիների խմբի ամենահզոր ավագն է։
  • Հենրի Դյուրեմ (Քայլ Շմիդ) — Էյդանի կողմից ստեղծված վամպիր։ Սյուրենին դավաճանելուց հետո 80 տարի թաքնվել է, բայց հետո վերադարձել։
  • Զոյե Գոնսալես (Սյուզանա Ֆորնիր) — հիվանդանոցի բուժքույր, որը կարողանում է տեսնել ուրվականներին։
  • Ջուլիա (Նատալի Բրաուն) — Ջոշի նախկին հարսնացուն և Էյդանի նախկին ընկերուհին։ Նորից հանդիպում է Ջոշի հետ, բայց մինչև հիմա չգիտի, որ նա մարդագայլ է։
  • Մահվան քաղվոր / Սքոթ (Դուշան Դուկիչ) — արարած է, որը հետապնդում է Սալլիին։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 28-ին Entertainment Weekly-ն հայտնել է, որ ռեմեյքում Սեմ Ուիթվերը կատարելու է Էյդանի դերը, իսկ Միգան Ռաթը՝ Սալլիի, այն ժամանակ, երբ Սեմ Հանթինգթոնի հետ բանակցությունները դեռ նոր էին սկսվել[6]։ Հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ «Ողջ մնալ» և «Գերբնականը» հեռուստասերիալների աստղ Մարկ Պելեգրինոն կատարելու է Էյդանին ստեղծող և նրա նախկին ուսուցիչ՝ վամպիր Բիշոփի դերը[7]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2012 թվականի հունվարի 16-ին։ Syfy մալուխային հեռուստաալիքը հետո հաստատել է, որ հեռուստասերիալը երկարացվել է երրորդ եթերաշրջանով, որը բաղկացած է 13 սերիայից[8]։ 2014 թվականին թողակրված չորրորդ եթերաշրջանը դարձել է եզրափակիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Fernsehserien.de (գերմ.)
  3. «Muse Entertainment News». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  4. SYFY gives greenlight to Being Human(չաշխատող հղում)
  5. «Being Human: Syfy Series Cancelled, No Season Five». TV Series Finale. 2014 թ․ փետրվարի 25. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  6. «'Smallville' baddie joins Syfy's 'Being Human' remake». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  7. Patrick J. Adams To Star In 'A Legal Mind'; Mark Pellegrino Joins 'Being Human'
  8. ««Снова быть человеком»». Киносайт KG. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2012-15-02-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդ լինել (հեռուստասերիալ)» հոդվածին։