Jump to content

Մարգրետե Աուքեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարգրետե Հելլե Աուքենից)
Մարգրետե Աուքեն
դան․՝ Margrete Auken
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1945(1945-01-06) (79 տարեկան)
ԾննդավայրՕրհուս, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
Մայրենի լեզուդանիերեն
Կրոնլյութերականություն
ԿրթությունԿոպենհագենի համալսարան և Քիլդեգարդի մասնավոր դպրոց
Գիտական աստիճանԱստվածաբանության թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ, աստվածաբան և քահանա
ԱմուսինԷրիկ Ա. Նիելսեն
Ծնողներհայր՝ Գունար Աուքեն, մայր՝ Կիրստեն Աուքեն
Զբաղեցրած պաշտոններծխական քահանա, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Ֆոլկետինգի անդամ, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Ֆոլկետինգի անդամ, Ֆոլկետինգի անդամ, Ֆոլկետինգի անդամ, Ֆոլկետինգի անդամ, Ֆոլկետինգի անդամ, Ֆոլկետինգի անդամ և Ֆոլկետինգի անդամ
ԿուսակցությունՍոցիալիստական ժողովրդական կուսակցություն
ԱնդամությունԿանաչներ - Եվրոպական ազատ դաշինք և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
ԵրեխաներԻդա Օկեն և Sune Auken?
Կայքauken.dk
 Margrete Auken Վիքիպահեստում

Մարգրետե Հելլե Աուքեն (դան․՝ Margrete Helle Auken, հունվարի 6, 1945(1945-01-06), Օրհուս, Դանիա), դանիացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր 2004 թվականից, Եվրոպական կանաչների կուսակցության մաս կազմող Սոցիալիստական ժողովրդական կուսակցության (դան․՝ Socialistisk Folkeparti) անդամ, Ֆոլկետինգի նախկին պատգամավոր։

Մարգրետե Աուքենն ավարտել է Կոպենհագենի համալսարանը։ Դանիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու ծխական քահանա (դան․՝ sognepræst) է Ֆրեդերիկսբերգի եկեղեցում։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուքենը 1979 թվականի հոկտեմբերից մինչև 1990 թվականի դեկտեմբերը և 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի հունիսը զբաղեցրել է Դանիայի խորհրդարանի` Ֆոլկետինգի պատգամավորի պաշտոն։

2004 թվականին ընտրվել է որպես Եվրախորհրդարանի պատգամավորության միակ թեկնածու Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունից (ՍԺԿ)[1] և «Եվրոպական միավորված ձախեր - Սկանդինավյան կանաչների լիգա» քաղաքական խմբին միանալու փոխարեն, առանց ՍԺԿ-ի հավանության, որոշել է միանալ «Եվրոպական կանաչների կուսակցություն - Եվրոպական ազատ դաշինք» քաղաքական խմբին, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել ՍԺԿ-ում։

2014 թվականից Աուքենը Եվրախորհրդարանի Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության հանձնաժողովի անդամ է։ Նախկինում եղել է Տրանսպորտի և զբոսաշրջության հանձնաժողովի (2004-2007) և Զարգացման հանձնաժողովի (2005-2009) անդամ։ 2007 թվականին միացել է նաև Խնդրագրերի հանձնաժողովին։

Խորհրդարանական հանձնաժողովների անդամ լինելուց բացի, Աուքենը Պաղեստինի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության անդամ է, նաև Եվրախորհրդարանի Կենդանիների բարօրության և պահպանման հարցերով միջխմբի[2] և Ծովերի, գետերի, կղզիների և ափամերձ տարածքների հարցերով միջխմբի անդամ[3]։

2019 թվականին Աուքենը վերընտրվել է[4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուքենի եղբայրը` Սվեն Աուքենը, նույնպես քաղաքական գործիչ է եղել։ Մարգրետե Աուքենն ունի երեք երեխա[5]. դուստրը՝ Իդա Աուքենը, որը նույնպես քահանա է և քաղաքական գործիչ, ի տարբերություն մոր` 2014 թվականից Դանիայի սոցիալ-լիբերալ կուսակցության անդամ է և վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտի օրոք զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մարգրետե Աուքենի կենսագրությունը Եվրոպական կանաչների կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Եվրախորհրդարանի Կենդանիների բարօրության և պահպանման հարցերով միջխմբի անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «EP Intergroup Seas, Rivers, Islands & Coastal Areas - Members 2019-2024». www.searica.eu. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Valgresultat EP-valg Danmark - Følg resultatet for EP-valget her | DR». www.dr.dk (դանիերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Margrete Auken og Erik A. Nielsen har fejret guldbryllup: Uden humoren var det aldrig gået». 2018 թ․ հուլիսի 13.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգրետե Աուքեն» հոդվածին։