Մարգար Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 6, 1955 (69 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բուրաստան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1977) |
Մասնագիտություն | նյարդավիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2004) |
Մարգար Մարտիրոսի Մարտիրոսյան (հունվարի 6, 1955, Բուրաստան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկական նյարդավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգար Մարտիրոսյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 6-ին, Բուրաստան (ՀՀ Արարատի մարզ) գյուղում։ 1977 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1977-1979 թվականներին եղել է Կլինիկական օրդինատոր նեյրովիրաբուժության գծով Երևանի պետական բժշկական ինստիտուտում, 1979-1980 թվականներին ՝ Կիրովական քաղաքի նյարդավիրաբույժ։ 1980-1982 թվականներին ծառայել է սահմանապահ զորամասերում։ 1983-1986 թվականներին եղել է Երևանի №3 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական նյարդավիրաբույժ, 1986-1993 թվականներին՝ Երևանի №4 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական նյարդավիրաբույժ, 1994 թվականին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ[1]։ 2005 թվականին եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի մանկական նյարդավիրաբուժության դասընթացի ղեկավար։ 2012 թվականից աշխատում է նաև Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնում՝ որպես պրոֆեսոր[2]։
Աշխատանքները վերաբերում են զուգակցված գանգուղեղային վնասվածքների, կենտրոնական նյարդային համակարգի զարգացման արատների, տարբեր պատճառագիտության ներգանգային արյունազեղումների բուժման խնդիրներին։ Ունի տպագիր բազմաթիվ աշխատանքներ։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ նյարդավիրաբույժների ընկերության անդամ (1976 թվականից)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համակցված գանգուղեղային վնասվածքները երեխաների մոտ (սուր շրջանի կլինիկան, ախտորոշումը և բուժումը ), Մարտիրոսյան, Մարգար Մարտիրոսի, Դալլաքյան, Նիկոլայ Հովհաննեսի, Երևան, Ա. հ., 2003[3]:
- Երեխաների մոտ գանգուղեղային վնասվածքների դեպքում գանգի դեֆեկտների առաջնային պլաստիկական մանրացրած աուտոոսկրով։ Երևան։ Ա. հ., 1996[4]:
- Մարտիրոսյան, Մարգար Մարտիրոսի, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց, Երևան, Ա. հ., 1996:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մարգար Մարտիրոսյան». www.online-apteka.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 69։
- ↑ Մարտիրոսյան, Մարգար Մարտիրոսի; Դալլաքյան, Նիկոլայ Հովհաննեսի (2003). Համակցված գանգուղեղային վնասվածքները երեխաների մոտ (սուր շրջանի կլինիկան, ախտորոշումը և բուժումը ). Երևան: Ա.հ.
- ↑ Մարտիրոսյան, Մարգար Մարտիրոսի (1996). Երեխաների մոտ գանգուղեղային վնասվածքների դեպքում գանգի դեֆեկտների առաջնային պլաստիկական մանրացրած աուտոոսկրով։ Սեղմագիր բժշկ. գիտ. թեկն. /ԺԴ.00.18. Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց. Երևան: Ա. հ.