Մարգարիտ Տեր-Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտ Երվանդի Տեր-Մինասյան
ռուս.՝ Маргарита Ервандовна Тер-Минасян
Դիմանկար
Ծնվել է1910 մայիսի 16
ԾննդավայրԼայպցիգ
Մահացել էապրիլի 9, 1995(1995-04-09) (տարիքը 84)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1944) և պրոֆեսոր (1949)
Մասնագիտությունկենդանաբան-միջատաբան
ԱշխատավայրՌուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ
ԱմուսինԱնդրեյ Ռիխտեր[1]
ԾնողներԵրվանդ Տեր-Մինասյան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԵրեխաներՎեռա Անդրեևա Ռիխտեր

Մարգարիտ Երվանդի Տեր-Մինասյան (հունիսի 6, 1910(1910-06-06)[3], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - ապրիլի 9, 1995(1995-04-09)[2][3][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային կենդանաբան-միջատաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1949

Երվանդ Տեր-Մինասյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ 1935-1938 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ կենդանաբանության ինստիտուտում (Լենինգրադ1938-1950 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (1943 թվականից ՀԽՍՀ ԳԱ) կենսաբանության ինստիտուտում։ 1943-1948 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, 1948 թվականից դասավանդել է Երևանի համալսարանում։ 1950 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ կենդանաբանության ինստիտուտում (Լենինգրադ

Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են վնասատու երկարակնճիթ և ընդակեր բզեզների, ԽՍՀՄ ֆաունայի ուսումնասիրությանը, տվել է ՀԽՍՀ տափաստանների և կիսաանապատների կենդանաաշխարհագրական բնութագիրը ըստ բզեզների տարածման։ Եղել է «Հայաստանի կենսաբանական հանդես»-ի խմբագրական խորհրդի և Համամիութենական միջատաբանական ընկերության նախագահության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 677