Մարգարիտա Մոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Մոնե
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1990(1990-02-15) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԿատարողական և վիզուալ արվեստների բարձրագույն դպրոց
Մասնագիտություներգչուհի

Մարգարիտա Մոնե (անգլ.՝ Margarita Monet, իսկական անունը՝ Մարգարիտա Մարտիրոսյան, փետրվարի 15, 1990(1990-02-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ երգչուհի, դաշնակահարուհի, կոմպոզիտոր և դերասանուհի։ Նա Edge Of Paradise հարդ ռոք/սիմֆոնիկ մետալ խմբի հիմնադիրը և գլխավոր վոկալիստն է։ Հայտնի է իր հզոր ձայնով և անհավանական դիապազոնով[1]։ Մարգարիտան իր Edge Of Paradise խմբի հետ թողարկել է երեք տևանվագ ալբոմ և մեկ EP՝ IMMORTAL WALTZ 2015[2], ALIVE 2017, UNIVERSE 2019[3] և THE UNKNOWN[4]։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտան ծնվել է Երևանում, փոքր հասակից տեղափոխվել է Մոսկվա (Ռուսաստան)։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել չորս տարեկանում և արագ դարձել է մրցունակ և ելույթներին պատրաստ դաշնակահարուհի։ Մասնակցել է դաշնամուրային բազմաթիվ մրցույթների՝ արժանանալով մրցանակների[5]։

11 տարեկանում Մարգարիտայի ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Հյուսթոն (ԱՄՆ), որտեղ նա հաճախել է Կատարողական և վիզուալ արվեստների բարձրագույն դպրոց (անգլ.՝ High School For The Performing and Visual Arts): Այն բանից հետո, երբ նա տեղափոխվել է Նյու Յորք, ընդունվել է Նյու Յորքի համալսարանի Tisch School Of The Arts արվեստների դպրոցը։ Նյու Յորքի համալսարանում նա վերապատրաստվել է Մայսների ստուդիայի թատրոնում և մասնագիտացել է երաժշտության մեջ[6]։

2010 թվականին Մարգարիտան տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ տեղական պրոդյուսերի հետ նախագծի վրա աշխատելիս հանդիպել է Դեյվ Բեյթսին։ Դեյվը փնտրում էր երգչի, որը կարող էր փոխարինել Ռոբին Մաքոլիին։ Շուտով նրանց երաժշտական համագործակցությունը հսկայական արդյունքներ է տվել և ամրացրել է խումբը, որը վերանվավել է Edge Of Paradise[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Heavy Metal Band Edge Of Paradise opened for Kamelot»։ The Real Musician։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-28-ին։ Վերցված է 2015-12-31 
  2. «Immortal Waltz by Edge Of Paradise on iTunes»։ iTunes։ Վերցված է 2015-12-31 
  3. «UNIVERSE by Edge Of Paradise on Amazon»։ Amazon։ Վերցված է 2019-11-08 
  4. «The Unknown by Edge Of Paradise on iTunes»։ iTunes։ Վերցված է 2021-09-17 
  5. «Edge Of Paradise»։ www.edgeofparadiseband.com։ Վերցված է 2015-12-31 
  6. says John H.։ «Legendary Rock Interview with Margarita Monet vocalist of Edge of Paradise | Legendary Rock Interviews»։ Վերցված է 2015-12-31 
  7. «Edge Of Paradise»։ www.edgeofparadiseband.com։ Վերցված է 2015-12-31