Մարգարիտա Ապրեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտա Ապրեսյան
Ծնվել է1960
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունթարգմանիչ և մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Մարգարիտա Հրանտի Ապրեսյան (1960), հայ մանկավարժ, թարգմանիչ: Բանասիրական գիտությունների թեկնածու: Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-1982 թվականներին սովորել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1982-1986 թվականներին՝ Մոսկվայի Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում: 1982 թվականից եղել է Անի Գիտահետազոտական միության տեխնիկական թարգմանիչ, 1988 թվականին՝ երկրաշարժից հետո, Բժիշկներ առանց սահմանների միջազգային մարդասիրական օգնության հասարակական կազմակերպությունում աշխատել է որպես թարգմանիչ: 1989, 1990 և 1992 թվականներին եղել է տուրիստական խմբերի թարգմանիչ, 1992, 1993 և 1994 թվականներին՝ հումանիտար տարբեր խմբերի, նախարարությունների և օտարերկրյա կազմակերպությունների թարգմանիչ (USAID): 1997 թվականին եղել է Միչիգանի համալսարանի անգլերեն լեզվի թեստավորման (MELAB) ներկայացուցիչը Հայաստանում: Մասնակցել է մասնագիտական հմտությունների կատարելագործման տարբեր միջազգային դասընթացների: 2001 թվականին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության անգլերեն լեզվի փորձագետների խմբի նախագահ, 2002 թվականին՝ Անգլերեն լեզվի օլիմպիադաների առարկայական հանձնաժողովի նախագահ, 2003 թվականին՝ Անգլերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարանի համահեղինակ, 2004-2006, 2010 թվականներին՝ Բուհական ընդունելության քննությունների «Անգլերեն լեզու» առարկայական հանձնաժողովի նախագահ, 2008-2009 թվականներին՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պետական քննությունների հանձնաժողովի նախագահ, 2010 թվականին՝ ԵՊՀ-ի վարչական և տարբեր մասնագիտություններ ներկայացնող պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված անգլերենի ուսուցման խմբի ղեկավար[1]:

Մի շարք գիտական հոդվածների և ատենախոսությունների խմբագիր է, ՀՀ-ում հանրակրթական դպրոցների 2-րդ և 3-րդ դասարանների անգլերենի դասագրքերի հեղինակ, FLSP (Օտար լեզուն հատուկ նպատակների համար) միջազգային ժողովածուի գլխավոր խմբագիր (Հայաստան), «Գիտությունը և կրթությունն Արցախում» գիտական ժողովածուի «Օտար լեզուներ» բաժնի խմբագիր:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային իրավաբանական լեզվի Հայաստանյան կենտրոնի (անգլ.՝ ACILL) նախագահ
  • Անգլերենը մայրենի լեզու չհանդիսացող խոսնակների դասավանդման (անգլ.՝ TESOL) միջազգային կազմակերպության անդամ
  • ՀՀ անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի(անգլ.՝ AELTA) խորհրդական
  • Անգլախոսների միավորման (անգլ.՝ English Speaking Union) Հայաստանյան մասնաճյուղի անդամ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհակալագիր[2]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]