Մարգարետ Ֆերս
Մարգարետ Ֆերս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 18, 1911 |
Ծննդավայր՝ | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 8, 1974 (63 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն՝ | հագուստ ձևագծող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0299094 |
Մարգարետ Ֆերս (անգլ.՝ Margaret Furse, փետրվարի 18, 1911, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 8, 1974, Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հագուստի նկարիչ, «Օսկար», BAFTA և «Էմմի» մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարետ Ուոթսը ծնվել է 1911 թվականին Punch ամսագրի նկարազարդող Արթուր Ուոթսի ու նրա կնոջ՝ Ֆիլլիս Գորդոնի ընտանիքում[1]։ 1940-ական թվականների վերջին ամուսնացել է բեմադրող նկարիչ Ռոջեր Քեմբլ Ֆերսի հետ և սկսել է աշխատել թատրոնում որպես հագուստի նկարիչ։ Լոուրենս Օլիվիեի հետ ծանոթությունը նրան հնարավորություն է տվել կարիերա սկսել կինոմատոգրաֆիայի բնագավառում[2]։
Մարգարետ Ֆերսն առաջին անգամ ներկայացվել է «Օսկարի» 1950 թվականի «Արտույտը կեղտի մեջ» ֆիլմի հագուստների դիզայնի համար։ «Բեքեթ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար Մարգարետ Ֆերսն արժանացել է BAFTA մրցանակի, իսկ 1970 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի Չարլզ Ջերրոթի «Աննայի հազար օրը» պատմական ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար։
Ռոջեր Ֆերսի հետ ամուսնալուծությունից[3] հետո Մարգարետ Ֆերսն ամուսնացել է Սթիվեն Ուոթսի հետ[3][4]։ Մարգարետ Ֆերսը մահացել է 1974 թվականի հուլիսի 8-ին կրծքագեղձի քաղցկեղից։
Մարգարետ Ֆերսի դիմանկարը, որ ստեղծել է նրա առաջին ամուսինը՝ Ռոջեր Քեմբլ Ֆերսը, ընդգրկվել է Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում[5]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր | |||
---|---|---|---|
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Մրցանակներ և անվանակարգեր[6] |
1948 | Օլիվեր Թվիստ | Oliver Twist | |
1949 | Կրքոտ ընկերություն | The Passionate Friends | |
1950 | Մադլեն | Madeleine | |
1950 | Արտույտը կեղտի մեջ | The Mudlark | Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար (Էդվարդ Ստիվենսոնի հետ համատեղ) |
1951 | Տունը հրապարակում | The House in the Square | |
1952 | Կարմիր ծովահենը | The Crimson Pirate | |
1953 | Բալանտրեի տերը | The Master of Ballantrae | |
1954 | Մեկ միլիոն ֆունտ ստեռլինգի բանկային տոմս | The Million Pound Note | |
1958 | The Inn of the Sixth Happiness | ||
1960 | Առևանգվածը | Kidnapped | |
1960 | Որդիներ և սիրեկաններ | Sons and Lovers | |
1964 | Բեքեթ | Becket | BAFTA մրցանակ հագուստի լավագույն դիզայնի համար Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար |
1964 | Կրակոց խավարում | A Shot in the Dark | Ներկայացվել է BAFTA մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար |
1965 | Պատանի Քեսիդի | Young Cassidy | Ներկայացվել է BAFTA մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար |
1966 | Մեծ ստվեր գցիր | Cast a Giant Shadow | |
1968 | Առյուծը ձմռանը | The Lion in Winter | Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար Ներկայացվել է BAFTA մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար |
1968 | Եկատերինա Մեծ | Great Catherine | |
1969 | Աննայի հազար օրը | Anne of the Thousand Days | Արժանացել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար Ներկայացվել է BAFTA մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար |
1970 | Սքրուջ | Scrooge | Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար |
1971 | Մարին՝ Շոտլանդիայի թագուհին | Mary, Queen of Scots | Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար |
1973 | Անկայուն հավասարակշռություն | A Delicate Balance | |
1975 | Սերն ավերակների մեջ | Love Among the Ruins | Արժանացել է «Էմմի» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար[7] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Margaret Furse personal life info. at Yasni.co.uk(չաշխատող հղում)
- ↑ «Margaret Furse» (անգլերեն). theoscarsite.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 3,0 3,1 Carter, Ernestine (1970 թ․ փետրվարի 15). «Article about Margaret Furse by Ernestine Carter». The Sunday Times. էջ 61.
- ↑ Entry for Stephen Watts (1977). Who’s Who in the Theatre (16th ed.). London: Pitman Publishing Ltd. էջեր 1232–1233.
- ↑ «Портрет Маргарет Ферс» (անգլերեն). npg.org.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Awards for Margaret Furse» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Entry for Margaret Furse on Academy of Television Arts and Sciences Database». Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
|