Մարգարեթ Ջիլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարեթ Ջիլիս
Ծնվել էօգոստոսի 7, 1803(1803-08-07)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էհուլիսի 20, 1887(1887-07-20)[2][3][4][…] (83 տարեկան)
Մահվան վայրCrockham Hill, Սևենոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներՄարիան Էմմա Չեյզ
ՀայրWilliam Gillies?
ՄայրMary Grimstone? և Charlotte Hester Bonnor?
Համատեղ ապրողThomas Southwood Smith?[5]
ԱզգականներAdam Gillies, Lord Gillies?[5]
 Margaret Gillies Վիքիպահեստում

Մարգարեթ Ջիլիս (օգոստոսի 7, 1803(1803-08-07), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հուլիսի 20, 1887(1887-07-20)[2][3][4][…], Crockham Hill, Սևենոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Լոնդոնում ծնված շոտլանդացի նկարչուհի, որը հայտնի է իր մանրանկարներով ու ջրաներկով արված նկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Ջիլիսը շոտլանդացի վաճառական Վիլյամ Ջիլիսի ու իր կնոջ՝ Շարլոտ Հեստեր Բոնորի երկրորդ դուստրն էր։ 8 տարեկանում մորը կորցնելուց հետո նա և իր ավագ քույրը` Մերին (1800-1870թթ.) հայտնվել են իրենց հորեղբոր՝ լորդ Ադամ Ջիլիսի խնամակալության տակ, քանի որ իրենց հայրը գտնվում էր ֆինանսական դժվարությունների մեջ։ Հորեղբայրը նրանց կրթություն է տվել, այնուհետև ներկայացրել Էդինբուրգի հասարակությանը[6][7]։

Մինչ քսան տարեկան դառնալը Ջիլիսը որոշել է վաստակել իր սեփական ապրուստը և քրոջ հետ վերադարձել Լոնդոնում գտնվող իր հայրական տուն։ Մերի Ջիլիսը դարձել է գրող, իսկ Մարգարետը՝ պրոֆեսիոնալ նկարչի ուղղությունն է ընտրել։ Նա մանրանկարչութան դասեր է ստացել Ֆրեդրիկ Կրուիքշանկից և հեղինակություն ձեռք բերել։ Կրուիքշանկի ոճը հիմնված էր Էնդրյու Ռոբերտսոնի մանրանկարչության վրա[6][7]։

1830-ականների սկզբին բժիշկ, ունիտարիստ և Լոնդոնում գտնվող աղքատների առողջության բարելավման ռահվիրա Սաուդվուդ Սմիթը բաժանվել է իր երկրորդ կնոջից և գնացել ապրելու Ջիլիսի և նրա քույր Մերիի հետ։ 1844 թվականից Սմիթը և Ջիլիսը միասին ապրում էին Լոնդոնի Հայգեյթ թաղամասում[7]։ Սմիթը, ձեռնադրված ունիտարիստ մի քահանա և Ջիլիսը մեկ այլ խմբի հետ համագործակցում էին «Ամենամսյա շտեմարան» (անգլ.՝ Monthly Repository) պարբերականի հետ. Մարի Ջիլիսը 1836 թվականից զբաղվում էր դրա խմբագրությամբ[8][9]։ 1842 թվականին Մարգարետ Ջիլիսը նկարազարդել է Սմիթի՝ որպես ականների տեսուչ առաջին զեկույցը[10]։

Մոտավորապես 1850 թվականին Ջիլիսը բնակվում էր Փերսի փողոցի 36 տանը[11]։ 1851 թվականին մեկ տարով մեկնել է Փարիզ, որտեղ աշխատել է Հենդրիկ և Արի Շեֆերների արվեստանոցում, իսկ Անգլիա վերադառնաով ցուցադրել յուղաներկով արված մի քանի դիմանկարներ[6][7]։ Այնուհետև նա կենտրոնացել է ջրաներկով նկարչության վրա` ընտրելով ծանոթ, ռոմանտիկ կամ սենտիմենտալ թեմաներ, որոնցով նա առավել հայտնի է[6]։ 1856 թվականին միացել է կին նկարիչների ընկերությանը[8]։ 1854 թվականին փողի կարիք ունենալով նրանք տեղափոխվել են Վեյբրիջի մոտակայք և 1861 թվականին Սմիթը մահացել է[7]։

Ջիլիսը երկար տարիներ ապրել է Լոնդոնի հյուսիսում գտվող Համփստեդ թաղամասում։ Նա մահացել է Քենթի Քրոքհեմ Հիլլում 1887 թվականի հուլիսի 20-ին թոքամզի բորբոքումից, մի քանի օր հիվանդ լինելուց հետո[6]։ Նրա աշակերտների թվում էր Մարիան Էմմա Չեյզը[12] և Աննա Մարի Հոուվիտը[13]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Դիքենսի դիմանկարը, հեղինակ՝ Մարգարեթ Ջիլիս, 1843

Մինչ 24 տարեկան դառնալը Ջիլիսին հանձնարարվել է նկարել Ուիլյամ Վորդսվորթի մանրանկարը և նա մի քանի շաբաթ մնացել է Ռայդալ Մաունթ գյուղում գտնվող նրա տանը[6]։ Նա Աբերիստվիթի, Նոտինգհեմի և դիմանկարների ազգային պատկերասրահի բրիտանական ազգային հավաքածուներում ունի երեք յուղանկար[14]։ Պամելա Գերիշ Նունը գրել է, որ «նա համատեղել է վաղ-վիկտորիանական գեղագիտությունը մտքի վիկտորիանական անկախության հետ»[15]։

Դիմանկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1830-1840 թվականների ընթացքում Ջիլիսը դիմանկարներ էր անում և տարիներ շարունակ դիմանկարներ է ուղարկել Գեղարվեստի թագավորական ակադեմիաում դիմանկարների ցուցահանդեսի համար[6][16]։ Նրա բնորդների թվում էին ֆերմինիստ գործիչներ Մարի Գրիմստոնը, Մարի Հոուվիտը և վերջինիս դուստր Աննա Մարի Հոուվիտը, ինչպես նաև Հարիեթ Մարտինոն «Ամենամսյա շտեմարան»-ի աշխատակազմից[16][17]։ Նա նկարել է նաև վիպասան Էնն Մարշին[6]։

«Սուրբ Ծննդյան երգ»-ի վրա աշխատելու ընթացքում արված Չարլզ Դիքենսի դիմանկարը եղել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի 1844 թվականի ամռային ցուցադրությունում[18]։ Այն այնտեղ դիտելուց հետո էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգն ասել է, որ նկարում Դիքենսը պատկերված է «մարդկային իր արատներով հանդերձ` չնայած այդ արծվային աչքերին»[18]։ Նույն թվականին նկարն օգտագործվել է որպես ճակատանկար A New Spirit of the Age գրքի համար, որից հետո Ջիլիսն այլևս տեղեկություն չի ունեցել նկարի գտնվելու վայրի մասին։ Հետագայում այն գտել են Հարավային Աֆրիկայի Պիետերմարիցբուրգ քաղաքում[18][19] և 2018 թվականին այն ձեռք է բերել ու վերականգնել արվեստի դիլեր Ֆիլիպ Մոուլդը[20]։

Ջրանկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1852 թվականին Ջիլիսն ընտրվել է ջրաներկով աշխատող նկարիչների թագավորական ընկերության անդամ և մասնակցել դրա ցուցահանդեսներին կյանքի մնացած հատվածում։ Նրա ցուցադրված աշխատանքների թվում էին[6]

  • «Ներկա և անցյալ», 1855 թվական և «Երկինքները պատմում են», 1856 թվական
  • «Ռոզալինդը և Սելիան», 1857;
  • «Ունան և Կարմիր խաչի ասպետը հուսահատության քարայրում», «Արևելյան մայրիկը» և «Վիվիա Պերպետուան բանտում», 1858 թվական
  • «Հայր և դուստր» 1859 թվական
  • «Իմոջենը Պոստհումուսի հեռանալուց հետո», 1860 թվական
  • «Հեռուներում», 1861թվական
  • «Թափառականը», 1868 թվական
  • «Պրոսպերոն և Միրանդան», 1874 թվական
  • «Սերսանդո Պեյսը», երեք մասից բաղկացած նկար, 1875 թվական
  • «Ուխտագնացություն», որը ցուցադրվել է 1887 թվականին Մանչեստերում։

Նրա վերջին աշխատանքը եղել է «Քրիստինան կյանքի գետի մոտ» կտավը, որը ցուցադրվել է 1887 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/artists/31721
  2. 2,0 2,1 2,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  3. 3,0 3,1 3,2 Margaret Gillies — 2008.
  4. 4,0 4,1 4,2 Margaret Gillies
  5. 5,0 5,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Stephen, Leslie; Lee, Sidney, eds. (1890). «Gillies, Margaret» . Dictionary of National Biography. Vol. 21. London: Smith, Elder & Co.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Կաղապար:ODNBweb
  8. 8,0 8,1 Rogers, Helen (2017). Women and the People: Authority, Authorship and the Radical Tradition in Nineteenth-Century England (անգլերեն). Routledge. ISBN 9781315318004.
  9. Gaze, Delia; Mihajlovic, Maja; Shrimpton, Leanda (1997). Dictionary of Women Artists: Artists, J-Z (անգլերեն). Taylor & Francis. էջ 583. ISBN 9781884964213.
  10. Darley, Gillian. Octavia Hill: Lessons in Campaigning.” Octavia Hill, Social Activism and the Remaking of British Society, edited by Elizabeth Baigent and Ben Cowell, School of Advanced Study, University of London, London, 2016, pp. 27–44, at p. 31. Կաղապար:Jstor
  11. Rosen, F. «Bentham, Jeremy». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/2153. (Subscription or UK public library membership required.)
  12. Yeldham, Charlotte. «Chase, Marian Emma». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/32379. (Subscription or UK public library membership required.)
  13. Hirsch, Pam. «Howitt, Anna Mary». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/63040. (Subscription or UK public library membership required.)
  14. Կաղապար:Art UK bio
  15. Pamela Gerrish Nunn, Between Strong-Mindedness and Sentimentality: Women's Literary Painting, Victorian Poetry Vol. 33, No. 3/4, Word and Image (Autumn - Winter, 1995), pp. 425-447 at p. 437. Published by: West Virginia University Press. Կաղապար:Jstor
  16. 16,0 16,1 Orr, Clarissa Campbell (1995). Women in the Victorian Art World (անգլերեն). Manchester University Press. էջ 61. ISBN 9780719041228.
  17. Peart, Sandra J. (2015). Hayek On Mill: The Mill-Taylor Friendship and Related Writings (անգլերեն). Routledge. էջ 25. ISBN 9781317562344.
  18. 18,0 18,1 18,2 Brown, Mark (2018 թ․ նոյեմբերի 21). «Lost portrait of Charles Dickens turns up at auction in South Africa». The Guardian. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  19. «Lost portrait of Charles Dickens found in South Africa». CNN Style (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. «Charles Dickens: The Lost Portrait Now Open». Philip Mould. 2018 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Ջիլիս» հոդվածին։