Մարիան Էմմա Չեյզ
Մարիան Էմմա Չեյզ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1844[1] |
Ծննդավայր | Fitzroy Square, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Վախճանվել է | մարտի 15, 1905[1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Brondesbury, Բրենտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի, ծաղիկներ պատկերազարդող և նկարիչ |
Ուսուցիչ | Մարգարեթ Ջիլիս[1] և Ջոն Չեյզ (նկարիչ)[1] |
Անդամակցություն | Royal Institute of Painters in Water Colours?[1] |
Հայր | Ջոն Չեյզ (նկարիչ)[4] |
Marian Emma Chase Վիքիպահեստում |
Մարիան Էմմա Չեյզ (ապրիլի 18, 1844[1], Fitzroy Square, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - մարտի 15, 1905[1], Brondesbury, Բրենտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բրիտանացի նկարչուհի, որն աշխատել է ջրաներկով[5][6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեյզը ծնվել է 1844 թվականի ապրիլի 18-ին Լոնդոնի Ֆիցրոյի հրապարակում Ջոն Չեյզի և իր երկրորդ կնոջ՝ Ջորջիանա Աննա Չեյզի (ծնյալ՝ Հարիս) ընտանիքում: Նրա առաջին կինը՝ Մարի Աննա Ռիքսը եղել է ջրաներկով նկարչուհի և մահացել է 1840 թվականին: Չեյզի հայրը՝ Ջոն Չեյզը, կայացած նկարիչ էր, որը որոշակի պատրաստություն էր անցել Ջոն Կոնստեբլի մոտ[7]:
Նա հաճախել է դպրոց Ռիչմոնդում և նա սովորել է նկարչություն Մարգարեթ Ջիլիսի մոտ: Չեյզը հիմնականում աշխատել է Անգլիայում և չնայած նրան նա շատ ցուցահանդեսներ է անցկացրել այլ պատկերասրահներում, ուղարկել է իր ջրաներկով նկարների մեծ մասը Ջրաներկով աշխատող նկարիչների Թագավորական ինստիտուտ[8]:
Վաղ հասակում նա շատ ժամանակ էր հատկացնում գունազարդությանը, բայց ջրաներկով նկարած ծաղիկներով, մրգերով և նատյուրմորտերով նա դարձավ հայտնի շնորհիվ ճշմարիտ գունազարդման և նրբագեղ վերաբերմունքի: Նա նկարում էր նույն ինտերիերի ներսում, մի քանի բնատեսարաններ և կյանքի վերջում ուսումնասիրում էր ծաղիկների այգիներ, մարդկանց նկարելու գործում նա պակաս հաջողակ էր: Նա ժամանակ առ ժամանակ աշխատում էր յուղաներկով: 1866-1905 թվականների ընթացքում նա ցուցադրել է նկարներ Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, բրիտանացի Նկարիչների թագավորական ընկերությունում, Թագավորական ինստիտուտում, Դադլեյի պատկերասրահում, Գրոսվենոր պատկերասրահում, 1871 թվականի միջազգային ցուցահանեսում, և տարբեր գավառական և արտասահմանյան ցուցահանդեսներում: 1875 թվականի մարտի 22-ին նա ընտրվել է Ջրաներկով Նկարիչների ինստիտուտի անդամ (հիմա Թագավորական ինստիտուտ), իսկ 1879 թվականին նա դարձավ լիիրավ անդամ: 1888 թվականին Թագավորական բուսաբանական ընկերությունը պարգևատրել է նրան արծաթե մեդալով[7]:
Չեյզը մահացել է 1905 թվականին սրտի վիրահատությունից հետո: Նա թաղված է Սուրբ Պանկրասի գերեզմանատանը[7]:
Նրա աշխատանքները գտնվում են Լեյսեստերի պատկերասրահներում, Աբերդինի արվեստի պատկերասրահում և Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում[8]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Dictionary of National Biography, second supplement / S. Lee — London: Smith, Elder & Co., 1912.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.avictorian.com/Chase_Marian_Emma.html
- ↑ RKDartists
- ↑ Union List of Artist Names
- ↑ Grant M. Waters (1975)։ Dictionary of British Artists Working 1900–1950։ Eastbourne Fine Art
- ↑ Josephine Walpole (2006)։ A History and Dictionary of British Flower Paintings 1650-1950։ Antique Collectors' Club։ ISBN 1 85149 504 5
- ↑ 7,0 7,1 7,2 Կաղապար:DNB12
- ↑ 8,0 8,1 Marian Emma Chase, retrieved 9 August 2014]
|