Մատնակցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատնակցում
Ենթադաս Q1269288?
Բուն պատճառ C87125[1]
ՀՄԴ-9 755.1[1]
ՀՄԴ-10 Q70[1]
OMIM 185900[1], 186100[1], 186200[1] և 186300[1]
Հիվանդությունների բազա 29330
MedlinePlus 003289
eMedicine 1244420
MeSHID D013576[1]
Disease Ontology DOID:11193[1]
NCI Thesaurus C87125[1]
Syndactyly Վիքիպահեստում

Մատնակցում, սինդակտիլիա (հուն.՝ συν - միասին և δάκτυλος - մատ), ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում։ Արտահայտվում է մատների սերտաճմամբ։ Լինում է թաղանթային, մաշկային և ոսկրային։ Ըստ պրոցեսի տարածման տարբերում են ոչ լրիվ (սերտաճում է ֆալանգների հիմքային հատվածը), լրիվ (մատների երկարությամբ) կամ ծայրային մատնակցում։ Ոսկրային ձեն առաջանում է պտղի զարգացման շրջանում մատների տարբերակման կասեցման, մաշկայինը և թաղանթայինը՝ ամնիոն թաղանթի խոռոչում պտղի կաշկանդված վիճակի պատճառով։ Մաշկային մատնակցումը հանդիպում է առավել հաճախ։ Մատների ֆունկցիայի խանգարումը պայմանավորված է սերտաճման աստիճանով։

Բուժումը վիրահատական է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 "Disease ontology" թողարկում 30.04.2015 Ստուգված է մայիսի 1-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png