Մատիլդե Ուսելեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատիլդե Ուսելեյ
Ծնվել է 1912
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Մահացել է նոյեմբերի 24, 2008(2008-11-24)[1]
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա
Կրթություն Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց և Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Օսվալդի տուն
Պարգևներ Իսպանիայի ազգային ճարտարապետական մրցանակ

Մատիլդե Ուսելեյ Մաորտուա (իսպ.՝ Matilde Ucelay Maortúa, 1912, Մադրիդ, Իսպանիա - նոյեմբերի 24, 2008(2008-11-24)[1], Մադրիդ, Իսպանիա), Իսպանիայում ճարտարապետության բնագավառում լիցենզավորում ստացած առաջին կինը[2]: 2004 թվականին արժանացել է Իսպանիայի ազգային ճարտարապետական մրցանակի[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսելեյը ծնվել է 1912 թվականին Մադրիդում, փաստաբան Էնրիկե Սանսի և Պուրա Ուսելեյ Մաորտուա Լոմբերայի ընտանիքում: Եղել է ընտանիքի ավագ երեխան: Նրա քույրերն էին Լուզը, Մարգարիտան և Կարմենը: Նրանց մայրը` Պուրա Մաորտուան, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի լավագույն ընկերն էր, անդամակցում էր Կանանց լիցեյ ակումբին (Lyceum Club Femenino) և հանդիսանում է Anfistora թատերական ընկերության հիմնադիրը:

Բակալավրի աստիճան ստացել է նստիտուտ-դպրոցից: 1931 թվականին ընդունվել է Մադրիդի համալսարանiի ճարտարապետության դպրոց, որտեղ եղել է Համալսարանական դպրոցի ֆեդերացիայի (Federación Universitaria Escolar) ակտիվ անդամ: Ուսման արագացված դասընթաց անցնելով՝ 1936 թվականի հունիսին ավարտել է ուսումը և հուլիսի 10-ին Իսպանիայում դարձել առաջին Կինը, ով ճարտարապետի աստիճան է ստացել: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ազգային հյուրանոցում, որտեղ ներկա է գտնվել ճարտարապետ, այն ժամանակ ներքին գործերի նախարար Ամոս Սալվադոր Կառերասը: Նույն տարում Մատիլդե Ուսելեյն աշխատել է Մադրիդի ճարտարապետների կանանց ասոցիացիայի Կառավարման խորհրդի կազմում որպես քարտուղար: գործունեության ընթացքում ընտանիքով տեղափոխվել է Վալենսիա:

1937 թվականի հունվարին ամուսնացել է Գյուղատնտեսության նախարարության իրավաբան և պաշտոնյա Խոսե Ռուիս Կաստիլյոյի հետ, որը Մադրիդի հայտնի խմբագիրների ընտանիքից էր: Նրա հորն էր պատկանում Biblioteca Nueva, որը Ռուիս Կաստիլյոն ժառանգել էր: Զույգն ունեցել է երկու երեխա` Խոսե Էնրիկեն և Խավիերը:

Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո 1936 թվականին Մադրիդի ճարտարապետների քոլեջի կառավարման խորհրդի կազմում լինելու պատճառով Մատիլդեն մեղադրվեց «ապստամբությանն աջակցելու մեջ»: Դատավարության ընթացքում բազմաթիվ վկաներ հանդես եկան նրա օգտին: Սակայն 1942 թվականի հուլիսի 9-ին նա դատապարտվեց, անժամկետ որակազրկվեց որպես պետական պաշտոնյա, նրան 5 տարի արգելեցին զբաղվել մասնագիտական գործունեությամբ և տուգանվեց 30000 պեսետա: 1936 թվականին ձեռք բերած Ճարտարապետի կոչումը նա պաշտոնապես չստացավ մինչև 1946 թվական:

1950-ական թվականներին Ֆրանսիայի իշխանությունների կողմից վետո դրվեց Համալսարանական կանանց ասոցիացիայի խորհրդի նրա անդամակցությանը, որը Մատիլդեն հիմնադրել էր յոթ համարի քարտով:

1998 թվականին Asociación La Mujer Construye («Կառուցող կանանց ընկերակցություն») կազմակերպությունը հանրայնորեն Մատիլդե Ուսելեյին ճանաչեց որպես Իսպանիայում ճարտարապետության բնագավառի առաջին կին շրջանավարտ: 2004 թվականին նա արժանացավ Իսպանիայի ազգային ճարտարապետական մրցանակի: Երկու տարի անց մասնակցեց Վենետիկի բիենալեին, որտեղ ներկայացրեց Իսպանիան:

Մատիլդե Ուսելեյը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 24-ին:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսվալդի տունը Մադրիդի Պուերտա դե Իեռօ շրջանում
  • Բեռնստեյնի տուն
  • Մարիչալարի տուն
  • Օրտեխա Էսպորտոնոյի տուն
  • Սիմոնե Օրտեխայի տուն
  • Բենիտես Լուգոյի տունը Լաս Պալմասում
  • Ուսելեյի տունը Լոնգ այլենդում
  • Թերներ և իսպանո-արգենտինյան գրախանութները Մադրիդում[4]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sánchez de Madariaga, Inés (Dir). 2012. Matilde Ucelay Maórtua. Una vida en construcción. Premio Nacional de Arquitectura. Madrid: Ministerio de Fomento. ISBN 978-84-498-0920-0
  • Sánchez de Madariaga, Inés (2010): "Amigos del alma. Matilde Ucelay y Félix Candela. La incautación del Colegio de Madrid y la represión de los arquitectos durante el franquismo", en del Cueto Ruiz-Funes, J.-I. (ed.) Félix Candela 1910-2010, Instituto Valenciano de Arte Moderno-Sociedad Estatal de conmemoraciones Culturales, pp. 121–138. ISBN 978-84-92827-95-4.
  • Sánchez de Madariaga, Inés (2008): "El papel de las mujeres en la arquitectura y el urbanismo, de Matilde Ucelay a la primera generación universitaria en paridad", en Leboreiro, Marian (ed.), La arquitectura y el urbanismo desde la perspectiva de las arquitectas, Ministerio de Vivienda- ETSAM, Madrid, pp. 69–77. ISBN 978-84-691-9168-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]