Մավկա. անտառային երգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մավկա. անտառային երգ
ուկրաիներեն՝ Мавка. Лісова пісня
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն[1], ընտանեկան ֆիլմ[1], կինոֆանտաստիկա[1] և արկածային ֆիլմ[1]
ԿերպարներՄավկա
Հիմնված էThe Forest Song?
ՌեժիսորOleh Malamuzh? և Oleksandra Ruban?
ՀնչյունավորումՅուլիա Սանինա, Արտյոմ Պիվովարով, Natalka Denysenko? և Ելենա Կրավեց
Երկիր Ուկրաինա[1]
Լեզուանգլերեն
ԸնկերությունAnimagrad? և FILM.UA
ԴիստրիբյուտորFILM.UA
Տևողություն99 րոպե
Թվականմարտի 2, 2023[2][3], մարտի 14, 2023[3], մարտի 29, 2023[4], մարտի 31, 2023[5], ապրիլի 6, 2023[5], ապրիլի 19, 2023[6], ապրիլի 20, 2023[7], ապրիլի 19, 2023[3], ապրիլի 22, 2023[8], ապրիլի 27, 2023[9], ապրիլի 28, 2023[5][10][11], մայիսի 4, 2023[12][13], մայիսի 5, 2023[14], հունիսի 16, 2023, հունիսի 23, 2023[15], հուլիսի 14, 2023, հուլիսի 20, 2023[16][17], օգոստոսի 4, 2023[18], օգոստոսի 10, 2023[19][20][21], օգոստոսի 24, 2023[22][23], օգոստոսի 25, 2023, հունիսի 8, 2023[24][25], սեպտեմբերի 21, 2023, հոկտեմբերի 27, 2023, նոյեմբերի 9, 2023[26], հուլիսի 28, 2023, օգոստոսի 15, 2023[27] և մարտի 29, 2024[28]
Բյուջե187 241 524 ₴[29]
mavka.ua/uk(ուկր.)(ռուս.)(անգլ.)

Մակվա։ Անտառային երգ (ուկրաիներեն՝ Мавка. Лісова пісня), ուկրաինական ЗD մուլտֆիլմ[30]` ըստ «Անտառային երգ» դրամա-առասպելի մոտիվների և ժողովրդական դիցաբանության կերպարների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսահման ուկրաինական անտառները վաղուց թաքցնում են բազմաթիվ գաղտնիքներ և առեղծվածներ։ Այստեղ, դարավոր ծառերի մոտ, ապրում են անսովոր առասպելական արարածներ, որոնք իրենց աշխարհը մարդու աչքի համար անտեսանելի են պահում։

Մավկան հմայիչ անտառային նիմփա է։ Նրա հիմնական գործը Անտառն ու նրա Սիրտը` կյանքի աղբյուրները, պաշտպանելն է ցանկացած վատ արարքներից, այդ թվում և` մարդկանցից։

Լուկաշը մի սովորական գյուղացի տղա է, ով տարված է երաժշտությամբ և իր ողջ տաղանդը դնում է սրինգ նվագելու մեջ։ Հենց տղայի երաժշտության շնորհիվ էլ հրաշք է տեղի ունենում. Լուկաշը և Մակվան հանդիպում են և սիրահարվում են իրար։

Նրանց միությունը, կարելի է ասել, գրեթե անհնար է, բայց խոչընդոտներն էլ ավելի են շաատնում, երբ գյուղում հայտնվում է շահամոլ և հզոր Կալինան։ Անտառից ոչ հեռու նա անտառահատարան է կառուցում, որը պարզապես ծածկում էր նրա իրական նպատակը, այն է` հասնելն Անտառի Սրտին։ Կալինան գիտեր, որ դրա բանալին Մավկան է, որի սրտում սերն արդեն կա, և նա խոցելի է դարձել։ Մավկային օգտագործելու համար Կալինան որպես գործիք է ընտրում Լուկաշին և գյուղացիներին, որոնց հոգիները լցված են բարկությամբ և վախով։

Կարո՞ղ են Մավկան և Լուկաշը պաշտպանել իրենց զգացմունքները։ Կարո՞ղ է Մավկան փրկել Անտառը և իր սերը։ Երկու սիրահարներից յուրաքանչյուրը ճիշտ ընտրություն կկատարի՞[31]:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերին` Film.UA Group ընկերության մամուլի ծառայությունը հայտարարել է դասական «Անտառային երգ» ստեղծագործության մոտիվներով լիամետրաժ մուլտֆիլմ նկարահանելու մասին[32]։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ ժապավենի համար սցենարը կգրի ռուսական հայտնի «Շաքար» խումբը[33]։ Բայց վերջնական ընտրությունը ընկնում է Յարոսլավ Վոյցեշեկի վրա։ 2016 թվականի դեկտեմբերին մուլտֆիլմն զբաղեցրել է 9-րդ տեղը Գոսկինոյի մրցույթում։ Նախագիծը 88 եզրափակիչ նախագծերից ամենաբարձր միավոր ստացածներից մեկն էր (41,67)։ Պայմանագիր է կնքվել Անիմագրադ ստուդիայի հետ պետական ֆինասավորման տրամադրման վերաբերյալ[34], որը կազմում էր 24,5 միլիոն գրիվնա, որը կազմում է ընդհանուր բյուջեի 30%-ը[35]։ 2017 թվականի մարտին FILM.UA Group-ի և Անիմագրոդի պրոդյուսերները հաջողությամբ անց են կացրել «Մավկա։ Անտառային երգ» նախագծի առաջին միջազգային պիչինգը Եվրոպայի անիմացիոն Cartoon Movie փառատոնում[36], որտեղ Ուկրաինան ներկայացված էր առաջին անգամ։ Փառատոնի ասնակիցներից շատերն անվանել են մուլտֆիլմի պիտչը որպես 50 նախագծերից լավագույնը։ Մուլտֆիլմի պրոդյուսերների հետ կապ են հաստատել անիմացիոն շուկայի այնպիսի խոշոր դերակատարներ, ինչպիսիք են The Walt Disney Company (Germany, Switzerland & Austria), Annecy International Animated Film Festival, CANAL +, TF1 International, Super RTL և շատ այլ ընկերություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. Мавка. Лісова пісня (укр.)
  3. 3,0 3,1 3,2 مافكا: أغنية الغابة (արաբ.) — 2008.
  4. Blanc J. Le Royaume de Naya (ֆր.) — 1993.
  5. 5,0 5,1 5,2 Мавка. Лісова пісня (укр.)
  6. Mavka. Lisova Pisnya (նիդերլ.) — 2000.
  7. Mavka e la Foresta Incantata (իտալ.) — 2000.
  8. Mavka: Zaštitnica šume sinh (2023) (серб.)
  9. Mavka: Čuvarica šume | Cineplexx HR (хорв.)
  10. cinema U. Мавка: Ойн дуу
  11. MAVKA - Цього року «Мавка. Лісова пісня» з’явиться на... (շվեդերեն)
  12. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  13. Mavka - A Alma da Floresta (порт.)
  14. Mavka. The Forest Song (2023) (ռումիներեն)
  15. Mavka The Forest Song (բուլղ.)
  16. Mavka: Strážkyně lesa (2022) (չեխերեն)Česko-Slovenská filmová databáze.
  17. Mavka: Strážkyňa lesa (2022) (словацк.)Česko-Slovenská filmová databáza.
  18. Mavka i strażnicy lasu (польск.)Filmweb, 2023.
  19. Mavka - Zaštitnica šume | Cineplexx RS (серб.)
  20. Мавка | Cineplexx MK (մակեդ.)
  21. Mavka - Zaštitnica šume | Cineplexx ME (серб.)
  22. Mavka: The Forest Song | Cineplexx KS (ալբ.)
  23. Mavka: The Forest Song | Cineplexx AL (ալբ.)
  24. https://usfa.gov.ua/press-center/mavka-lisova-pisnya-vyyshla-u-shyrokyy-kinoteatralnyy-prokat-u-nimechchyni-shveycarii-ta-avstrii-i13010
  25. Mavka – Hüterin des Waldes (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  26. Mavka: Zaščitnica gozda | Cineplexx SI (словен.)
  27. Internet Movie Database — 1990.
  28. Mavka: Skogens väktare (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  29. Рішення Ради з державної підтримки кінематографії за № 88 від 04.06.2020 р. (Протокол № 9) «Про звернення ТОВ «Анімаград» щодо виробництва фільму «Мавка. Лісова пісня» — 2020.
  30. mavka.ua
  31. «Мавка. Лісова пісня». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  32. Автори мультфільму «Мавка. Лісова пісня» обіцяють хеппі-енд — ZAXID.NET, 30 вересня 2015
  33. Ідею мультфільму «Мавка. Лісова пісня» придумали Созановський і Костюк — Телекритика, 30 вер. 2015
  34. Угода зі студією Анімаград про надання часткового державного фінансування
  35. FILM.UA і Animagrad екранізують «Лісову пісню» Лесі Українки — Film.UA Group, 30.09.2015
  36. Перші кадри фільму «Мавка. Лісова пісня» на анімаційному форумі Cartoon Movie

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մավկա. անտառային երգ» հոդվածին։