Արտյոմ Պիվովարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտյոմ Պիվովարով
Artem Pyvovarov MRPL City 2018.jpg
Ծնվել էհունիսի 28, 1991(1991-06-28) (28 տարեկան)
ԾննդավայրՎոլչանսկ, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտություներգիչ
Կայքartempivovarov.com

Արտյոմ Պիվովարով (ռուս.՝ Артём Пивова́ров, հունիսի 28, 1991(1991-06-28), Վոլչանսկ, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, փոփ երաժիշտ, երգահան, ձայնային պրոդյուսեր[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Պիվովարովը ծնվել է 1991 թվականի հունիսի 28-ին, Խարկովի շրջանի Վոլչանսկ քաղաքում: 12 տարեկանում նա ընդունվեց երաժշտական դպրոց` կիթառի դասարան, բայց 3 ամսից դուրս եկավ դպրոցից ուսուցիչների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Նա չունի երաժշտական կրթություն: 9-րդ դասարանն ավարտելուց հետո շարունակել է ուսումը Վոլչանսկի բժշկական քոլեջում:

2017 թվականին Խարկովից տեղափոխվել է Կիև:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից 2012 թվականը եղել է Խարկովյան Dance Party.Dance! Dance! պարային խմբի վոկալիստը, որի հետ նա ձայնագրել է մեկ ձայնասկավառակ՝ «Бог сделал бы погромче»: 2012 թվականին ձայնագրել են առաջին ակուստիկ երգերը, տեսանյութերը շատ արագ դարձան բավական հայտնի Յություբում: Տարեվերջին նա հեռացավ խմբից:

2013 թվականի ապրիլի 1-ին թողարկեց իր «Космос» ալբոմը: Արտյոմը ակտիվորեն շրջագայում է ԱՊՀ երկրներով՝ մասնակցում փառատոների: Ալբոմի ստեղծման համար թողարկվեցին «Родная» և «Легче» տեսահոլովակները:

2014 թվականին թողարկել է չորս սինգլեր, այդ թվում ուկրաիներեն առաջին երգը՝ «Хвилини»: Թողարկվեց նաև «Океан» երգի տեսահոլովակը:

2015 թվականին թողարկվեց «Мы молоды» երգի տեսահոլովակը, որը երկրորդ ալբոմի սկիզբն էր: Գարնանը թողարկվեցին երկու դուետներ՝ «Выдыхай» Անդրեյի հետ և «Зачем» երգը Ներվի խմբի հետ: Երկու երգերի համար նկարահանվել են տեսահոլովակներ: Օգոստոսի 20-ին թողարկվեց «Океан» ալբոմը, որը բարձր գնահատականի արժանացավ երաժշտագետ Իգոր Պանասովի կողմից[3]: Մի քանի օր անց, ալբոմի թողարկումից հետո, ստեղծվեց «Собирай меня» երգի տեսահոլովակը:

Նոյեմբերին թողարկվեց «Зависимы» երգի տեսահոլովակը:

2015 թվականից սկսած Պիվովարովը սկսեց հանդես գալ որպես ձայնային պրոդյուսեր, համագործակցելով այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են` KAZAKY-ը, Ռեգինա Տոդորենկոն, Դանտեսը, Միշա Կրուպին, Աննա Սեդոկովան, Տանյա Վորզևան, Dside Band-ն և Play խմբի հետ[4][5]:

2016 թվականի վերջին Արտյոմը սկսեց աշխատել երրորդ ալբոմի վրա: Ռեփեր Մոտի հետ միասին ձայնագրեցին «Муссоны» երգը, որը iTunes-ում բավական բարձր հորիզոնական էր զբաղեցնում:

2017 թվականի մարտին Արտյոմը թողարկեց «Кислород» երգը, որը Յություբում ունի ավելի քան յոթ միլիոն դիտում:

Արտյոմը չի թաքցնում, որ ընկերուհի ունի, նաև նշում է, որ այդ աղջիկը իր թիմից է:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. bigmir)net։ «Артем Пивоваров презентовал новый альбом и увековечил его в тату» (ռուսերեն)։ Վերցված է 2017-09-25 
  2. «10 самых популярных артистов Украины на YouTube» (ru-RU)։ Վերցված է 2017-09-22 
  3. «http://cultprostir.ua/ru/post/v-ukraine-zayavila-o-sebe-novaya-buduschaya-pop-zvezda»։ cultprostir.ua։ Վերցված է 2017-01-25 
  4. «Артем Пивоваров и Влади из «Касты» презентовали совместный трек «Меридианы»»։ ru.golos.ua։ Վերցված է 2017-09-22 
  5. bigmir)net։ «Артем Пивоваров и Миша Крупин презентовали совместный альбом» (ռուսերեն)։ Վերցված է 2017-09-22 
  6. bigmir)net։ «Артем Пивоваров и группа Не Люди презентовали музыкальный манифест» (ռուսերեն)։ ivona.bigmir.net։ Վերցված է 2017-01-25 
  7. «Артем Пивоваров и Влади из "Касты" презентовали совместный трек "Меридианы" - Музыкальные новости от онлайн радио Radio.Обозреватель Обозреватель» (ռուսերեն)։ Վերցված է 2017-01-25 
  8. «Артем Пивоваров презентовал двуязычный трек МояНочь»։ Сити-гайд Gloss.ua։ Վերցված է 2017-09-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]