Մասնակցի քննարկում:Rita.harut.

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի գալո՜ւստ։
Մեծ Բրիտանիայի դրոշը Welcome message in English
Ողջույն Rita.harut., բարի գալուստ հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն Վիքի-համայնքի անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Խմբագրողի ուղեցույց
Կարճ դասընթաց նորեկների համար
Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Հարցեր
Ցանկացած հարց փորձառու մասնակիցներին

Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել վերոհիշյալ «Հարցեր» էջում կամ ցանկացած հոդվածի քննարկման էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։

Քննարկման էջերում, խնդրում ենք, չմոռանալ ստորագրել` ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Լավագույն ցանկություններով։ – Hovhannes 14:53, 13 Հունվարի 2013 (UTC)

հաղորդագրությունը կարող եք հեռացնել, երբ ձեզ այլևս անհրաժեշտ չի

պատկերի ջնջման ծանուցում[խմբագրել կոդը]

հարգելի Rita.harut., ևս մեկ անգամ ողջունում ենք Ձեզ որպես վիքիպեդիայի նոր մասնակից, Ձեր բեռնած Պատկեր:800px-Crossing of the Granicus, Gérard Audran after Charles Le Brun, 1672 .jpg պատկերը ջնջվել է, քանի որ այն ազատ տարբերակով արդեն առկա էր Վիքիպահեստում, ու նաև Ձեր կողմից ստեղծված Գրանիկոսի ճակատամարտ‎ հոդվածում այն արդեն փոխարինվել է։ Եթե հարցեր ունենաք գրեք այստեղ կամ իմ քննարկման էջում կամ Վիքիպեդիա:Հարցեր բաժնում։ Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 08:56, 21 Մարտի 2013 (UTC)[reply]


Խմբագրական պատերազմ «Ալեքսանդր Մակեդոնացի» հոդվածում[խմբագրել կոդը]

Հարգելի Rita.harut., խնդրում եմ հետ չշրջել Ալեքսանդր Մակեդոնացի հոդվածի մեջ իմ կողմից արված խմբագրումները, քանի որ դրանք միտված են տեքստի լեզվա-ոճական բարելավմանը: Այսպես՝

  • «Իոնիկ ծովը» հայերենում կոչվում է «Հոնիական ծով»,
  • Ալեքսանդր Մակեդոնացին չի կարող ճանաչված լինել որպես «ամենամեծ զորավար» (մի կողմ թողնենք, թե ո՞ւմ կողմից է ճանաչված բնական հարցը), այլ առավելագույնը որպես մեծագույն զորավարներից մեկը:
  • «ի սփյուռս քաղաքակիրթ աշխարհի» անորոշ արտահայտություն է՝ ո՞րն է մ.թ.ա. 4-րդ դարի համար այդ «քաղաքակիրթ աշխարհ» կոչվածի սահմանները
  • «գահակալվել» բառ հայերենում գոյություն չունի, համատարած ընդունված է «թագադրվել» բառը

և այլ բազմաթիվ լեզվա-ոճական անճշտություններ ու խնդիրներ, որոնք ես փորձել եմ ուղղել իմ խմբագրումների միջոցով: --Rob (քննարկում) 20:10, 31 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Հարգելի՛ Rita.harut.։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած Ալեքսանդր Մակեդոնացի հոդվածն ընտրվել է 2013 թ. 42-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 14:45, 13 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

պատկերներ հնարավոր ջնջում[խմբագրել կոդը]

Հարգելի Rita.harut.։ Ձեր բեռնած Gavgamela new.pdf և Gavgamela new png.png պատկերները ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 08:19, 12 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության քարտեզ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Rita.harut., խնդրում եմ մի քանի փոփոխություններ կատարել Ձեր կողմից ստեղծված այս քարտեզում կամ որևէ ձևով ուղարկել blank (դատարկ) տարբերակը։

  1. Կապադոկիան դարձնել Կապադովկիա կամ Գամիրք
  2. Ամոն-Ռաի տաճար >> Ամոն-Ռայի տաճար
  3. Մեմֆիս >> Մեմփիս
  4. Միդիա >> Մեդիա կամ Մարաստան
  5. Պարսկաստան >> Պարսք
  6. Հիրկանիա >> Հյուռկանիա
  7. Սոգդիա >> Սողդիանա
  8. Սամարկանդ >> Սամարղանդ
  9. Էկբատան >> Եկբատան
  10. Արալ >> Արալյան ծով
  11. Սաք >> Սակ
  12. ՄԹԱ >> Մ․ թ․ ա․ կամ Ք․ ա․

Եվ վերջապես, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԳՐԱՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ, այնպես որ կխնդրեի Հայքը դուրս հանել Մակեդոնացու կայսրության կազմից։ Այսքանը։ Շնորհակալություն քո մեծ ներդրումների համար։--Հայկ Ափրիկյան (քննարկում) 13:31, 24 Օգոստոսի 2015 (UTC)[reply]