Մասնակցի քննարկում:Armenmir/Արխիվ/2011

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն

Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Armenmir/Արխիվ, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ողջույն, նորեկներ
Ձեզ ենք ներկայացնում հայերեն Վիքիփեդիան
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած տեկստը պետք է ընթեռնելի լինի բոլորի համար
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Հարջողություն եմ մաղթում ձեզ --vacio 08:15, 1 Մայիսի 2011 (UTC)[reply]

Ոչ-ազատ (հեղինակային իրավունքով պաշտպանված) նյութերի պատճենման մասին

Ողջույն, հարգելի Armenmir, և շնորհակալություն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար: Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է, և այդ պատճառով էլ հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերի պատճենումը այստեղ թույլ չի տրվում: Այս պատճառով էլ հեռացվել են Վահաբականություն և Մոլոսսիա հոդվածները, որոնք պատճեվել էին այս բլոգից: Որևէ նյութի մասին ձեր անձնական բառերով գրելը/վերաշարադրելը (նշելով աղբյուր(ներ)ը), սակայն, մեծապես խրախուսվում և գնահատվում է: Եթե հարցեր լինեն, խնդրեմ չհապաղել դիմել ինձ կամ այլ մասնակիցներին: Chaojoker 08:12, 16 Մայիսի 2011 (UTC)[reply]

Տեքստեր չպատճենել

Ողջույն, Armenmir, և շնորհակալություն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար: Խնդրում եմ որևէ այլ կայքից, գրքից, օրաթերթից, ամսագրից, կամ այլ տեղից տեքստեր մի պատճենեք Վիքիփեդիայում: Պատճենված տեքստերը խախտում են Վիքիփեդիայի ազատ բովանդակության մասին կանոնները, և թույլատրելի չեն: Այդ պատճառով էլ ջնջվում է Օլիվեր Կրոմվել հոդվածը, քանի որ այն պատճենվել է Հայկական հանրագիտարան կայքից: Վիքիփեդիայում ողջունելի են ձեր կողմից գրված և ձեր շարահյուսությամբ հոդվածները՝ նշելով աղբյուրը: Ավելի տեղեկությունների համար խնդրում եմ այցելել Վիքիփեդիա:Պատճենել-փակցնել էջը: Խնդրում եմ ուշադիր լինել Վիքիփեդիայի կանոնների հանդեպ և հետևել դրանց: Եթե այլ հարցեր լինեն, ուրախ կլինեմ օգնել: Հարգանքով, Chaojoker 20:54, 20 Մայիսի 2011 (UTC)[reply]

Նույն պատճառով Նիագարայի ջրվեժ հոդվածից հեռացվել են այս և այս կայքէջերից պատճենված տեքստերը: Chaojoker 21:01, 20 Մայիսի 2011 (UTC)[reply]

Նախազգուշացում

Հարգելի Armenmir, շնորհակալություն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար, սակայն Վիքիփեդիան ազատ թույլատրագրով հանարգիտարան է, և այդ պատճառով, ցանկացած այլ աղբյուրից նյութ, որն ազատ թույլատրագրով հրատարկված չէ, արգելված է Վիքիփեդիայում տեղադրել։ Դրա մասին նշված է բոլոր խմբագրման էջերում, ինչպես նաև վերևը երկու անգամ ձեր քննարկման էջում։ Պատճենումների շարունակության դեպքում, ձեր հաշիվը արգելափակվելու է։ Chaojoker 17:17, 4 Հունիսի 2011 (UTC)[reply]

Շնորհակալություն Armenmir! Ճիշտն ասած շատ անսպասելի էր:--David1992 21:48, 5 Հունիսի 2011 (UTC)[reply]

Մի քանի խորհուրդ

Ողջույն, Armenmir, և շնորհակալություն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար: Կան մի քանի առաջարկներ/խորհուրդներ հոդվածների վերաբեյալ, որոնք օգտագործումը կարծում եմ կօգնի հոդվածների առավել բարելավման և որակի բարձրացման: Նրանք են՝

  • Կետադրություն. Հայերեն կետադրությունը միացվում է նախկին բառին, իսկ մեկ բացատով տարածություն ունի մյուս բառից, օր.՝ ճիշտ է «այդ պատճառով էր, որ այսպես եղավ», բայց սխալ է՝ «այդ պատճառով էր,որ այսպես եղավ»: Դա վերաբերում է թե՛ ստորակետին, թե՛ վերջակետին, և թե՛ միջակետին:
  • Արտաքին հղումներ. Արտաքին հղումների տեքստը պիտի լինի հայերեն: Անիմաստ են օտարալեզու բացատրությամբ արտաքին հղումներն, որովհետև մասնակիցը կարող է այդ լեզվով դրանց տեսնել համապատասխան լեզվով Վիքիփեդիայում, օր.՝ անիմաստ են՝
  • Interstate Commission on the Potomac River Basin (ICPRB)
  • Potomac Conservancy

ձևի հղումներն: Գերադասելի կլինի՝

որտեղ փակագծերի մեջ նշվում է արտաքին հղման կայքի լեզուն (հայերեն արտաքին հղումների առկայության դեպքում՝ գերադասելի են նրանք)

Առ այժմ այսքանը: Եթե հարցեր լինեն, ուրախ կլինեմ օգնել: Բարի Վիքի-խմբագրումներ, Chaojoker 15:36, 7 Հունիսի 2011 (UTC)[reply]

Ողջույն, Armenmir: Հեբե Կամարգո կամ Էբե Կամարգուի մասին հոդվածը ժամանակին ջնջվել էր որպես միջվիքիական սպամ: Կարո՞ղ եք խնդրեմ բացատրել, թե նա ինչով է նշանակալի, կամ ինչպե՞ս եք որոշել նոր հոդված ստեղծել նրա մասին: Շնորհակալություն, Chaojoker 16:57, 6 Հուլիսի 2011 (UTC)[reply]

Ողջույն,Chaojoker:Դիտելով ռուսական վիքիփեդիայում բրազիլիացի դերասանուհիների ցանկը տեսա Էբե Կամարգու հոդվածը,որը կար Վիքիփեդիայի գրեթե բոլոր լեզուներով,բայց հայերենով այն չկար:Մտածեցի և պատրաստեցի այդ հոդվածը:Շնորհակալություն,Armenmir:

Վարչական բաժանում

Ողջույն, Armenmir: Շնորհակալություն քո ներդրումի համար Հայոց Վիքիպեդիա: Նկատեցի, որ վերջերս շատ ես գրում երկրների վարչական բաժանման մասին, ես այդ թվում նաև դրանով եմ զբաղվում: Առաջարկում եմ միացնել մեր ոժերը: Օրինակ, կարող ենք վերցնել մի տարածաշրջան և գրել այդտեղ գտնվող բոլոր երկրների վարչական բաժանման մասին: Այդպես մաս-մաս կարող ենք շուտ վերջացնել ՀՎ-ում նման պակաս հոդվածները: Ես կառաջարկեի Հարավային Ամերիկան, քանի որ այնտեղ երկրները այդքան էլ շատ չեն և դա մեզ համար համագործակցության մեծ փորձ կլինի: Ի՞նչ ես մտածում: Ամեն հարցի դեպքում կարող ես ազատ դիմել ինձ կամ մեկ այլ մասնակցի:)--Պանդուխտ 10:51, 5 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ Պանդուխտ,ես մեծ հաճույքով միանում եմ քո առաջարկին,ինչպես նաև կցանկանայի,որ մեր Վիքիպեդիայում գործեր նաև միասնական աշխատանքը:Օրինակ, կարելի էր ամեն ամիսը նվիրել որևէ մի պետությանը:Եկ հենց այսօրվանից սկսենք ստեղծել Հարավային Ամերիկայի պետությունների վարչական բաժանումները:) Մասնակից:Armenmir 18:17,5 Օգոստոսի 2011 (UTC)

Պայմանավորվեցինք:)--Պանդուխտ 15:47, 5 Օգոստոսի 2011 (UTC)[reply]
Կարծես Հարավային Ամերիկայի երկրները վերջացան (Չիլին տեղաց եմ անում): Կարող ենք արդեն անցնել Հյուսիսային Ամերիկային եթե դեմ չես:--Պանդուխտ 10:54, 6 Օգոստոսի 2011 (UTC)[reply]
Սկսեցինք:-- Մասնակից:Armenmir 16:27, 8 Օգոստոսի 2011 (UTC)[reply]
Չես կարծում որ այստեղ «մուտքի» (District) փոխարեն ավելի հարմար է օգտագործել «համայնք» բառը?:) Պանդուխտ 13:25, 8 Օգոստոսի 2011 (UTC)[reply]
Այո համամիտ եմ:Ուղակի չկարողացա ճիշտ հայերեն թարգմանել <<проход>> բառը:)Մասնակից:Armenmir 23:39, 8 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Կաղապար:Աֆրիկյան երկրների մայրաքաղաքներ արդեն գոյություն ունի:--Crzycheetah 07:39, 17 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Բացատ կետադրական նշաններից հետո

Ողջույն հարգելի Armenmir/Արխիվ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք մի փոքրիկ հանգամանքի. կետադրական նշաններից հետո պետք է թողնել բացատ (միջակայք), ինչպես այստեղ։ Հաճելի օր եմ մաղթում ձեզ։ --vacio 14:18, 5 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Բարեկամ, շնորհակալություն ձեր ակտիվ ներդրումների համար։ Խնդրում եմ սակայն ուշադրություն դարձնեք ները նշված խնդրին. ձեր ստեղծած Աջիկա, Ջոնի Այզաքսոն և Քոլին Ֆերտ հոդվածներում կրկին բառերը և կետադրական նշանները իրար են կպած։ --vacio 19:10, 6 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Կետադրություն

Ներեղություն արդեն ուշադրություն կդարձնեմ:--A.M. 09:35, 7 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Ոճային ձևավորում

Ողջույն, Armenmir: Շնորհակալություն քո ներդրումի համար, կուզեի միայն որ հոդվածերը գրելիս ոճին ուշադրություն դարձնես: Օրինակ, տես այս ուղղումըները և կխնդրեմ հաշվի առնել դրանք:--Պանդուխտ 13:18, 7 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Լավ անպայման կհետևեմ ձեր խորհուրդին:--A.M. 13:55, 7 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Կետադրությունից հետո՝ բացատ

Հարգելի Armenmir, հայերենում յուրաքանչյուր կետադրությունից (ստորակետից, վերջակետից, փակման չակերտից, միջակետից) հետո դրվում է բացատ (space)։ Խնդրում եմ հետևել հայերենի կետադրական օրենքներին, որպեսզի ձեր կողմից ներմուծված նյութերը յուրաքանչյուր անգամ հավելյան կետադրական սրբագրումների կարիք չունենան, որը կնպաստի Վիքիփեդիայի առավել արդյոանվետությանը։ Եթե խանգարող հանգամանքներ կան, խնդրում եմ տեղեկացնել։ Շնորհակալություն, Chaojoker 11:50, 11 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]