Մասնակցի քննարկում:Ավետիսյան91/Պահոց/2019

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղեկաքարտ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Ավետիսյան91: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ ձեր հետաքրքրության և Վիքիպեդիայի ներդրումի համար: Ուզում եմ առաջարկել, որ քաղաքական և պետական գործիչների մասին ստեղծված և ստեղծվելիք հոդվածներում օգտագործենք մասնագիտացված {{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} (օրինակը՝ Արարատ Միրզոյան հոդվածում) կաղապարը՝ ընդհանուր բնույթ ունեցող {{Տեղեկաքարտ Անձ}} փոխարեն: Ի՞նչ կասեք: --Ben Men Lyun (քննարկում) 12:09, 6 Հունվարի 2019 (UTC)

Ողջույն։ {{Տեղեկաքարտ Անձ}}-ը հարմար է նրանով, որ պարամետրերը լրացնում եմ միայն վիքիդատայում, եթե {{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}-ը վիքիդատաֆիկացված է, այսուհետ դա կօգտագործեմ։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 12:12, 6 Հունվարի 2019 (UTC)
Ի դեպ, հարգելի Ben Men Lyun․ «ՀՀ ԱԺ 7-րդ գումարում», թե՞ «ՀՀ 7-րդ գումարման ԱԺ»։ Շնորհակալ եմ --Ավետիսյան91 (քննարկում) 12:21, 6 Հունվարի 2019 (UTC)
Այո, ինչպես հասկանում եմ, {{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} կաղապարը վիքիդատաֆիկացված է (դա կարելի է տեսնել, օրինակ, վերոնշյալ հոդվածում):
Ես լեզվաբան չեմ (կարծում եմ, այս հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել հենց իրենց), բայց իմ կարծիքով պետք է մնա հենց ընթացիկ ձևակերպումը:--Ben Men Lyun (քննարկում) 13:14, 6 Հունվարի 2019 (UTC)

Խմբակցություններ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Ավետիսյան91: Արդյո՞ք արտեն կա պաշտոնական տեղեկություն խմբակցությունների պաշտոնական անվանումների վերաբերյալ: Նախորդ փորձը ցույց է տալիս, որ կուսակցության և ԱԺ խմբակցության անվանումները կարող են չհամընկնել:--Ben Men Lyun (քննարկում) 12:21, 8 Հունվարի 2019 (UTC)

Բացի այդ աղյուսակը չծանրաբեռնելու համար առաջարկում եմ չակերտներ չօգտագործել:--Ben Men Lyun (քննարկում) 12:22, 8 Հունվարի 2019 (UTC)
Ողջույն, հարգելի Ben Men Lyun: Իսկ դա չի՞ հակասում չակերտներում գրվող բառերի մասին կանոնին։ Խմբակցությունների անվանումների հետ կապված․ Պաշտոնական թերևս ԱԺ կայքում չկա, սակայն ԱԺ կայքում չկան նաև նոր պատգամավորները։ Բազմաթիվ հայտարարություններ են եղել «Իմ քայլը» խմբակցության հետ կապված, մասնավորապես ղեկավար Լիլիթ Մակունցին առնչվող թեմաներով։ Երեկ «Իմ քայլը» խմբակցության նիստ է եղել՝ news.am, aysor.am։ Մյուս երկու խմբակցությունների կողմից եղել են հայտարարություններ, որ նրանք կգործեն առանձին, հետևաբար կուսակցությունների անվանումով։ Թե հետագայում փոփոխություն լինի, խնդիր չեմ տեսնում աղյուսակում այն փոխելու հետ կապված։--Ավետիսյան91 (քննարկում) 12:47, 8 Հունվարի 2019 (UTC)
Չակերտների դիտարկումը ընդունեցի, հարգելի Ավետիսյան91: ԱԺ կայքում պատգամավորների հայտնվելու կարիքը չկա, քանի որ կա ԿԸՀ արձանագրությունը, որին ես հղում եմ կատարել հոդվածում:
Խմբակցությունների վերաբերյալ՝ այո, հայտարարություններ եղել են, բայց դա բավարար չէ, քանի դեռ չկա համապատասխան տեղեկություն պաշտոնական ԿԸՀ և/կամ ԱԺ կողմից: Տվյալ պարագայում գոյություն ունի ընթերցողներին սխալ կամ թերի տեղեկություն տրամադրելու վտանգ, քանի որ այս դեպքում տվյալ պահին մենք հիմնվելու ենք ենթադրությունների, այլ ոչ թե պաշտոնական նյութերի վրա: Վաղաժամկետ համարելով խմբակցությունների մասին տեղեկության լրացումը, համենայնդեպս ես դեմ չեմ, որ այն մնա, միայն եթե ԶԼՄ-ների վերլուծության արդյունքում դուք ունեք բարձր համոզվածություն, որ խմբակցությունները կոչվելու են հենց այնպես, ինչպես դուք լրացրել եք աղյուսակում, և կվերահսկեք, որ արդեն լրացված և հայտնվելիք անվանումները իրար համապատասխանեն: Բացի այդ, ոչ ցանկալի և տհաճ կլինի այն զարգացումը, երբ իրականում հայտնվեն խմբակցությունների այնպիսի անվանումներ, որոնք կտարբերվեն աղյուսակում լրացված ոչ պաշտոնական անվանումներից (այդ դեպքում ընթերցողի համար ՀՎ-ի հեղինակությունը արդարացիորեն լուրջ կասկածի առարկա կարող է դառնալ): --Ben Men Lyun (քննարկում) 15:10, 8 Հունվարի 2019 (UTC)
Մտահոգությունը հասկանում եմ, սակայն չեմ կիսում այն տեսակետը, որ այս դեպքում տվյալ խմբագրման և պաշտոնական հրապարակման հավանական անհամապատասխանության դեպքում կտուժի ՀՎ հեղինակությունը։ Ի վերջո, աղյուսակում խմբակցություններն ունեն այն անվանումները, որոնցով այդ ուժերը մասնակցել են ընտրություններին։ Պահենք այն, քանի դեռ չի եղել դրանից տարբերվող մեկ այլ անուն։ Խմբագրումն առավել հավանական սցենարն է։ Եթե փոփոխություն եղավ, կփոփոխենք նաև հոդվածում ու դինամիկ կարձագանքենք իրադարձությունների զարգացմանը։ Ավելացնեմ նաև, որ սպասվող իրադարձությունների մասին իմ խմբագրումների հանդեպ սովորաբար հետևողական եմ և թարմացումներ կատարում եմ։ Շնորհակալ եմ--Ավետիսյան91 (քննարկում) 17:22, 8 Հունվարի 2019 (UTC)
Շնորհակալ եմ հավասարակշռված դիրքորոշման համար, հարգելի Ավետիսյան91: Այո, ես տեսնում և բարձր եմ գնահատում ձեր ներդրումը:--Ben Men Lyun (քննարկում) 18:16, 8 Հունվարի 2019 (UTC)
Ես նույնպես շնորհակալ եմ, Ben Men Lyun։ Հաճելի խմբագրումներ։--Ավետիսյան91 (քննարկում) 18:20, 8 Հունվարի 2019 (UTC)

Խմբակցություններ 2[խմբագրել կոդը]

Կրկին ողջույն, հարգելի Ավետիսյան91: Նոր տես այս և այս էջերում ձեր կատարած վերահղումները: Առաջարկում եմ արձանագրենք, որ գոյություն ունի երկու տարբեր մարմին՝ ա) խմբակցություն և բ) կուսակցություն/կուսակցությունների դաշինք, այսինքն այդ հղումները տեղադրելը սխալը: Խմբակցությունը գործում է միայն խորհրդարանի ներսում և դրանց կազմը, որպես կանոն, տարբեր է: Սա գրում եմ մի պարզ բանի համար (քանի որ մենք ենք հիմնականում զբաղվում այս թեմայով)՝ որոշենք, թե խմբակցության մասին հոդվածներ գրելու ենք, թե՝ ոչ: Եթե չենք գրելու, ուրեմն պատգամավորների աղյուսկաի մեջ պետք է տեղադրենք խմբացկությունների անհղում անվանումները: Ի՞նչ կասեք:--Ben Men Lyun (քննարկում) 19:10, 11 Հունվարի 2019 (UTC)

Ողջույն, հարգելի Ben Men Lyun։ Վստահ չեմ, որ խորհրդարանական խմբակցությունները բավարարում են առանձին հոդված ունենալու չափանիշներին։ Նրանց գործունեությունն ըստ էության տեղավորվում է դաշինքի հոդվածի մեջ։ Եթե չեմ սխալվում Ձեր նշած երկու վերահղումները ստեղծել եմ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորների ցանկի կարմիր հղումներից։ Տվյալ երկու դեպքերում վերահղումը սխալ չեմ համարում, քանի որ և Ելք խմբակցությունը և ԾԴ խմբակցությունն իրենց դաշինքների գործունեության մի փուլն են և դաշինքի հոդվածում կարող են ունենալ խմբակցության համար ենթավերնագիր, որի վրա էլ կարելի է կոնկրետ վերահղում տալ։ Օրինակ՝ «Ելք» դաշինք#Ելք խմբակցություն, որի մեջ էլ կնշվի, որ նման խմբակցություն եղել է Երևանի ավագանիում և ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ում։ Այս պահին կողմ եմ ցանկերում անհղում անվանումներին։ Եթե հետագայում դաշինքների հոդվածներում խմբակցության բաժին լինի, կառաջարկեմ վերահղել այդ բաժին։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 20:46, 11 Հունվարի 2019 (UTC)
Օրինակ, 6-րդ գումարման «Ծառուկյան» խմբակցության կազմի մեջ էր մտնում (7-րդում նույնպես) Տիգրան Ուրիխանյանը, ով Ալյանս կուսակցությունից է: Այսինքն բովանդակային առումով սա հերիք է ասելու համար, որ «Ծառուկյան» խմբակցություն հասկացության բովանդակությունը չի համապատասխանում Ծառուկյան դաշինք հասկացության բովանդակությանը: Այսպիսով, ես նույնպես կողմ եմ խմբակցությունների անվանումների անհղում տարբերակին (փորձը դրանց բերեց, սկզբում կարծում էի, որ պետք է գրենք հոդվածներ խմբակցությունների մասին, բայց հիմա իմ կարծիքով դա ավելորդ է), ինչպես նաև հանենք այդ հղումը ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորների ցանկի աղյուսակից (և այդ շարքի այլ աղյուսակներից) և վերոնշյալ երկու հոդվածներից (եթե լինեն նմանատիպ այլ վերահղումներ՝ այդտեղից էլ): Համաձա՞յն եք:--Ben Men Lyun (քննարկում) 20:58, 11 Հունվարի 2019 (UTC)
Համաձայն եմ։ 6-ը ես կանեմ, 7-ը՝ Դուք։--Ավետիսյան91 (քննարկում) 21:02, 11 Հունվարի 2019 (UTC)
Շատ լավ, պայմանավորվեցինք, հարգելի Ավետիսյան91:--Ben Men Lyun (քննարկում) 11:28, 12 Հունվարի 2019 (UTC)

Հարգելի՛ Ավետիսյան91[խմբագրել կոդը]

Եթե քննարկում ես ինձ հետ, և հարցը չի վերաբերվում մասնակցին, խնդրում եմ բարի եղիր քննարկել ոչ թե մասնակցի էջում։ Եթե ես բերում եմ հղում կանոնակարգ և դու գրում ես քո կարձիքը իմ քայլերի նկատմամբ, մանավանդ բարի եղիր քննարկել իմ քայլեր ոչ թե այլ մասնակցի էջում։ Վիքիպեդիայում արգելված չի տալ հղում դեպի կանոնակարգ և առաջարկել նրանց կատարումը։ Խնդրում եմ նորից ուշադիիր կարդալ կանոնակարգը և համեմատել քո գրածի հետ։ - Kareyac (քննարկում) 16:02, 16 Փետրվարի 2019 (UTC)

Բարի։ Հարգանքներով՝ --Ավետիսյան91 (քննարկում) 16:40, 16 Փետրվարի 2019 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Վաստակավոր ադմինիստրատոր
ffff Bts.army.fanatka (քննարկում) 12:24, 17 Փետրվարի 2019 (UTC)

Օգնություն[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Ավետիսյան91: Ես ձեր օգնության կարիքն ունեմ: Իմ մի քանի հոդվածներում այս կաղապարն է տեղադրված: Ես չգիտեմ, թե որտեղ են սխալները, կարո՞ղ եք օգնել ինձ հարցերի դեպքում: Հարգանքներով՝--Natella.M (քննարկում) 06:53, 12 Մարտի 2019 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Natella.M։ Այդ կաղապարը տեղադրվում է, երբ հոդվածում առկա են թարգմանական սխալներ։ Ժամանակ ունենալու դեպքում կնայեմ Ձեր հոդվածները։ Իսկ եթե կոնկրետ հարցեր ունեք, սիրով կօգնեմ։ Հարգանքներով՝ --Ավետիսյան91 ( քննարկում) 15:17, 14 Մարտի 2019 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, շնորհակալ եմ պատասխան գրելու համար: Եթե օգնեք ինձ հոդվածներ ուղղելու համար, ես շատ ուրախ կլինեմ: Շնորհակալություն կրկին: Հարգանքներով՝--Natella.M (քննարկում) 06:46, 15 Մարտի 2019 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան91/Պահոց, Ձեր ստեղծած «Նասրին Սոտուդե» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Armen (քննարկում) 11:19, 17 Մարտի 2019 (UTC)[reply]

Արված է--Ավետիսյան91 (քննարկում) 11:27, 17 Մարտի 2019 (UTC)[reply]

Գագիկ Ծառուկյան[խմբագրել կոդը]

Հարգելի Ավետիսյան91, նախքան տվյալ հոդվածը բարելավելը ես ճշտել եմ գրասենյակում նման մականունների օգտագործումը արդյոք տեղ ունեն հայերեն վիքիպեդիայում, որին ի պատասխան ստացել եմ պատասխան, որ նման մականունների օգտագործումը տեղ չունեն հայերեն վիքիպեդիայում: Հուսամ հիմնովին պատասխանեցի ձեր հարցին: Հարգանքներով --Քրիստոֆ (քննարկում) 09:38, 1 Հունիսի 2019 (UTC)[reply]

Ամենևին հիմնովին չէր, քանզի ոչ մի գրասենյակ չի կարող որոշել, թե ինչը տեղ ունի Հայերեն Վիքիպեդիայում և ինչը չունի։ Պարզ էլ չէ, թե ինչ գրասենյակի մասին է խոսքը։ Մականունները գրվում են հոդվածում։ Զերծ մնացեք չհիմնավորված խմբագրումներից։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:59, 1 Հունիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Քրիստոֆ, ինչո՞ւ որոշեցիք, որ Դուք ճիշտ եք և շտապեցիք կրկին հեռացնել «Դոդի Գագո» մականունը։ Զգուշացնում եմ, որ խմբագրական պատերազմի եք տանում, որի արդյունքում կարող եք արգելափակվել։ Անտեսել եք նաև իմ Այս հարցադրումը։ Խնդրում եմ մնացեք կառուցողական քննարկման դաշտում։--Ավետիսյան91 (քննարկում) 07:17, 3 Հունիսի 2019 (UTC)[reply]

Գիտեի՞ք, որ...[խմբագրել կոդը]

Ավետիսյան ջան, շնորհակալ եմ կաղապարը սարքելու և Գլխավոր էջը լրացնելու համար, սակայն կարո՞ղ եմ կաղապարում անցած շաբաթվա փաստերը փոխարինել նորերով:--Սիգմա (քննարկում) 20:58, 30 Հունիսի 2019 (UTC)[reply]

Ողջույն Սիգմա ջան։ Իհարկե։ Այդ և մյուս 3 կաղապարները ստեղծել եմ՝ հները պատճենելով, որպեսզի Գլխավոր էջում կարմիր հղումներ չլինեն։ --Ավետիսյան91 (քննարկում) 21:02, 30 Հունիսի 2019 (UTC)[reply]
Զգացի, շնորհակալ եմ, ուղղակի հին տեղեկություններ չլինեն, դրա համար ցանկություն կա փոփոխելու միայն այս կաղապարում եղած տեղեկությունները:--Սիգմա (քննարկում) 21:05, 30 Հունիսի 2019 (UTC)[reply]

Reminder: Community Insights Survey[խմբագրել կոդը]

RMaung (WMF) 18:58, 20 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

Reminder: Community Insights Survey[խմբագրել կոդը]

RMaung (WMF) 15:28, 4 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]