Մասնակից:XenonX88/Ավազարկղ 3
XenonX88/Ավազարկղ 3 | |
---|---|
![]() Ճարտարապետ Գրիգոր Նազարյանն իր կողմից նախագծված և կառուցված մատուռի մոտ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կառուցման սկիզբ | 1998 թ․ |
Կառուցման ավարտ | 2000 թ․ |
Սուրբ Մարիամ - Եղիսաբեթ մատուռ, գտնվում է Արագածոտնի մարզի Արա (գյուղ) մտնող ճանապարհի ձախակողմյան բարձունքի վրա։ Կառուցվել է 1998-2000 թվականներին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս 1982 թ-ի սեպտեմբերի 27-ին այստեղ տեղադրվել էր հուշաքար Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան կառուցելու մասին, որը, սակայն, չի իրականացվել։ Փոխարենը հավանություն է տրվել տեղանքում մատուռ կառուցելու նախագծին։ Այն նախագծվել և կառուցվել է ճարտարապետ Գրիգոր Նազարյանի կողմից[1]։ Նախագիծը քննարկել ու հաստատել են ակադեմիկոսներ Վարազդատ Հարությունյանը, Ջիմ Թորոսյանը, Գրիգոր Խանջյանը և ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը։
Եկեղեցու կառուցումը ֆինանսավորվել է Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի Սբ․ Ջեյմս եկեղեցու տիկնանց բարեգործական միության և Վենեսուելայի բարերարների հանգանակությունների միջոցներից։ Միջոցների բաշխումն ու տնօրինումն իրականացվել է մատուռի կառուցման համար հանգանակությունների կոմիտեի նախագահ Ջեք Մեձորյանի կողմից։ Գծագրական և նախագծի վավերացման աշխատանքներին աջակցել է Արագածոտնի մարզի գլխավոր ճարտարապետ Աշոտ Դավոյանը։
Կառուցումից հետո մատուռը ենթարկվել է վանդալիզմի։ Մատուռի արևելյան պատին ավելացվել է մինչ այդ գոյություն չունեցող արձանագրություն, որում փորձ է արվում կեղծել մատուռի կառուցողի անունը։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատուռը հիմքում քառակուսի, արևմտյան բաց մուտքով, առանց խորանի բարձրագնա ու երկգմբեթ կառույց է, վեղարավոր գմբեթի ներքո կլորն է, նրանց միջեւ՝ զանգակատունը[2]։
Կառուցված է նարնջագույն տուֆից (Անիի տուֆ)։
Կառուցված է հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությամբ, որն օգտագործվել է ժամանակակից ճարտարապետական լուծումների համադրությամբ։
Հատուկ լուծումով է կառուցված մատուռի դուռը։ Հաշվի է առնվել քամու ուղղությունը, իսկ դռան անկյունների թեքությունն ապահովում է, որ ձմռանը ձնաբքի ժամանակ ձյունը չլցվի մատուռից ներս։
Գնտվելով գեղատեսիլ տեղանքում՝ այն միաձուլվում է Արայի լեռան և Արագածի տեսարաններին։
Հիմնարկեքի արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոստոնի Հայ Եկեղեցասիրաց կանանց միության գումարային ներդրումով 1999 թվականի հունիսի 5-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոսի (Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ) ձեռամբ կատարվել է մատուռի հիմնարկեքը, որին ներկա է գտնվել նաև Տեր Տաճատ քահանա Դավիդյանը։
Խաչի տեղադրման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատուռի խաչը տեղադրվել է Արմավիրի թեմի առաջնորդի պաշտոնակատար Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռոք և օծվել է 2000 թ-ի հուլիսի 13-ին Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը։
Ծառատունկ[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/%D4%BE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB.jpg/130px-%D4%BE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB.jpg)
2005 թ-ին մատուռի մոտ խմելու ջուր է հասցվել և ցայտաղբյուր է կառուցվել։ Ապարան խոշորացված համայնքի և «Հայաստան Ծառատունկ» (Armenian Tree Project) ծրագրի կողմից իրականացվել է ծառատունկ, տկվել է 200-ից ավելի ծառ ու թուփ։
Նվիրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մատուռի մուտքի բարավորին փորագրված է` «Որդեկորույս մայրերի մատուռ»։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/%D4%B8%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB_02.jpg/220px-%D4%B8%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB_02.jpg)
Մատուռի հյուսիսային պատին ամրացված հուշատախտակի վրա փորագրված է.
![]() |
Հայրապետութեանն Տ. Տ. Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ յառաջնորդական տեղապահութեան Արագածոտնի թեմին Տ. Վազգենայ վարդապետի Միրզախանեանի մատուռս Սբ. Մարիամ եւ Եղիսաբեթ յԱրայի արդեամբ բոստոնահայոց համայնից: | ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/%D4%B8%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB_01.jpg/220px-%D4%B8%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB_01.jpg)
- Նույնատիպ երկրորդ հուշատախտակի վրա փորագրված է.
![]() |
Սկիզբն եղեւ կառուցման մատռոյս Սրբոյ Մարիամայ եւ Եղիսաբեթայ, որ ի գեղջ Արաի ի Հայրապետութեանն Գարեգին Ա Քեսաբցի կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ առաջնորդութեանն Տ. Նավասարդայ եպիսկոպոսի Կճոյեան։ Ամի տեառն 1998 եւ թուին Հայոց ՌՆԽԷ (1998): | ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/%D4%B8%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB_04.jpg/150px-%D4%B8%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB_04.jpg)
Հյուսիսային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/%D4%B8%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB_03.jpg/150px-%D4%B8%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80_%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB_03.jpg)
- Հարավային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Արա գյուղի մատուռի բացման արարողությունը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:Արագածոտնի թեմի վանքեր և եկեղեցիներ
Կատեգորիա:Աշտարակի շրջան
Կատեգորիա:20-րդ դարի հայկական վանքեր և եկեղեցիներ