Մասնակից:Vardouhie Ghazarian/Ավազարկղ53

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vardouhie Ghazarian/Ավազարկղ53

Ֆերենանդո Անտոնիո Նոգեյրա Պեսոա(ժամանակակից տառադարձվամ կանոնոներով պորտուգալերենից՝ Ֆերնանդու Անտոնիու Նոգեյրա Պեսոա , պորտ.՝ Fernando António Nogueira Pessoa, fɨɾˈnɐ̃du pɨˈsoɐ ), պոլտուգալացի երկլեզու գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մտածող, էսսեիստ, լիսաբոնյան ավանգարդի առաջնորդներից և անվիճելի հեղինկություններից մեկը, որը հետագայում անհայտ գրողից դարձավ ժամանակակից պորտուգալական գրականության խորհրդանիշը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանադո Պեսոան ծնվել է 1888 թվականի հունիսի 13֊ին Լիսաբոնում։ Նրա հայրը Ժուակին դե Սեաբրա Պեսոան, որը բնիկ լիսաբոնցի էր և աշխատում էր Արդարադատության նախարարությունում, ինչպես նաև երաժշտական քննադատ էր «Diário de Notícias» թերթում։ Պեսոայի մանկությանը և պատանեկության շրջանում տեղի ունեցած իրադարդությոուննները մեծ հետք թողեցին նա հետագա կյանքի վրա։ 1893 թվականին 40 տարեկան հասակում տուբերկուլոզից մահանում է նրա հայրը, երբ փոքրիկ Պեսոնա հազիվ հինգ տարեկան էր։ Պեսոայի մայրը ստիպված է լինում վաճառել տան կահույքի մի մասը և երեխաների հետ տեղափոխվել ավելի համեստ տուն։ Այս ժամանակաշրջանում է առաջանում Պեսոայի առաջին հետերոնիմը՝ Chevalier de Pas֊ն, որի մասին մի քանի տարի անց նա կգրի իր ընկեր Ադոլֆ Կազայշի Մոնեյրին (Carta de Fernando Pessoa para Adolfo Casais Monteiro)։ Այդ նույն տարում Պեսոան ստեղծում է իր առաջին բանաստեղծական աշխատանքը, կարճ մի երգ, մանկական բնաբանով՝ Իմ սիրելի մայրիկին (À Minha Querida Mamã

Նրա մայրը ամուսնանում է երկրորդ անգամ 1895 թվականին Ժուանա Միգելա Ռոզուի հետ, վերջինս Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) Պորտուգալիայի հյուպատոսն էր, որտեղ էլ տեղափոխվեց երեխաների հետ։ Դուրբանում Պեսոան անցկացնում է իր մանկությունը և պատանեկության մի մասը։ Նրա մայրը տարվում է իր երկորոդ ամուսնու և երեխաների խնդրիներով և Ֆեռնանդոն անուշադրության է մատնվում։ Փոքրիկ տղան երկար ժամանակ է անցկացնում միայնակ և խորհում է։ Ապագա բանաստեղծի մոտ դեռ փոքր տարքից հայտնաբերվում է սետեղծագործելու տաղանդը։ Դուրբանում նրան հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ անգլիական գրականութանը և հատկապես այնպիսի գրողների ինչպիսքն են Ուիլյամ Շեքսպիրը, Էդգար Ալլան Պոն, Ջոն Միլթոնը, Ջորջ Բայրոնը, Ջոն Քիթսը, Պերսի Բիշի Շելլին և Ալֆրեդ Թեննիսոնը։ Անգլերենը մեծ դեր է խաղացել Պեսոայի կյանքում, անգլերեոն է գրաված նրա բանաստեղծական ստեղծագործությունների մեծ մասը։ Ինչպես նար Պեսոան թարգմանել է բաղմաթիվ անգլալաեզու գրողների։ Տարրական դպրոցում Պեսոան շատ լավ էր սովորում և հինգամյա կրծական ծրագիր կարողանում է ավարտել երեք տարում, 1899 թվականին նա ընդունվում է Դուրբանի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում է երեք տարի։ Պեսոան իր խմբի լավագույն աշակերտներից մեկն էր։ Այդ տարիներին նա վերցնում է Ալեքսանդր Սյոռչ(Alexander Search) մականունը, որի անունից էլ գրում է նամակների ինքն իրեն։ 1901 թվականին Պեսոան սկսում է գրել իր առաջին անգլերեն բանաստեղծությունները և այդ նույն տարում նա իր ընտանքիքի հետ ճանապարհորդություն են կատարում դեպի Պորտուգալիա, որտեղ ապրում էին նրանց բարեկամները։ Այս ընթացքում Պեսոան փորձում էր անգլերենով վեպ գրել։ Վերադառնալով Աֆրիկա նա ընդունվում է Առևտրի դպրոց։ Դպրոցում ուսումնառությունը իրականացվում էր երեկոյան ժամերին իսկ օրվա այլ ժամերին Պեսոան ուսումնասիրում էր հումանիտար առարկաներ։ 1903 թվականին նա ստանում է Վրկտորյա թագուհու պատվավոր պարգև ը լավագույն էսսեի համար։ Պեսոան շատ է կարդում անգլիիացի դասականների և հետաքրքրվում է լատինական գրականությամբ, դրա զուգահեռ նա շարունակում է գրել բանաստեղծությւոններ և արձակ ստեղծագործությունններ անգլերենով։ Այս ժամանակաշրջանում ի հայտ են գալիս նրա հետերոնիմները՝ Չառլզ Պոբերտ Անոնոը և Գ․Մ․Ֆ․Լեչերը։ 1905 թվականին պատանի Պեսոան վերադառնում է Պորտուգալիա և ընդունվում Լիսաբոնի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը։ Այդ ժամանակ նա ապրում էր Լիսաբոնի իրենց փոքրիկ մի բնակարանում տատաիկի և մորաքրոջ հետ։ Չավարտելով առաջին կուրսը նա կիսատ է թողնում կրթությունը համալսարանում և սկսնում է զբաղվել ինքակրթությամբ, ուսումնասիրելով մեծագույն պորտուգալացի գրողների ստեղխագործությունները ինչպիսինք են Սեզարիո Վերդեն և Անտոնինու Վեյրան։ Շուտով 1907 թվականին մահանում է նրա տատիկը, թողնելով նրա ոչ մեծ ժառանգություն։ Այս գումարով Պեսոան բացում է փոքր տպարան, որը շուտով այրվում է: 1908 թվականին Պեսոան սկսում է աշխատել որպես գործարարա նամակագրության թարգմանիչ, որը նա կատարում էր հիմնականում անգլերեն լեզվից։ Այս տեսակ թարգմանություններով Պեսոան զբաղվեց մինչև իր կյանքի վերջը։ Ցանկութայն դեպքում Պեսոան կարող էր շեծ գումարներ վաստակել թարգամանություններ կատարելով։ Այնուամենայնիվ, հավակնոտ նորեկ բանաստեղծը և գրողը մի քանի մի քանի ընկերություններում աշխատանքի է անցնում ազատ գրաֆիկով, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի գրականության ուսումնասիրությամբ:

1912 թվականից Պեսոան սկսում է էսսէներ գրել և հանդես է գալիս Ագիա ամսագրում որպես գրական քննադատ[К 1] ։ Այս ամսագրում նրա առաջին հոդվածը՝ «Նոր պորտուգալական պոեզիան» էր, որին հաջորդեիցն իրա մյուս հոդվածները։ Ավելի ուշ իր ընկերոջ Մարիու դե Սա֊Կարնեյրուի հետ Պեսոան մասնակցում է «Օրֆեյ» ամսագրի հրատարակմանը։ Երկու տարվա ընթացքում (1914—1916) Պեսոան հանդես է գալիս որպես սիմվոլիստական արվեստի տեսաբան և դառնում է պորտուգալական մոդեռնիզմի երեք նոր միտումների՝ «պոլիզմիզմի», «սենսացիոնիզմի» եւ «ինտեսեկցիոնիզմի» առաջատարը, որի գաղափարները մարմնավորվել են «Օրֆեուս» ամսագրի խմբագրիների խումբը (1915 թվական):

Ֆեռնանդո Պեսոան մահացել է Լիսաբոնում 1935 թվականի նոյեմբերի 30֊ին՝ 40 տարեկանում։Վերջինը ինչ գրել է բանաստեղծը մահանալուց առաջ անգլերեն «I know not what tomorrow will bring…» (Ես գիտեմ թե ինչ է բերելու վաղվա օրը…) նախադասությունն է։ 1985 թվականին Պեսոայի մահվան հիսունամյա տարելիցի կապակցությամբ նրա մարմին մնացորդները թաղվում են Լիսաբոնի հիերոնիմոսների հայտնի վանքում[1]։ Գրողի շիրմաքարին փորագրված են նրա երեք գլխավոր հետերոնիմների՝ Ալբերտու Կաեյրուի, Ալվարու դե Կապուշայի և Ռիկարդու Ռեյշայի բանաստեղծություններից տներ։

{{քաղվածք|

 Եթե ինչ֊որ մեկը ցանկանա մի մահից հետո
Գրել իմ ինքնակենսագրականը, այն բնավ բարդ գործ չի լինի։
Կա երկու կարևոր տարեթիվ՝ իմ ծննդյան և մահվան։
իսկ այդ երկու տարեթվերի միջև մնացյալ գործերն ու օրերն են իմ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ամենատարբեր բանաստեղծությունների և էսսեների հրատարակումից բանաստեղծի կյանքի ընթացքում պորտուգալերենով ընդհամենը մեկը բանաստեղխությունների ժողովածու է հրատարակվում՝ «Ուղերձ»(պորտ.՝ Mensagem, 1934 թվական): Անգլերենով հրատարակվում է Antinous պոեմը 1918 թվական), որը բանաստեղծը գրել էր 1915 թվականին , «35 սոնետ» (35 sonnets, 1918 թվական)։ 1921 թվականին հրատարակվում է անգլերեն բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Անգլերեն բանաստեղծությոոններ I—II» (Inscriptions), գրված 1920 թվականին և «Անգլերեն բանաստեղծությոոններ III» (Epithalamium), գրված 1913 թվականին [2]։ Ֆրանսերենով գրված նրա բանաստեղծությունների ժողովածուն տպագրվում է հետմահու ինչպես և բանաստեղծի առաջին ամբողջական բանաստեղծությությունների ժողովածում, որոնք հրատարակվեցին 1942֊ից 1946 թվականններին [3]։

Հետերոնիմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային գրականության մեջ Ֆերնանադո Պեսոայի զգալի գրական ներդրումը նրա հետերոնիմներն են, որոնք էլ իրենց հերթին ստեղծել են իրենց սեփական ստեղծագործությունները։ Սովետական գրականագետ Պլավսկին գրել է, որ Պեսոան առաջինը չէ, ով օգտագործել է հետեորնիմներ [4]։ Ի տարբերություն գրական կեղծանունների Ֆեռնանադո Պեսոայի կողմից ստեղծված հետերոնիմներիը առանձին գրական անհատականություններ էին իրենց բնորոշ բնավորության գծերով և նույիսկ իրարից տարբերվող արտաքինով։ Հետերոնիմներից յուրաքանրյուրը ուներ իր կենսագրությունը, իր սեփական փիլիսոփայությունը, իրենց բնորոշ գրելու ոճը և այս ամենը հորինված էր, սակայն ձեռք էր բերում իրականութայն գծեր շնորհիվ, իրենց գաղափարների և ստեղծագործությունների որոնք խորապես Պեսոայի գաղափարներից և ստեղծագործություններից։ Տարբեր հետազոտողներ փորձել են հաշվել Պեսոայի հետերոնիմների, կիսահետերոնիմներ և կեղծանունեներին ճշգրիտ թիվը։ 1966 թվականին Թերեզա Ռիտա Լոպեշը առաջին անգամ հաշվեց տասվեց հետերոնիմ։ Մի փոքր ավելի ուշ Անտոնիու Պինա Կոելիուն նոր ցուցակ կազմեց, որտեղ նա հաշվել էր քսանմեկ հետերոնիմ։ 1990 թվականին Թերեզա Ռիտա Լոպեշը ավելի ընդլայնված ցուցակ ներկայացրեց, այս ցուցակում հետերենիմների թիվը հասնում էր յոթանասուներկուսի։ Այս հետերոնիմների հաշվարկին միացան նաև Ժերոմինո Պիզարրոն և Պատրիսիա Ֆեռարին, որոնք օգտագործելով այլ չափանիշներ 2013 թվականին ներկայացրեցին երկու հարյուր տասերեք հեղինակից բաղկացած ցանկ։ Այս ցանկը ներառում էր Պեսոայի կողմից ստեղծված հետերոնիմներ, կիսահետերոնիմներ և կեղծանունեներ։ Իր սեփական հետերոնիմների համատեքստում Պեսոան դադարում է լինել օրտոնին (այսինքն իսկապես գոյություն ունեցող հեղինակ), սակայն այս «դեմքերի դրամայի» շնորհիվ ստեղծվում է մեկ այլ հետերոնիմ։

{{քաղվածք|Դեռ փոքրուց ես ձգտում էին ստեղծել իմ շուրջը երևակայական մի աշխարհ, շրջապատելով ինձ գոյություն չունեցող ընկերներով և բարեկամներով(իրականում ես չգիտեմ իսկապես նրանք գոյություն չունեն կամ էլ միգուցե ես գոյություն չունեմ։ Այսինքն ինպես ցանկացած հարցում այս հարցում մենք չպետք է դոգմատիկ լինենեք)։ Այն պահից, երբ ես գիտակցում եմ այն ինչ անվանում եմ ինքս, հասկանում եմ որ միշտ կարիք ունեմ մտավոր պատկերացնել նրա ֆիզիկական կառուցվածքը, շարժումները, բնավորությունը և պատմությունը։ Զանազան երևակայական հերոսները ինձ համար այնքան ակնհայտ էին և իմը ինչպես այն իրերից, որոնց մենք միգուցե սխալ ենք անվանում իրական կյանքում։ Նման հակումը, որը ինձ բնորոշ է երբ ես ինձ ընդունում են, ճանաչում եմ որպես անձ, ինձ միշտ ուղեկցել է, միայն մի փոքր փոխելով երաժշտությունը, որը ինձ կախարդել էր, բայց իրապես չփոխելով ինքննին կախարդանքը։

Բանաստեղծի հետերոնիմների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար  կարևոր աղբյուր է համարվում Պեսոայի իր ընկերոջը՝ Ադոլֆ Կազայշի Մոնտեյրուին 1935 թվականի հունվարի 13֊ին գրված նամակը, որն առաջն անգամ հրատարակվեց Presença ամսագրում («Պրեզենսա» (Ներկայություն) № 49, Կոմշիմբրա, հունիս 1937 թվական)։ Ֆեռնանադո Պեսոայի խոսքերով նրա երեք գլխավոր(ինչպես նաև ամենաարդյունավետ) հետերոնիմներ են Ալբերտու Կաեյրուն (պորտ.՝ Alberto Caeiro), Ռիկարդո Ռեյշը (պորտ.՝ Ricardo Reis) և Ալվարու դե Կամպուշը(պորտ.՝ 'Álvaro de Campos)[5][3]։ Նրանց թվում գլխավոր դերը խաղացել է Ալբերտու Կաեյրուն, որը հովվերագական ոճի բանաստեղծ էր, որն էլ հետագայում այլ հետերոնիմների համար դարձել է ուսուցիչ։ Բացի դրանից Ալբերտու Կաեյրուն մեծ ազդեցություն է ունեցել «Ֆեռնանադո Պեսոա» հետերոնիմի վրա, որը պետք է առանձնանար և տարբերվեր Ֆեռնանադո Պեսոա օրտոնիմից, որը ուսուցիչն է նաև Ալբերտու Կաեյրուն։ Այն ժամանակ երբ Կաեյրուի պոեզիան, համաձայն Պլավսկինի «ներկայացնում էր իրենից հին տիպի մարդու գիտակցության վերափոխման փորձ» իսկ Ռեյշի էսթետիկայի հիմքը ներոկլասիցիզմի մշակաույթն է ապա Կամպուշի դինամիկ պոեզիան սովորաբար կապում են Մարենետտիի ֆուտուրիստական ոգու հետ[3]։  Պեսոայի չորրորդ և շատ կարևոր հետերոնիմը Բերնանդու Սոարեշն է, որը հաշվապահի օգնական էր Լիսաբոնում և «Անհանգստության գրքրերի» հեղնակը։ Մյուս կողմից  Բերնանդու Սոարեշը առանձնահատուկ դեպք է, որը ավելի հաճախ անվանում են Պեսոայի կիսահետերոնիմը, քանի որ նա իր փլիլսոփայությամբ և գրելու ոճով շատ նման է Ֆեռնանադո Պեսոային։ Բանաստեղծը հենց այդպես էլ գրում է իր ընկեր՝ Ադոլֆ Մոնտեյրունին ուղղված նամակում․ «իմ հետերոնիմը» (պորտ.՝ semi-heterónimo)[2]: Եվ հենց այդ պատճառով է, որ Պեսոան հստակ չի սահմանազատում իր և Բերնանդու Սոարեշի անհատականություննները ի տարբերություն վերը նշված երեքք հետերոնիմների, որոնց համար նա նույնիսկ ծծնդյան և մահվան տարեթվեր էր ընտրել։ Նա միայն մահվան տարեթվեր չէր ընտրել Ալբերտու Կաեյրուի և Ռիկարդո Ռեյշի համար, որոնք էլ իրենց հեղինակից ավելի երկար ապրեցին։ 

Կաղապար:Начало ци таты Ինչպես՞ եմ ես գրում այս երեքի անունից․․․ Կաեյրոյի անունից՝ երբ մաքուր և անսպասելի ոգեշնչման մեջ եմ, երբ նախապես չգիտեմ, և նույնիսկ չեմ էլ երթադրում, որ կգրեմ: Ռիկարդու Ռեյշի անունից՝ ինչ֊որ անորոշ մտորումներից հետո, որոնք հանկարծ որոշակի գովերգի ձև են ստանում։Կամպուշի անունից երբ անսպասելի գրելու ազդակ եմ ստանում, բայց երբ դեռ չգիտեմ ինչի մասին։(Իմ կիսահետերոնիմը՝ Բերնանադու Սոարեշը, որը սակայն շատ հաճախ ինձ Ալվարու դե Կամպուշին է հիշեցնում, հայտնվում է միշտ այն ժամանակ երբ ես հոգնած եմ կամ կիսաքուն: Սա կիսահետերոնիմն է, քանի որ ոչ նման է ինձ, ոչ էլ տարբեր, բայց ավելի շուտ նա տարբերվում է ինձնից, սակայն խեղաթյուրված է։ Այս կիսահետերոնիմը ես եմ առանց բանականության և զգացմունքների։ Արձակը բացառությամբ նրա ինչ տալիս է բանականությունը, ավելի քիչ կարևորություն ունի քան իմը, ինչպես օրինակ լեզուն, որը նույնպես այդպիսինն է․ Կաեյրուն վատ է գրում պորտուգալերեն, Կամպուշ՝ խելամիտ է, որոշ փոքր սխալներով, Ռեյշը ավելի լավն է քան ես, սակայն պուրիզմով ինչը ես համարում եմ չափազանցված։ Ինձ համար դժվար է գրել արձակ ստեղծագործություններ Ռեյշի համար, եթե նույնիկ այն չեմ հրապարակելու, կամ Կամպուշայի համար։ Ձևացնելը ավելի հեշտ է չափաշո ստեղծագործություններում, քանի որ վերջիններս ավելի տարերային են )։ Պեսոայի մյուս կարևոր հետերոնիմները էին Ալեքսանդր Սյորչը, որը անգլիացի պոետ, փիլիսոփա Անտոնիու Մորան, Բարոն դե Տիեվեն, որը պորտուգլացի ազնվական էր և «Ստոիկայի դաստիարակությունը» տեքստերի հեղինակը։ Եթե Ալվարու դե Կամպուշը կարող էր փոխարինել Ալեքսանր Սյորչին, որպես Ֆեռնանադո Պեսոայի ալտեր էգո, ապա Բարոն դե Սիեվեն իր կերպարով ավելի մոտ է Բեռնարդ Սոարեշին, այս երկուն էլ համարվում են Պեսոայի կիսահետերոնիմներից, քանի որ այս երկուի շատ բնավորության գծեր համընկնում են Պեսոայ բնաբորության գծերի հետ։ Շնոորհիվ հետերոնիմների գոյությանը Պեսոան կարողացավ խորը և բազմակողմանի ուսումնասիրել կյանքը իր մեջ եղած բոլոր գոյություն ունեցող , եզակի և առեխծվածային կապերերով, ինչպես նար նա ուսումնասիրեց նաև բազմաշերտ և խորը գրական սետղծագորւոյթւոնները, որոնք ոչ միայն բանաստեղխական են այլև փիլիսոփայական և սոցիոլոիական։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին բանաստեղծ Ֆերնանադո Պեսոան գրում է «Պորտուգալիայում ռազմական բռնապետության պաշտպանութույունը և արդարացումը» բրոշյուրը։ Այս բրոշյուրը Պեսոան գրել է քաղաքական տրակտատի ոգով։ Հիմնական թեզերը բրոշյուրում շարադրված էին Վիկտոր Մենդեսու կողմից․

«1. Առանց ռազմական բռնապետության անհնար կլին երկիրը փրկել և վերակառուցել։

2. „Ներկայիս Պորտուգալիայի ոգին“ (Այստեղ ոգի բառը ակնհայտորեն ընդօրինակում է գերմաներենի Stimmung բառին) է արդյունքը խոր տարակարծություններ երկրի երկու գլխավոր ուժերի՝ հանրապետականների և միապետականների միջև։ Քաղաքական ուժերի բևեռացումը ոչնչացրել է ազգային իդեալը եւ թույլ չի տալիս ազգին հասկանալ, թե ինչ է իրականում: Միապետականների և հանրապետականների պայքարը դարձավ քաղաքացիական պատերազմ, որը կարող է դադարել միայն վերը նշված `ժամանակավոր ռազմական բռնապետությունը։

3. «Բարոյական գիերում» (noite moral) ազգերի համակեցությունը եվրոպական հզոր գերտերությունների հետ հնարավոր գաղտնի ֆինանասավորում է արտասահմանյան բազմակուսակցական համակարգերի կողմից, որը հղի է օտարերկրյա ուղղակի միջամտություն երկրի քաղաքականության մեջ,

4. Անցումային ժամանակաշրջան՝ այս ժամանակաշրջանում պետությունը ընտրում է իր պետական կուրսը, որը պահանջում է սահմանադրության և պառլամենտարիզիմի լուծարումը։ Կառավարությունը, որը պետք է այդ տարիներին ղեկավարի պետությունը, պետքէ նախ և առաջ մտածի երկրում կարգուկարորոնի հաստատման մասին։ Գյուղերի մասին կմտածի ոստիկանությունը իսկ պետությանը պետք է պաշտպանված լինի, պետք է զենքը ձեռքին կռվել պետության համար,

5. Անհրաժեշտ է դադարեցնել պորտուգալական քաղաքականության ապաազգայնացման (desnacionalização) գործընթացքը, իշխանությունը և մշակույթը պահանջվում են կիրառել ուժ երկրի կառուցման գործում։ Ամբողջ հասարկության բարօրության համար պետության լծակները չպետք է թուլանան, միայն այդպես է հնարավոր փրկել ավանդույթները կործանումից։ Եվ երկրում ընդհամենը մեկը ուժ կա, որը օժտված է իշխանությամբ և որին պետք է ենթարկվել, դա բանակն է։ Հետևաբար ռազմական բռնապետությունը արդարացված է։ Ֆեռնանդո Պեոսան ավարտում է իր ձաստարկները նրանով, որ նրա ռազնական բռնապետության լեգիտիմությունը իր ձևով, տարամաբանությամբ և նպատակով «բոլոր հայտնի այլ քաղաքական գրվածքներից »[6]:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի օրոք Ֆերնանաոդ Պեսոա անունը հայտնի էր միայն պորտուգալացի մտավորականների նեղ շրջանակում։ Նրա ստեղծագործությունները չունդունվեցին իր ժամանակակիցների կողմից։ Պեսոան ինչպես և Կամոենսը մահացան այդպես էլ հայտնի չդառնալով։ Պորտուգալական մշակույթի խորհրդանիշ և ժամանակակից պորտուգալերենի վարպես բանաստեղծը դարձել է իր մահից շատ տարիներ անց։ Անհանգստության գրքի առաջին ամբողջական հրատարակումը տեղի է ունեցել 1982 թվականին։ Պեսոա համարվում է պորտուգալացի մեծագույն գրողներից մեկը , պորտուգալական մշակույթում նրա ունեցած ներդրումը համեմատելի է Կամոենսի ներդրման հետ։ Բլում Հարոլդը նրան Պաբլո Ներուդայի հետ դասում է XX֊րդ դարի ամենաարժեքավոր իսպանախոս բանաստեղծների շարքին։ Պեսոան գրեթե իր ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը։ Նա համարվում է բազմիաթիվ հետերոնիմների հեղինակ, որն այլ կերպ անվանում են բանաստեղծի ալտեր էգո։ Բանաստեղծի առեղծվածային կերպարը բազմաթիվ գրական ուսումնասիրություններ պատճառ է հանդիսացել։ Բազմաթիվ հետազոտողներ են ուսումնասիրել նրա կյանքը և ստեղծագործական գործնեությունը ։ Իր կյանքին և ժառանգությանը վերաերվող վերջին աշխատություններից առանձնանում են Ժորժ դե Սենայի, Էդուարդու Լոուրենսոյի, Լուիշ Փիլիպե Տեյշեյրայի գրքերը։ Որոշ քննադատներ իրենց առաջ հարց են դնում թե արդյոք Պեսսոան իր հետերոնիմների միջոցով ցանկանում էր ցույց տալի իր իրսական ես֊ը, թե Ֆեռնանդոյի հետերոնիմները ոչ այլ ինչ են քան նրա երևակայություն արդյունքը։ Բանաստեղծի ինքնակենսագրության և ստեղծագործուփյունների հիմա վրա Ժոզե Սարամագոն գրում է Ռիկարդո Ռեյսի մահվա տարին, իսկ Անտոնիո Տաբուկին Ֆեռնանադ Պեսոայի վերջին երեք օրերը։ 1996 թվականին Պորտույում բացվել է Ֆեռնանադո Պեսոայի անվա համալսարան։

Ինքնակենսագրական նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնանադո Պեսոան իր ինքնակենսագրական կազմել է մահից ութ ամիս առաջ։

Ամբողջական անուն Ֆերենանդո Անտոնիո Նոգեյրա Պեսոա

Տարիք և ազգություն Ծնվել է Լիսաբոնում, Մարտիրոսների շրջանում, Սուրբ Կարլուշի հրապարակի , որը այժմ կոչվում է Դիրեկտորիայի հրապարակ վրա գտնվող № 4 տանը 1888 թվականի հունիս 13֊ին։

Ծագում Ժոակինա դե Սեաբրա Պեսոայի և դոննա Մարի Մագդալենա Ռինեյրու Նուգեյրայիօրինական որդին ։ Հայրական գծով գեներալ Ժոակինա Անտոնիու դե Արաուժու Պեոսոայի՝ Պորտուգալական քաղաքացիական պատերազմի մասնակցի և դոննա Դիոնիսի Սեաբրա թոռն է։ Մայրական գծով խորհրդական, Թագավորական նախարարության ղեկավարի իրավախորհրդատու Լուիշա Անտոնիու Նուգեյրուի և դոննա Մագդալենա Շավիերա Պինեյրայի թոռն է։ Ազգակցական կապեր․ Իդալգոյի և հրեաների խարռնուրդ է։

Ընտանեկան կարգավիճակ միայնակ։

Մասնագիտություն․Առավել հարմար անունը «թարգմանիչ է», իսկ ավելի կոնկրետ «պատասխանատու առեւտրային հաստատություններում օտարերկրյա հաճախորդների հետնամակագրության համար»: Բանաստեղծ եւ գրող լինելը մասնագիտություն չէ, այլ կոչում:

ՀասցեԼիսաբոն, Կոելյու դա Ռոշա 16 երկրորդ հարկ աջ կողմի բնակարան ( Այժմ այստեղ է գտվնվում Ֆեռնանադո Պեոսայի տուն֊թանգարանը)։ Փոստային հասցեն ՝ 147 Լիսաբոն։

Պաշտոն Եթե դա նշանակում է պետական պաշտոններ կամ կարևոր պարտականություններ ապա որևէ պաշտոն չունեմ։

Հրապարակված ստեղծագործություններէ հիմնականում ստեղծագորությունները հրատարակվել են ոչ պարպերաբար տարբեր ամսագրերեեում և պատահական հրապարակումներում։ Ավելի նշանակի հրատարակված գրքրեից կամ բրյոշուրներից են՝ 35 սոնետ (անգլերենով) 1918 թվականին, «Անգլերեն բանաստեղծությոոններ I—II» (Inscriptions) և «Անգլերեն բանաստեղծությոոններ III» (Epithalamium)(նույնպես անգլերենով ) 1922 թվական և Ուղերձ գիրքը 1934 թվականի, որը պարգևատրվել է որպես լավագույն վեպ Ազգային պրոպագանդության քարտուղարության կողմից: Պորտուգալիայի ռազմական բռնապետության պաշտպանության համար 1928 թվականին հրատարակված «Միջթագավորություն» գրքույկը (բրոշյուր) պետք է համարել գոյություն չունեցող: Հնարավոր է ավելի ուշադրի վերանայման դեպքում և կհրաժավերի գրքում տեղ գտած բազմաթիվ մտքերից։

Կրթություն Այն պատճառով, որը հայրս մահացել է 1893 թվականին և մայրս ամուսնացել է երկրորդ անգամ պարետ Ժուանա Միգելա Ռոզուի հետ, ով Դուրբանում Պորտուգալիայի հյուպատոսն էր, կրթությունս այնտեղ եմ ստացել ։ 1903 թվականին 15 տարեկան հասակում արժանացել եմ Վիկտորյա թագուհու շքանշանին՝ Բարեհուսո հրվանդանի համալսարանի ընդունելության քննություների ընթացքում անգլերնով գրված ակնարակի համար։

Քաղաքական հայացքներ համարում եմ, որ միապետական համակարգը առավել համապատասխան է այնպիսի երկիր կժհամար ինչպիսին Պորտուգալիան է։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ միապետությունը Պորտուգալիայիում անկենսունակ է։ Այդ իսկ պատճառով քաղաքական ռեժիմի ընտրության հանրաքվեի ժամանակ ես ցավոք իհարկե,բայց պիտի քվեարկեմ հանրապետականների օգտին։ Անգլիացի պահպանողկակն եմ, որը կողմ է ազատությունը, բայց միայն պահպանողականության շրջանակներում, համարում եմ ինձ բացարձակ հակառեակցիաներ։

Կրոնական համոզմունքներ Քրիստոնյա՝ գոթիկ, հետևաբար մերժում եմ բոլոր պաշտոնական եկեղեցիների և հատկապես կոթոլիկ եկեղեցին։

Հայրենասիրական դրքորոշում Առեղծվածային ազգայնականության հետևորդ, որը զուրկ է Կաթոլիակակ, ն եկեղեցու ցանկացած ազդեցությունից, ցանկանալով ստեղծել , եթե դա հնրավոր է, նոր սեբաստիանիզմ, որն էլ կդառնա նրանց հոգևոր փոխարինումը, պորտուգալականն կաթոլիկության մեջ ոգեկանության առկայության դեպքում ։ Ազգայնական, ով առաջնորդվում է «Անեմ ինչ մարդկության համար և ոչինչ ազգի դեմ» կարգախոսով։

Հասարակական դիրքորոշում․ Հակակոմունիստ, հակասոցիալիստ։ Մնացածը հանգեցնում է վերոնշյալին։

Եզրակացություն․ Միշտ հիշեք նահատակ Ժակ դե Մոլեին`Տամպլերների շքանշանի մեծ Մագիստրոսին, միշտ և ամեն ինչում պայքարեք նրա երեք սպանողների դեմ՝ Մրցակցություն, Երևակայություն և Բռնապետություն։

Լիսաբոն 1935 թվական մարտի 30։

[7]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абдулов, Владислав. Фернандо Пессоа и Царство Святого Духа // Гвидеон : Литературный журнал. —М., 2015. — № 12—13.
  • Клочковский, Геннадий. Мистификационный импульс Фернанду Пессоа // Гвидеон : Литературный журнал. —М., 2015. — № 12—13.
  • Клочковский, Геннадий. «Фернанду Пессоа (Fernando Pessoa)». Центр языка и культуры португалоговорящих стран.
  • Овчаренко О. А. Фауст в отсутствие Мефистофеля: Фернанду Пессоа и традиция оккультизма в Португалии // Литературное обозрение : Литературно-критический журнал. — 1992. — № 3. — С. 57—60.
  • Овчаренко О. А. Проблема исторической судьбы Португалии в стихотворном цикле Фернанду Пессоа «Послание» // Очерки португальской филологии. — М.: Голос, 2001. — С. 94—108.
  • Овчаренко О. А. Концепция Бога в творчестве Фернанду Пессоа // Очерки португальской филологии. — М.: Голос, 2001.
  • Плавскин, Захарий Исаакович Португальская литература // История всемирной литературы. — АН СССР; Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М: Наука, 1994. — Т. 8. — С. 299—300. — 848 с. — ISBN 5020114235
  • Ряузова Е. А. «Песоа».
  • Фещенко-Скворцова, Ирина. Триумфальный день Фернандо Пессоа // Иностранная литература : Литературно-художественный журнал. —М., 2015. — № 7. — ISSN 0130-6545.
  • Хохлова, Ирина Александровна Поэтические маски Фернандо Пессоа. — СПб.: С.-Петерб. университета, 2003. — 180 с. — 200 экз. — ISBN 5-288-03340-4
  • Monteiro, George The Song of the Reaper-Pessoa and Wordsworth(անգլ.) // Portuguese Studies : Modern Humanities Research Association. — 1989. — Т. 5. — P. 71–80.
  • Suarez, Jose Fernando Pessoa’s acknowledged involvement with the occult(անգլ.) // Hispania : American Association of Teachers of Spanish and Portuguese. — May 2007. — Т. 90. — № 2. — P. 245—252.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mosteiro dos Jerónimos Fernando Pessoa
  2. 2,0 2,1 Клочковский, 2015
  3. 3,0 3,1 3,2 Плавскин, 1994, էջ 300
  4. Плавскин, 1994, էջ 299
  5. Carta
  6. Мендес Виктор К. Оправдание диктатуры? (диктатор Салазар в 1930 году и поэт Фернандо Пессоа в 1928 году) // НЛО Новое литературное обозрение : Независимый филологический журнал / Пер. с англ. А. Маркова. — 2009. — № 100. — С. 89—99.
  7. Pessoa, Fernando. «Nota Biográfica de 30 de Março de 1935» (պորտուգալերեն). Casa Fernando Pessoa.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆերնանդո Պեսոան Վիքիդարանում
  • «Casa Fernando Pessoa» (պորտուգալերեն). Casa Fernando Pessoa. Վերցված է 2017-01-10-ին. Ֆերնանադո Պեսոայի տուն թանգարանի կայքը
  • «Um Fernando Pessoa» (պորտուգալերեն). Վերցված է 2017-01-10-ին. Сайт «Ինչ-որ Ֆերնանդո Պեսոա» կայքը
  • «Espólio Fernando Pessoa» (պորտուգալերեն). Biblioteca Nacional de Portugal. Վերցված է 2017-01-10-ին. Ալբերտ Կաիերուի ձեռագրերեը, «Ուղերձի» տպագրված տարբերակը և Պորտուգալիայի Ազգային գրադարանում պահվող Ֆերնանդո Պեսուայի նոթատետրերը
  • «Livros digitalizados de Pessoa, Fernando» (պորտուգալերեն). Biblioteca Nacional de Portugal. Վերցված է 2017-01-10-ին. Ֆերնանադո Պեսոայի կյանքի որոք հրատարակված ստեղծագործությւոնները Պորտուգալիայի Ազգային գրադարանի կայքում
  • «Autógrafos de Fernando Pessoa» (պորտուգալերեն). Biblioteca Nacional de Portugal. Վերցված է 2017-01-10-ին. Ֆերնանադո Պեսոայի ինքնագիրները Պորտուգալիայի ազգային գրադարանի կայքում
  • «Pessoa Plural». Revista de Estudos Pessoanos - A Journal of Fernando Pessoa Studies (պորտուգալերեն). Pessoa Plural. Վերցված է 2017-01-10-ին. Միջազգային գիտական հանդես Международный научный журнал «Բազմաթիվ », № 1—10, 2012—2016
  • «Estranhar Pessoa» (պորտուգալերեն). Վերցված է 2017-01-10-ին. « Զարմանալի Պեսոա » նախագիծը և « Զարմանալի Պեսոա» ամենամյա ամսագիրը, № 1, 2014; № 2, 2015


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "К", but no corresponding <references group="К"/> tag was found