Մասնակից:Tsovinar Alexanian/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Tsovinar Alexanian/Ավազարկղ1

Մոնմութ (անգլ.՝ Monmouth, ˈmɒnməθ), Ուելսի (Մեծ Բրիտանիա) հարավ-արևելքում գտնվող Մոնմութշիր գավառի պատմական մայրաքաղաք: Գտնվում է Մոննո և Ուայ գետորի գետախառնուրդում՝ երկրի սահմանից ոչ շատ հեռու: Բնակավայրի անվանումը՝ «Մոնմոյի բերան», ասոցացվում է Մոնմոյի հետ: Ուելսի գետի անվանումը՝ Mynwy, նշանակում է «սրընթաց»: Քաղաքն ի սկզբանե հայտնի էր` որպես Abermynwy («Մոնմոյի բերանը»), այնուհետև՝ 17-րդ դարում՝ որպես Trefynwy («Մոնմոյի քաղաք»)[1]: Զանգվածային լրատվության միջոցներում Մոնմութը հայտնի է՝ որպես աշխարհում առաջին «Վիքիպեդիայի քաղաք»[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական հնագիտության խորհուրդը (Council for British Archaeology) Մոնմութը հռչակել է Մեծ Բրիտանիայի պատմական առաջին 10 քաղաքներից մեկը[3]: Մոնմութի առաջին բնակավայրը եղել է հռոմեական Բլեստիոն (Blestium) ամրոցը. քաղաքի կենտրոնում հայտնաբերվել են հռոմեական մետաղադրամներ և խեցեղեն: 2-դր դարից մինչև 4-րդ դարը այստեղ, ըստ երևույթին, աշխատանքներ են իրականացվել երկաթով, որի հումքը եկել է Գոբանիումից (Gobannium) և Արիկոնիումից (Ariconium)[4][5]:

Բրիտանիայում հռոմեական տիրապետության ավարտից հետո այս տարածքը դարձավ Էրգինգի թագավորության հարավային եզրը: Միակ ապացույցը, որ բնակչությունը շարունակել է գոյություն ունենալ, 7-րդ դարի արձանագրությունն է քաղաքում գտնվող եկեղեցու մասին, որը նվիրված է Կադոկ Իմաստունին: 1056 թվականին Գրիֆիդ Ափ Լլիվելինն ավերել է այս տարածքը[5]:

Մոնմուտ ամրոցի գլխավոր տաճարի ավերակները

Այն բանից հետո, երբ Անգլիան 1066 թվականին նվաճվեց նորմանների կողմից, Հերֆորդ կոմսությունը հանձնվեց Վիլյամ Թագավորի դաշնակից Ուիլյամ Ֆից-Օսբուրնին: Նա պատասխանատու էր տարածքը պաշտպանելու համար. կառուցվեց նոր ամրոց՝ անցումներն ու պաշարները վերահսկելու նպատակով: Սկզբնապես այն մոտ և բեյլի էր, ժամանակի ընթացքում ամրոցը վերակառուցվեց քարով և ամրացվեց: Ամրոցի շուրջը ձևավորվեց մի քաղաք, մոտ 1075 թվականին ստեղծվեց Բենեդիկտյան վանքը:

Քաղաքը գրանցվել է «Domesday» գրքում և շարունակել է աճել: XII դարից սկսվել է զարգանալ քաղաքամերձ բնակավայր: Քաղաքը զբաղվում էր երկաթի առևտրով, դարբնոցներն աշխատում էին տեղական հանքաքարի և ածուխի օգտագործմամբ[6]:

1233 թվականին քաղաքում տեղի է ունեցել խոշոր մարտ՝ Հենրի III թագավորի և բարոնների կողմնակիցների պայքարի շրջանակներում: Մարտից հետո ամրոցն ընդլայնվել է: Մոտ 1300 թվականին կառուցվել են քաղաքի պարիսպները և ամրապնդվել է Մոննոյի կամուրջը: Այժմ այն հետիոտնային կամուրջ է, որը Մեծ Բրիտանիայում միակ պաշտպանված կամուրջն է, իսկ Եվրոպայում՝ այդպիսի երեքից մեկը[4][7]:

Թագավոր Էդուարդ II-ը ժամանակավորապես բանտարկվել էր տեղի ամրոցում կնոջ՝ Իզաբելլայի, և նրա սիրահար Ռոջեր Մորտիմերի դավադրությունից հետո: 14-րդ դարի կեսերին ամրոցը և քաղաքը անցել են Լանկաստերի իշխանության տակ:

XIV դարից ի վեր քաղաքը սկսել է արտադրել բամբակյա մոնմութական գլխարկներ[7]: Օուայնա Գլինդուրաի կողմնակիցների հարձակումներից հետո սահմանամերձ քաղաքի բարեկեցությունը տուժել է, թեպետ քաղաքն ինքնին հարձակման չի ենթարկվել[5]:

1605 թվականին Ջեյմս Առաջինը Մոնմութին պարգևատրել է պատվոգրով: Քաղաքը «հետագա բոլոր հավերժական ժամանակների համար… կլինի խաղաղության և հանգստության քաղաք, օրինակ, որը վախեցնում է չարին և ուրախացնում է բարությունը»[8]: Մոնմութում առաջացել է տիպիկ փողոցային շուկա, որն ուներ լայն մեջտեղ (վաճառքի համար) և նեղ ծայրեր՝ անասունների փախուստը կանխելու նպատակով[5]:

18-րդ դարի վերջին քաղաքը դարձել է Ուայ շրջայցի այցելուների սիրված կենտրոնը[5]: Տարածքի այցելուներից են Ուիլյամ Վորդսվորթը, Սամուել Քոլրիջը, Ռոբերտ Սաութին, Ուիլ Թըրները[7][9]:

Մոնմութը և Վիքիպեդիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնմութումի տարբեր հաստատություններում կան QRpedia նախագծի QR կոդերով ցուցանակներ: Նախագիծը ստացել է Monmouthpedia անվանումը: Լրատվամիջոցներում Մոնմութը հայտնի է դարձել՝ որպես Վիքիպեդիայի աշխարհի առաջին քաղաք:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hywel Wyn Owen, The Place-Names of Wales, 2000, University of Wales Press, ISBN 0-7083-1458-9, p.63
  2. В Уэльсе появился первый в мире «Википедия-город» Газета.Ru, 18 мая 2012
  3. Keith Kissack, Monmouth and its Buildings, Logaston Press, 2003, ISBN 1-904396-01-1
  4. 4,0 4,1 John Newman, The Buildings of Wales: Gwent/Monmouthshire, 2000, ISBN 0-14-071053-1, pp.393-412
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «A Brief History of the Town of Monmouth». Արխիվացված է օրիգինալից 2012-03-05-ին.. Accessed 11 January 2012
  6. Kissack, Keith Mediaeval Monmouth. — The Monmouth Historical and Educational Trust, 1974. — С. 24.
  7. 7,0 7,1 7,2 «Monmouth Town Council: History of the town». Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին.. Accessed 11 January 2012
  8. «Monmouth Town Council». Արխիվացված է օրիգինալից 2006-05-07-ին. Վերցված է 2006-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Elisabeth Whittle, «All These Inchanting Scenes: Piercefield in the Wye Valley», Garden History, Vol. 24, No. 1 (Summer 1996), pp. 148—161.