Մասնակից:AshotGPT/27

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասնակից:TheBabushka/27ից)
AshotGPT/27

Ակիո Մորիտա , ճապոնացի բիզնեսմեն, որը Մասարու Իբուկայի հետ միասին հիմնադրել է Սոնի ընկերությունը:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիո Մորիտան ծնվել է Ճապոնիայի Նագոյա քաղաքում: 1665 թվականից նրա ընտանիքը Կոսուգայա գյուղում զբաղվել է սակեի, միսոյի և սոյայի սոուսի արտադրությամբ: Ակիոն իր ընտանիքում ավագն է և հայրը որոշել է ընտանեկան բիզնեսը թողնել նրան: Սակայն Ակիոն կարողանում է ինքն իրեն գտնել մաթեմատիկայի և ֆիզիկայի աշխարհում և 1944 թվականին ֆիզիկայի գիտական աստիճանով ավարտել է Օսակայի համալսարանը : Հետագայում, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվել է Ճապոնիայի կայսերական նավատորմի փոխլեյտենանտ: Ծառայության ժամանակ Մորիտան հանդիպել իր ապագա բիզնես գործընկեր Մասարու Իբուկային:

Սոնի[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի մայիսի 7-ին Իբուկան հիմնադրել է «Tokyo Tsushin Kogyo Kabushiki Kaisha», որն ուներ մոտ 20 աշխատակից և ¥190,000 նախնական կապիտալ[1]։ Իբուկան 38, իսկ Մորիտան 25 տարեկան էր, երբ միացել են «Tokyo Tsushin Kogyo Kabushiki Kaisha»-ին։ Նա Մորիտայի ընտանիքի հետ սկսել է ներդրումներ կատարել Սոնիում և շուտով դարձել է ամենախոշոր բաժնետերերից մեկը։ 1949 թվականին ընկերությունը մշակել է ձայնագրման մագնիսական ժապավեն, իսկ 1950 թվականին Ճապոնիայում վաճառել է իր առաջին ձայնագրիչը։

1957 թվականին նրանք թողարկել են գրպանի ռադիոընդունիչ (առաջինը, որն ամբողջությամբ տրանզիստորային էր)։ 1958 թվականին Մորիտան և Իբուկան որոշել են ընկերությունը վերանվանել Sony ("sonus" լատիներենից նշանակում է "ձայն")[2]։ Մորիտան նաև Սոնիի արտադրած ամբողջ արտադրանքի փաստաբանն էր։ Սակայն, քանի որ ռադիոն շատ մեծ էր փոքր գրպանում տեղավորվելու համար, Մորիտան իր աշխատակիցներին ստիպել է հագնել մեծ գրպաններով վերնաշապիկներ, որպեսզի ռադիոընդունիչը "գրպանի չափի" տեսք ունենա:

1960 թվականին նրանք արտադրել են աշխարհում առաջին տրանզիստորային հեռուստացույցը։ 1973 թվականին Սոնին իր Trinitron հեռուստատեսային տեխնոլոգիայի համար ստացել է Էմմի մրցանակ: 1975 թվականին թողարկել են առաջին Betamax տնային ձայնագրիչը՝ VHS-ի թողարկումից մեկ տարի առաջ։ 1979 թվականին ներկայացվել է Walkman-ը, դառնալով աշխարհի առաջին շարժական երաժշտական նվագարկիչներից մեկը: 1984 թվականին Սոնին սկսել է իր Discman շարքը, որն ընդլայնել է Walkman բրենդը մինչև շարժական ձայնասկավառակներ։

1960 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծվել է Sony Corporation of America (SONAM, ներկայումս կրճատ SCA) կորպորացիան[3]։ 1988 թվականին Սոնին գնել է CBS Records Group-ը, որի մեջ էին մտնում Columbia Records-ը, Epic Records-ը, իսկ 1989 թվականին՝ Columbia Pictures Entertainment (Columbia Pictures, TriStar Pictures):

1994 թվականի նոյեմբերի 25-ին Մորիտան հեռացել է Սոնիի նախագահի պաշտոնից՝ թենիսի խաղի ժամանակ ուղեղի արյունազեղումից հետո։ Նրան փոխարինել է Նորիո Օգան, որն ընկերությանը միացել է 1950-ականներին՝ Մորիտային նամակ ուղարկելուց հետո, որտեղ դատապարտում էր ընկերության մագնիտոֆոնների ցածր որակը:

Այլ պարագաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիտան Ճապոնիայի բիզնեսի ֆեդերացիայի փոխնախագահն էր և ընդգրկված էր տնտեսական հարաբերությունների հարցերով ճապոնա-ամերիկյան խմբի կազմում, որը նաև հայտնի է ինչպես «իմաստունների խումբ»: Նա նաև եռակողմ հանձնաժողովում Ճապոնիայի կողմից երրորդ նախագահն էր։

Տպագիր արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Մորիտան գրել է Gakureki Muyō Ron գիրքը (学歴無用論), որտեղ ընդգծում է, որ դպրոցական գրառումները կարևոր չեն հաջողության կամ բիզնեսի հմտությունների համար։ 1986 թվականին Մորիտան գրում է ինքնակենսագրությունը՝ այն անվանելով Made in Japan (Ստեղծվել է Ճապոնիայում):

1991 թվականին քաղաքական գործիչ Շինտարո Իշիհարայի հետ միասին դարձել է «Ճապոնիան, որը կարող է ասել ոչ» գրքի հեղինակը, որտեղ նրանք քննադատում էին ամերիկյան բիզնեսը և կոչ էին անում ճապոնացիներին ավելի անկախ ու մեծ դեր ունենալ բիզնեսի և արտաքին գործերի մեջ: Հետագայում գիրքը թարգմանվել է անգլերեն և հակասություններ է առաջացրել Միացյալ Նահանգներում[4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Մորիտան պարգևատրվել է Միացյալ Թագավորության մշակույթի կողմից Ալբերտի շքադրամով: Նա առաջին ճապոնացին է, որն արժանացել է նման պարգևի: Երկու տարի անց ստացել է Պատվավոր Լեգեոնի շքանշան, իսկ 1991 թվականին Ճապոնիայի կայսրի կողմից պարգևատրվել է առաջին աստիճանի Սուրբ գանձի շքանշանով:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Մորիտան թենիսի խաղի ժամանակ ինսուլտ է տարել: 1994 թվականի նոյեմբերի 25-ին լքել է Սոնիի նախագահի պաշտոնը: 1999 թվականի հոկտեմբերի 3-ին 78 տարեկան հասակում մահացել է թոքաբորբից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sony Global – Press Release – Masaru Ibuka 1908–1997». www.sony.net.
  2. «Akio Morita». IEEE Global History Network. IEEE. Վերցված է July 21, 2011-ին.
  3. Richter, Paul; Knoedeiseder Jr, William K. (November 19, 1987). «Sony Buys CBS Record Division for $2 Billion After Months of Talks». Los Angeles Times.
  4. City Mayors Shintaro Ishihara Governor of Tokyo 7 September 2012 Retrieved on September 22, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]