Մասնակից:Tatev Tamazyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի հ.32 գրադարանի արտաքին տեսքը




Գրադարանում շատ հաճախ կազմակերպվում են թատերական ներկայացումներ մանուկների համար
Կերտենք մեր ապագան էջ առ էջ

Գրադարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի հ.32 գրադարանի շենքը կառուցվել է 1930-ական թթ. և ծառայել է որպես մշակույթի ակումբ: 1946թ. ակումբում տարածք է հատկացվել գրադարանի համար: Ժամանակի ընթացքում գրականությունն ավելացել է, և ակումբի շենքն ամբողջությամբ հանձնվել է գրադարանին, որն էլ գործում է մինչ օրս:

Արդեն 1960-ական թթ. գրադարանը գործել է որպես Երևանի թիվ 45 գրադարան: 1980թ. դարձել է Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հ. 42 մասնաճյուղ գրադարան: 1997թ. գրադարանը վերանվանվել է Շենգավիթի թիվ 32 գրադարան, իսկ 26.10.2016թ.՝ Երևանի հ.32 գրադարան ՀՈԱԿ:

Հիմնադրումից հետո սկզբնական շրջանում գրադարանն ունեցել է մեկ ընդհանուր բաժին, իսկ 1980-ական թթ-ից առանձնացվել են երկու բաժին՝ ընթերցասրահ և աբոնեմենտ: 1994թ-ին ստեղծվել է նաև մանկական բաժինը, որն իրականացնում է նախադպրոցական և դպրոցահասակ երեխաների սպասարկումը:

Երևան քաղաքի մշակութային հիմնարկների վերանորոգման ծրագրի համաձայն` 2015թ. հ. 32 գրադարանի նախկին վթարային շենքն ամբողջությամբ քանդվել է, և տեղում կառուցվել է նոր, գեղեցիկ և ամուր շինություն: Գրադարանի նոր շենքի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2015թ. նոյեմբերի 20-ին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:


Գրադարանի գործունեությունը և գրքային ֆոնդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանն ակտիվ համագործակցում է Շենգավիթ վարչական շրջանի քոլեջների, դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ՝ իր ներդրումն ունենալով մատաղ սերնդի կրթման գործում:Այն այսօր տեղեկատվական կենտրոնի դեր է կատարում Շենգավիթ վարչական շրջանի բնակչության համար, ապահովում է նրանց ընթերցանությունը, կազմակերպում է բազմաժանր միջոցառումներ, անմիջականորեն խթանում է կիրթ և զարգացած սերնդի դաստիարակման գործին:Գրադարանում գործում են ընթերցասերների, ասմունքի և թատերական խմբակներ, ինչպես նաև ինտելեկտուալ մրցույթների և բանավեճի ակումբ: Դրանց միջոցով գրադարանում հաճախ կազմակերպվում են թատերական ներկայացումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, թեմատիկ ընթերցանություններ, գրքի քննարկումներ, բանավեճեր, վիկտորինաներ:

Հ.32 գրադարանի գրքաժամացույցը

Գրադարանում հյուրընկալվել են Պերճ Զեյթունցյանը, Մետաքսեն, Լիպարիտ Սարգսյանը, Կառլոս Եղիազարյանը և բազմաթիվ ժամանակակից հայ գրողներ:

Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 20.000 կտոր գիրք՝ տարբեր լեզուներով և բովանդակությամբ: Ֆոնդում կան մի քանի բացառիկ նմուշներ Հակոբ Մանանդյանի անձնական գրադարանից՝ Գաբրիել Սունդուկյանի և Ստեփան Զորյանի ինքնագրերով:

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]