Մասնակից:Svetik Sloyan/Հուդայածառ Գրիֆիթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուդայածառ Գրիֆիթի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Ցեզալպինազգիներ
Տեսակ Հուդայածառ Գրիֆիթի
Լատիներեն անվանում
Cercis griffithii


Հուդայածառ Գրիֆիթի (լատին․՝ Cercis griffithii), ցեզալպինազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ ծառ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին 3-4 մ բարձրություն ունեցող գեղազարդային ծառ է, որն ունի պարզ ամբողջական տերևներ և թափվող տերևակիցներ: Ծաղիկները զիգոմորֆ են և համարյա թիթեռանման, փնջերով, պայծառ վարդագույն կամ կապտավուն[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Շվանիձոր և Նյուվադի): Աճում է նաև Ադրբեջանում, Միջին Ասիայում և Իրանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-900 մ բարձրությունների վրա, կիսաանապատներում, չոր քարքարոտ լանջերին, երբեմն սահմանաշերտերում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Ընդորում տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս է: Կապված աճելավայրերի պայմանների փոփոխության, պտղատու և խաղողի այգիների հիմնման հետ՝ տեսակին սպառնում է անհետացում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.