Մասնակից:Sophy Abrahamyan/Գրուֆալո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրուֆֆալո
The Gruffalo

Գրուֆֆալո, բրիտանա-գերմանական կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ նկարահանված Ջուլիա Դոնալդսոնի գրքի հիման վրա, որը նկարազարդվել է Ալեքս Սկեֆֆլերի կողմից:

Ֆիլմը նկարահանվել է Յակոբ Սկահի և Մաքս Լենգի կողմից[1]:

Նկարահանվող անձնակազմի մեջ են մտնում՝ Հելեն Բոնեմ Քարթերը, Ռոբ Բրայդոնը, Ռոբբի Կոլտրեյնը, Ջեյմս Կորդենը, Ջոն Հըրթը և Թոմ Ուիլկինսոնը:

2009 թվականի դեկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայում 9.8 միլիոն մարդ ականատես եղավ ֆիլմի պրեմիերային: Ֆիլմն արժանացել է Օսկարի և առաջադրվել՝ BAFTA մրցանակի համար[2][3]: Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի թատրոններում, իսկ 2012 թվականի դեկտեմբերին ֆիլմը և դրա շարունակությունը՝ «Գրուֆֆալոյի երեխան» Միացյալ Նահանգների հանրության համար հասանելի դարձավ հեռուստացույցով[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անտառում, որը շրջապատված էր քիչ բույսերով, կարմրագույն սկյուռ մայրիկը գտնում է գետնանուշ: Նրա երեխաները խաղալուց հանկարծ լսում են բվի կռռոց: Մայրիկ սկյուռին հաջողվում է դիմակայել բվին, բայց երեխաները պնդում են մայրիկին իրենց համար պատմություն պատմել: Ուստի նա սկսում է պատմել մի մկան մասին, ով զբոսնում էր մի գեղատեսիլ անտառով: Նա փորձում է գետնանուշ գտնել ուտելու համար, բայց նրան չի հաջողվում նույնիսկ մեկը գտնել: Նա որոշում է ուղևորվել անտառի խորքերը գետնանուշի ծառի որոնումներ իրականացնելու համար: Հանկարծակի բախվում է երեք գիշատիչ կենդանիների, որոնք բոլորն էլ լցվում են նրան ուտելու ցանկությամբ: Սկզբում աղվեսը, այնուհետև բուն, իսկ հետո օձը: Քաջ մկանը օգնության է հասնում իր բանականությունը: Նա ստում է բոլորին ասելով, որ հանդիպում ունի մի սարսափելի հրեշի հետ (իր երևակայական հերոսին անվանելով Գրուֆֆալո) և ասում է որ իր սիրելի ուտելիքն այն կենդանին է, որի հետ նա այդ պահին խոսում էր և որ նա հանդիպում էր Գրուֆֆալոյին հենց իրենց գտնվելու վայրում: Գիշատիչներից յուրաքանչյուրը վախենում է և փախչում:

Մուկն ինքն իրենից գոհ քայլում է, մինչ հանկարծակի դեմ առ դեմ բախվում է իրական Գրուֆֆալոյի հետ, որը ճիշտ այնպիսի կերպարանք ուներ, ոնց նկարագրել էր մուկը: Մուկն ասում է, որ բոլորն անտառում իրենից վախենում են՝ առաջարկելով շրջայց կատարել անտառում և համոզվել այդ փաստի մեջ: Երբ նրանք ճանապարհին հանդիպում են կենդանիների, Գրուֆֆալոյի ներկայությունը վախեցնում է նրանց: Գրուֆֆալոն հավատում է, որ նրանք վախենում են մկանից: Մկան փորը սկսում է ձայներ արձակել և նա ասում է, որ իր սիրելի ուտելիքը Գրուֆֆալոյի աղացած միսն է, որը ստիպում է Գրուֆֆալոյին մազապուրծ փախչել: Վերջապես մկանը հաջողվում է գետնանուշ գտնել և ուտել հանդարտության մեջ, չնայած նա այդպես էլ չի ուղևորվել դեպի գետնանուշի ծառը:

Երբ մայր սկյուռն ավարտում է իր պատմությունը, սկսում է ձյուն տեղալ:

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հելեն Բոնեմ Քարթեր- մայր սկյուռ
  • Ջեյմս Կորդեն- մուկ
  • Ռոբբի Կոլտրեյն- Գրուֆֆալո
  • Թոմ Ուիլկինսոն- աղվես
  • Ջոն Հըրթ- բու
  • Ռոբ Բրայդն- օձ
  • Սեմ Լյուիս- առաջին փոքրիկ սկյուռիկ
  • Ֆիբի Գիվրոն-Թեյլոր- երկրորդ փոքրիկ սկյուռիկ

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրուֆֆալո գիրքը՝ գրված Յուլիա Դոնալդսոնի և նկարազարդված Աքսել Սկեֆֆլերի կողմից, հրատարակվել է 1999 թվականին, որից վաճառվել է շուրջ 5 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում: BBC ռադիոյով 2009 թվականին գիրքն արժանացել է «Լավագույն հեքիաթ քնելուց առաջ կարդալու համար» կոչմանը[5]: Գրքի հիման վրա նկարահանվել է 24-րոպեանոց մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի BBC One հեռուստաալիքով 2009 դեկտեմբերի 25-ին: Ֆիլմը 2011 հունվարի 25-ին արժանացել է Օսկարի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար: Այն նաև 2010 թվականին առաջադրվել է BAFTA մրցանակին արժանանալու համար: Ֆիլմը ցուցադրվել է ամբողջ աշխարհում, այդ թվում և գերմանական ZDF հեռուստաալիքով: Ֆիլմը 2010 թվականի դեկտեմբերի 9-ին ցուցադրվել է հեռուստացույցով ԱՄՆFreeform հեռուստաալիքով իր ամանորյա 25 օր ցուցադրող հատուկ թողարկումների ժամանակ[6]: Այն նաև ցուցադրվել է կանադական YTV հեռուստաալիքով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «highlights - 25.12.2010 euromaxx». Deutsche Welle. YouTube. 2010-12-25. Վերցված է 2012-02-23-ին.
  2. «Nominees for the 83rd Academy Awards». oscars.org. Վերցված է 2011-01-25-ին.
  3. «2010 Film Awards nominations». BAFTA website. 21 January 2010. Արխիվացված է օրիգինալից 28 February 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Sarto, Dan (7 December 2012). «Gruffalo's Child to Premiere on Sprout». Animation World Network. Վերցված է 1 January 2013-ին.
  5. «Children's favourite, the Gruffalo, has landed his own TV show». Mail Online. London: Daily Mail. 21 November 2009. Վերցված է 25 December 2009-ին.
  6. Robert Seidman (2 November 2010). «ABC Christmas Schedule». TV By The Numbers.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]