Jump to content

Մասնակից:Seda2606/Ավազարկղ45

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

PostNL (Նիդերլանդերեն արտասանություն` [ˈpɔst ɛnˌɛl]), նախկին TNT N.V., Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և Միացյալ Թագավորությունում գործող փոստային և էլեկտրոնային առևտրի կորպորացիա: Այն ապահովում է համընդհանուր առաքում Նիդեռլանդներում և հրապարակված է Euronext Amsterdam-ում: Ընկերությունը հայտնի էր որպես TNT NV, քանի դեռ 2011 թվականի մայիսին TNT Express-ը առանձնացավ դրանից, իսկ ընկերության մնացած մասը վերանվանվեց PostNL[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Former TNT logo
TNT փոստարկղ

1997 թվականի հունվարին KPN-ը՝ Նիդեռլանդների փոստային ոլորտի մենաշնորհ դիրք ունեցող կազմակերպությունը, որը պատկանում էր կառավարությանը, ձեռք բերեց ավստրալիական TNT Limited ընկերությունը[3]:

1998 թվականի հունիսի 25-ին KPN-ն միավորեց իր PTT Post ստորաբաժանումը՝ ձևավորելով TNT Post Group (TPG), որը ցուցակված էր Ամստերդամի, Ֆրանկֆուրտի, Լոնդոնի և Նյու Յորքի ֆոնդային բորսաներում[4][5][6][7][8]։

1998 թվականի ապրիլին TNT Post Group-ը բացեց իր Եվրոպական էքսպրես կենտրոնը Բելգիայի Լիեժ օդանավակայանում[9]:

1998 թվականի դեկտեմբերին TNT Post Group-ը ձեռք բերեց ֆրանսիական Jet Services ընկերությունը[10][11]։

2005 թվականի ապրիլին TNT Post Group-ը վերաբրենդավորվեց որպես TNT: 2006 թվականի նոյեմբերին TNT-ն վաճառեց իր լոգիստիկ բաժինը Apollo Global Management-ին, այն հետագայում վերաբրենդավորվեց CEVA Logistics:

2007 թվականի մարտին TNT-ն ձեռք բերեց Չինաստանի բեռնափոխադրումների կազմակերպման ընկերություն Hoau-ն[12]:

2007 թվականի հունիսի 18-ին TNT-ն հանվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայից։

Փլուզումն ավարտելուց հետո PostNL-ը պահպանեց TNT Express-ի 29,9% բաժնետոմսերը[13]: 2001 թվականից TNT-ի գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Բաքերը հրաժարական տվեց 2011 թվականի մայիսի վերջին, երբ Հարրի Կորստրան դարձավ PostNL-ի գործադիր տնօրեն: 2012 թվականի ապրիլին Հարի Կորստրան հրաժարական տվեց դիտորդ խորհրդի հետ հակասություններից հետո[14][15][16]։ Հերնա Վերհագենը դարձավ նոր գործադիր տնօրեն։

2013 թվականի հունիսին PostNL-ը հայտարարեց, որ ծավալների նվազման պայմաններում ծախսերը նվազեցնելու համար կվերացնի երկուշաբթիներին առաքումները (կազմում է ծավալի միայն 2,6%-ը), կկրճատի փոստային արկղերի թիվը կիսով չափ և կնվազեցնի փոստային բաժանմունքների թիվը՝ մոտ 2500-ից մինչև մոտ 1000: 2012-ից 2013 թվականներին կազմակերպությունը փոստի մշակման վայրերի թիվը 260-ից կրճատել է 145-ի[17][18]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

PostNL-ը, որը նախկինում հայտնի էր որպես Koninklijke TNT Post, Նիդեռլանդների կառավարության հանձնարարությամբ իրականացրել է համընդհանուր փոստային ծառայություն (հոլ.՝ Universele Postdienst): Այս ծառայության իրականացումը, ի թիվս այլ բաների, պահանջում է, որ PostNL կազմակերպությունը փոստային ծառայություններ մատուցի ամբողջ Նիդեռլանդներում շաբաթը հինգ օր (երեքշաբթիից շաբաթ օրը) և պահպանի բավականաչափ փոստարկղեր երկրում[19]:

Եվրոպայի այլ շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

PostNL-ը գործում է Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Իտալիայում և Միացյալ Թագավորությունում: Ընկերությունը շարունակեց օգտագործել TNT Post անվանումն այս երկրներում՝ բաժանումից անմիջապես հետո՝ համաձայն TNT Express-ի, որ վերաբրենդավորվեց 2014 թվականի ավարտին[20]:

TNT Post Germany-ն վերաբրենդավորվեց որպես Postcon 2014 թվականի մարտին, իսկ մայիսին TNT Post Italy-ն վերաբրենդավորվեց Nexive՝ օգտագործելով նույն լոգոյի ոճը, ինչ իր մայր կազմակերպությունը[21][22]:

TNT Post UK-ը վերաբրենդավորվեց որպես Whistl 2014 թվականի սեպտեմբերին[23]: 2019 թվականի օգոստոսին PostNL-ը հայտարարեց, որ համաձայնել է վաճառել իր Postcon-ի գործառնությունները Գերմանիայում Quantum Capital Partners-ին, ընդ որում վաճառքը ակնկալվում է ուժի մեջ մտնել 2019 թվականի վերջից: 2020 թվականի փետրվարին PostNL-ը պայմանագիր է ստորագրել Mutares-ի հետ PostNL-ի իտալական Nexive դուստր ընկերության բաժնետոմսերի 80%-ի վաճառքի վերաբերյալ։ Mutares-ը ստացավ մեծամասնական բաժնեմաս՝ 80%։ Գործարքընախատեսվում էր փակել 2020 թվականի երկրորդ եռամսյակում[24][25][26]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Our Company». 2011-05-26. Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին. Վերցված է 2011-05-26-ին.
  2. «TNT Shareholders approve demerger other results Meetings of Shareholders». 2011-05-25. Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին. Վերցված է 2011-05-26-ին.
  3. Dutch win TNT with $2bn bid, Communications giant snares troubled transport group The Australian 3 October 1996 page 1
  4. Commission, Australian Competition and Consumer (February 23, 2013). «ACCC not to oppose Toll acquisition of some TNT businesses». Australian Competition and Consumer Commission.
  5. «TNT Annual Report 1998 - Non-core business». TNT. Արխիվացված է օրիգինալից 13 April 2014-ին. Վերցված է 27 September 2019-ին.
  6. «A report by Ansett Worldwide» (PDF). Morgan Stanley. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 November 2005-ին. Վերցված է 27 September 2019-ին.
  7. TNT Post Group - The first main company with an independent stock market listing TNT Post Group 25 June 1998
  8. History TNT
  9. «TNT reaches agreement to sell its logistics division to Apollo Management, L.P.». 23 August 2006. Արխիվացված օրիգինալից 2 March 2019-ին. Վերցված է 27 September 2019-ին.
  10. TNT Post Group NV acquires leading express company in France TNT 15 December 1998
  11. TPG to become TNT: one global brand for all activities TNT Post Group 14 January 2005
  12. «TNT acquired Hoau». 2007-03-15. Վերցված է 2011-10-03-ին.
  13. Roumeliotis, Greg (25 May 2011). «Q+A-Split of Dutch mail and express group TNT». Reuters. Վերցված է 25 May 2011-ին.
  14. «Topman Harry Koorstra stapt per direct op bij postNL». Algemeen Dagblad. April 19, 2012. Վերցված է June 29, 2016-ին.
  15. "PostNL's CEO resigns", Postal technology International, April, 2012, retrieved June 29, 2016
  16. Molenaar, Jeroen; Rothwell, Steve (2 December 2010). «TNT Shifts Strategy to Spin Off Express Division». Bloomberg Businessweek. Bloomberg. Արխիվացված է օրիգինալից December 5, 2010-ին. Վերցված է 25 May 2011-ին.
  17. «Cost-savings help PostNL take "significant steps" in 2013». 24 Feb 2014.
  18. «Netherlands to eliminate Monday mail delivery in effort to save money». June 4, 2013.
  19. «Postdiensten voor consumenten». Rijksoverheid.nl. Rijksoverheid. 7 February 2014. Վերցված է 15 January 2017-ին.
  20. «TNT Post becomes PostNL in other countries too». Postnl.be. Վերցված է 2014-05-31-ին.
  21. «TNT Post Italy renamed Nexive». Postal Technology International. Արխիվացված է օրիգինալից 5 April 2016-ին. Վերցված է 4 February 2015-ին.
  22. «Aus TNT Post wird Postcon». Postcon.de. 2014-03-21. Վերցված է 2014-05-31-ին.
  23. Banks, Tom (16 September 2014). «Postal service TNT Post rebrands as Whistl». Design Week. Վերցված է 5 February 2015-ին.
  24. «Whistl management buy out completed». Logistics Manager. 26 October 2015. Վերցված է 8 November 2015-ին.
  25. Quantum Capital Partners to acquire Postcon business of PostNL PostNL 5 August 2019
  26. «PostNL sells majority stake in Nexive». Post & Parcel. February 26, 2020.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]