Jump to content

Մասնակից:Sargsyan Ani/Ավազարկղ 20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իգնասի Միկել Պոնս (իսպ.՝ Ignasi Miquel Pons, ), իսպանացի ֆուտբոլիստ, գրանադա ակումբի կենտրոնական պաշտպան: Խաղացել է Իսպանիայի երիտասարդական հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2004 թվականներին Իգնասին սովորել է Բարսելոնայի ակադեմիայում։ 2004 թվականի վերջին նա Կոռնելյա դե Լյոբրեգատ քաղաքից տեղափոխվել է Կորնելլա ակումբի ֆուտբոլային դպրոց ։ 15 տարեկանում նա հանդես է եկել այս ակումբի պահեստային թիմում, որի շնորհիվ 2008 թվականին ստացել է իր առաջին կանչը` Իսպանիայի հավաքականից (մինչև 16 տարեկան)։ Երիտասարդ ֆուտբոլիստով անմիջապես հետաքրքրվեցին այնպիսի «մեծ» ֆուտբոլային ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վալենսիան», սակայն ինքը՝ Միկելը, որոշեց կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։

Ֆուտբոլիստի տրանսֆերը ընթացք է ստացել 16 տարեկան դառնալուց հետո։ «Զինագործների» կազմում` իր առաջին մրցաշրջանում (2009/10 մրցաշրջան) Միկելը պահեստայինների կազմում անցկացրել է 12 հանդիպում։ Մրցաշրջանի ավարտին Իգնասին ընտրվեց պահեստայինների ավագ։

Իգնասին իր առաջին պաշտոնական հանդիպումը հիմնական կազմում անցկացրել է 2011 թվականի փետրվարի 20-ին։ Այդ օրը «Արսենալը» Անգլիայի գավաթի խաղարկության արտագնա խաղում խաղաց «Լեյտոն Օրիենտ»-ի հետ: Ֆուտբոլիստն է անցկացրել ամբողջ հանդիպումն, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Մարտի 2-ին կայացած պատասխան խաղին (5:0) մասնակցել է նաև Միկելը:[1]

Սեպտեմբերի 20-ին «Շրուսբերի Թաունի» դեմ խաղում Իգնասին իր նորամուտը նշեց «Արսենալի» կազմում` Անգլիայի լիգայի գավաթում։ Ֆուտբոլիստն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում, իսկ «զինագործները» ջախջախիչ հաղթանակ են տարել 3։1 հաշվով։[2].

Օգոստոսի 20-ին «Լիվերպուլի» հետ հանդիպմանը (0:2) Միկելը առաջին հանդիպումն անցկացրեց Արսեն Վենգերի թիմի կազմում` Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նա խաղի 16-րդ րոպեին մտավ «Էմիրեյթս» մարզադաշտ՝ փոխարինելով վնասվածք ստացած Լորան Կոսիելնիին և խաղը խաղաց մինչև վերջ։[3].

Դեկտեմբերի 6-ին Իգնասին իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում։ Դա տեղի ունեցավ խմբային փուլի «Օլիմպիակոս»-«Արսենալ» խաղում (3:1): Միկելը խաղադաշտ դուրս եկավ խաղի 51-րդ րոպեին՝ փոխարինելով Անդրե Սանտուշին:[4]

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասի Միկելը հանդես է եկել Իսպանիայի հավաքականում (մինչև 16 տարեկան), որի կազմում անցկացրել է 2 հանդիպում։ Այժմ նա հանդես է գալիս Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ 2011 թվականին նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալները։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի բոլոր հանդիպումներում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2011թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Арсенал — Лейтон Ориент — 5:0». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  2. «Арсенал — Шрюсбери — 3:1». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  3. «Арсенал — Ливерпуль — 0:2». Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  4. «Олимпиакос — Арсенал — 3:1». Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 11 (օգնություն)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]