Jump to content

Մասնակից:Safi-iren/Մասիս Մայիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասիս Մայիլյան
(Արտակարգ և լիազոր դեսպան-րդ) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
 25.09.2017
Նախորդող Կարեն Միրզոյան
 
Կուսակցություն՝ Անկուսակցական
Ծննդյան օր 1967(1967)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԼՂԻՄ

Մասիս Սամվելի Մայիլյան (ծնված 1967 թվականի սեպտեմբերի 14-ին, Ստեփանակերտ, Արցախ) քաղաքական գործիչ, դիվանագետ, ԱՀ արտաքին գործերի նախարար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․ Մայիլյանը ծնվել է 1967 թվակնի սեպտեմբերի 14-ին քաղաք Ստեփանակերտում, Արցախ։ 1984 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 - 1991 թվականներին սովորել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում՝ ինժեներ-ֆիզիկոսի մասնագիտությամբ։ 1991-1992 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «սոցիալական հոգեբանություն» մասնագիտությամբ։ 1998 թվականին ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։ 1986-1988 թվականներին զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1988 թթ. զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1993 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, ապա` գլխավոր մասնագետի պաշտոնները։ 1993 թվականին՝ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության հիմնադրումից հետո, տեղափոխվել է արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ իր գործունեության ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչի, միջազգային կազմակերպությունների վարչության պետի, նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետի պաշտոնները։

2001-2007 թվականներին եղել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճանով։1993-1997 թվականներին, ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում, մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, որոնք ընթանում էին Ռուսաստանի ԱԳՆ և պաշտպանության նախարարության, ապա և ԵԱՀԽ/ԵԱՀԿ-իմիջնորդությամբ։ 2004-2007 թվականներին մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։

2007 թվականին Մասիս Մայիլյանն առաջադրվել է որպես ԼՂՀ նախագահի թեկնածու։ 2007 թվականի հուլիսի 19-ին կայացած ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 12.53%-ը՝ իրենից առաջ թողնելով միայն Նախագահ ընտրված Բակո Սահակյանին:

2008 թվականին հիմնադրել և մինչև 2017 թվականին ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2014 թվականին ընտրվել է «Civilitas» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։

2016 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ ստանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[2]։

2017 թվականի սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար:

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ և լիազոր դեսպան:

Գիտական-վերլուծական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասիս Մայիլյանը «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց․ հայացք Արցախից» (Երևան, Դե-ֆակտո, 2016 թ․) գրքի, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան և այլ հակամարտությունների, հայ-թուրքական հարաբերությունների, կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հետազոտական հոդվածների և վերլուծական զեկույցների հեղինակ է[3]։

Որպես փորձագետ զեկույցներով հանդես է եկել միջազգային ու տարածաշրջանային համաժողովներում, ինչպես նաև մասնակցել ԱՄՆ Սենատում ու Պետքարտուղարությունում, Բրուքինգս ինստիտուտում /հաստատությունում/ (Brookings Institution), Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում (Carnegie Endowment for International Peace), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում /ԱՄՆ/, Կոլումբիայի համալսարանում (Columbia University), Ջորջ Վաշինգթոն համալսարանում (George Washington University), Ջորջ Մեյսոն համալսարանում (George Mason University), Կոննեկտիկուտի համալսարանում (University of Connecticut), ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայությունում (EEAS), Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և արտաքին քաղաքական գերատեսչությունում, Օքսֆորդի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Դուբլինի քաղաքային համալսարանում, Ավստրիայի ազգային պաշտպանության ակադեմիայում, Խաղաղության միջազգային ինստիտուտում (International Institute for Peace), Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտում, «Միջազգային տագնապ» (International Alert) ոչ կառավարական կազմակերպությունում, «Հաշտեցման ռեսուրսներ» /«Հաշտեցման պաշարներ» (Conciliation Resourses)/ ոչ կառավարական կազմակերպությունում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (Institute for War and Peace Reporting, IWPR), Հայնրիխ Բյոլի հիմնադրամում, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում, Միջազգային ճգնաժամային խմբում, ՌԴ Հանրային պալատում, «REGNUM» ռուսական դաշնային գործակալությունում, Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների SETA հիմնադրամում, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում, հայկական «Civilitas» հիմնադրամում, Կովկասի ինստիտուտում, Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, «Եվրասիա» հիմնադրամում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, ԼՂՀ Ազգային ժողովում, Ստեփանակերտի մամուլի ակումբում, «Հելսինկյան նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպությունում, Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնում /«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն/, /Արցախի/ Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտում, ԼՂՀ փախստականների կոմիտեում /?/, FSPC-ում և այլուր կազմակերպված քննարկումներին[4]։

2008 թվականին հիմնադրել և մինչև 2017 թվականը ղեկավարել է «Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդը» (FSPC-Artsakh.org՝ արցախյան ոչ կառավարական գործընկերություն և վերլուծական կենտրոն)։

Շքանշաններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքը». http://www.nkr.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Մասիս Մայիլյանը նշանակվել է ԼՂ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան». www.azatutyun.am. Դեկտեմբեր 08, 2016.
  3. ««Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Արցախից». Մասիս Մայիլյանի հատորը». www.aniarc.am. May 11, 2016.
  4. «European Movement in Artsakh». http://eminartsakh.org. {{cite web}}: External link in |website= (օգնություն)