Մասնակից:Rosa E96/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rosa E96/Ավազարկղ 2
Ցուցանակ Living շարքից

Ջեննի Հոլցեր (անգլ.՝ Jenny Holzer, )  ամերիկացի նկարչուհին նեոկոնցեպտուալիստ է։ Պատկանում է ֆեմինիստական ​​արվեստի շարժմանը, որն առաջացել է 1970-ականներին: Նրա աշխատանքի հիմնական նպատակներից մեկը գաղափարների նախագծումն է հասարակական տարածքներում[1]։ Նրա լայնածավալ աշխատանքները ներառում են գովազդային վահանակներ, շենքերի և ճարտարապետական ​​այլ կառույցների նախագծում և էլեկտրոնային ցուցադրություն: Լուսադիոդի օգտագործումը դարձել է նրա առավել նշանավոր առանձնահատկություննը, թեև նրա աշխատանքները շատ ավելի բազմազան են և ներառում են փողոցային պաստառներ և նշաններ, քարե նստարաններ, գեղանկարներ, արվեստի լուսանկարներ, ձայնային և վիդեո նախագծերում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսնակ Հոլցերը ուզում էր դառնալ աբստրակտ նկարիչուհի[2], դրա համար մասնակցել է արվեստի դասերի Դյուկի համալսարանում, հետո նկարչության դասերի, փորագրություն և մատիտի նկարչություն Չիկագոյի համալսարանում, և վերջապես ավարտել է 1972 թվականին Օհայոյի համալսարանը՝ կերպարվեստի բակալավրի կոչումով: Երկու տարի անց նա գնաց ամառային դասընթացների դիզայնի դպրոց և այնտեղ ստացավ կերպարվեստի մագիստրոսի կոչում[3]։

1976 թվականին Ջեննին տեղափոխվել է Մանհեթեն և միացել Ուիթնիի ամերիկյան արվեստի թանգարանի անկախ դասընթացին, որտեղ սկսվեց նրա աշխատանքը լեզվի, ինստալյացիաների և քաղաքային արվեստի հետ[2]։ Նա նաև Colab կոչվող նկարիչների խմբի ակտիվ անդամ է[4]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլցերի առաջին «քաղաքային» աշխատանքները կոչվում էին «Ճշմարտություններ» (Truisms, 1977—1979), սա նրա ամենահայտնի նախագծերից է: Truisms-ն առաջին անգամ փողոցներում հայտնվել է անանուն պաստառների տեսքով (սև բառեր, գրված շեղագիր սպիտակ թղթի վրա), սոսնձված շենքի և ցանկապատերի վրա ամբողջ Մանհեթենում և հարակից տարածքում[3]։ Պաստառի վրա մեկ տող կար. ընթերցանության գլխավոր մտքերը, որոնք առաջարկվում էին Ուիթնիի անկախ դասընթացների ուսանողներին[5]։ Նա նաև տպագրել է որոշ Truisms-ներ շապիկների, պիտակների և պաստառների վրա, ինչպես նաև փորագրել է քարե նստարաններին։ Հոլցերի «Ճշմարտություններ»-ը ներառում էին արտահայտություններ, ինչպիսիք են ՝ «Իշխանության չարաշահումը անսպասելիորեն չի սկսվում», «Ցանկացած ավելցուկ անբարոյականություն է» և «Ազատությունը շքեղություն է այլ ոչ թե նվիրատվություն»[6]։ 1980-ականների վերջին Հոլցերի «Փողոցային» աշխատանքները ներառվել են Լոնդոնի ժամանակակից արվեստի ինստիտուտի «Նկարիչների սոցիալական ռազմավարություններ» ցուցահանդեսում[7]։ 1981 թվականին Ջեննին սկսեց աշխատանքների շարք Living (կյանք) անվանումով։ Այս ցուցանակներն ուղեկցվել են նկարիչ Պյոտր Նադինի նկարազարդումներով[8]։

1979-ից 1982 թվականներին Ջեննին ստեղծել է մի շարք պաստառներ` ընդհանուր վերնագրով «Ուսումնական շարադրություն» (Inflammatory Essays), որոնք փակցված էին ամբողջ Նյու-Նորքում[9]։ 2018 թվականին երգչուհի Լորդը Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկայացել էր զգեստին կարված քարտով, որը պարունակում էր Inflammatory Essays-ի արտահայտություններից մեկը։ Քարտի վրա գրված էր․ «Ուրախացիր, մենք ապրում են սարսափելի ժամանակներում»։ Համարձակ եղեք, քանի որ ամենավատը լավագույնների ազդարարողն է: Ժխտումը կաճի։ Ցրված վրդովմունքի սերմերը կարագացնեն վճարման օրվա մոտենալը: Ապոկալիպսիսը ծաղկում է[9]։ Նոր տեխնոլոգիաների օգտագործման և քաղաքի ամենահայտնի վայրերից մեկի մուտքի շնորհիվ: Հոլցերը կարողացել է ավելի լայն լսարան ունենալ, քան նախկինում էր։ «Գոյատևում» վերնագրով նրա աշխատանքների հաջորդ շարքի տեքստերը (Survival, 1983—1985) ուղղված էին ցավին, ժամանակակից հասարակությունում կյանքի հաճույքին ու ծիծաղին[10]։

2010 թվականին Հոլցերնը կենտրոնացած է Իրաքի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ պետական ​​փաստաթղթերի վրա[11]։ Այդ թվում Ջեննին օգտագործել է ԱՄՆ-ի բանակի գաղտնազերծված փաստաթղթերից տեքստերի հատվածներ[12]։ Օրինակ, նրա մեծ տեղադրումների ցուցանակը պարունակում է հատվածներ զինվորական հարցաքննությունների արձանագրությունների, Աբու Գրաիբի բանտում պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարմանը[13]։

Իր ստեղծագործություններում ամենից հաճախ Հոլցերը խոսում է բռնության, ճնշման, ֆեմինիզմի, իշխանության, պատերազմի և մահվան մասին ՝ միաժամանակ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական համակարգերի հռետորաբանությունը։ Նրա նպատակն է ի հայտ բերել այն, ինչ մտածում են, բայց չեն ասում[14]։

Հոլցերը ստացել է մի քանի հեղինակավոր մրցանակներ, այդ թվում ՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտի (1982 թվական), արվեստի և գրերի շքանշանի (2002 թվական) և Բեռլինի մրցանակի (2000 թվական)[15]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Little Knowledge (1979)
  • Black Book (1980)
  • Hotel (1980)
  • Living (1980)
  • Eating Friends (1981)
  • Eating Through Living (1981)
  • Truisms and Essays (1983)
  • The Venice Installation (1990)
  • Die Macht des Wortes (2006)

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Living Series (ранние 1980-е)
  • Under a Rock (1986)
  • Da wo Frauen sterben, bin ich hellwach (1993)
  • Please Change Beliefs (1995)
  • Protect Me From What I Want
  • Terminal 5 (октябрь 2004)
  • For the City (2005)
  • For Singapore (2006)
  • For the Capitol (2007)
  • I Was In Baghdad Ochre Fade (2007)
  • For SAAM (2007)
  • Redaction Paintings (2008)

Մշտական տեղադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IT TAKES A WHILE BEFORE YOU CAN STEP OVER INERT BODIES AND GO AHEAD WITH WHAT YOU WERE TRYING TO DO. Из серии Living (1989),  28 գրանիտե նստարան ՝ գրություններով
  • Installation for Aachen
  • Green Table (1992)  լայն գրանիտե պիկնիկի սեղան ՝ տառերով
  • Installation for Schiphol (1995)  մշտական ​​տեղադրում Ամստերդամի օդանավակայանում Սխիպխոլ
  • Erlauf Peace Monument (1995)
  • Allentown Benches
  • Installation for the Guggenheim Museum Bilbao (1997)
  • Oskar Maria Graf Memorial (1997)
  • Ceiling Snake (1997)  138 տեղադրման նշաններ
  • Bench (1997)
  • Truisms
  • Untitled (1999)
  • Blacklist (1999)
  • Historical Speeches (1999)
  • The Black Garden of Nordhorn
  • Installation for the U.S. Courthouse and Federal Building, Sacramento(1999)
  • Wanås Wall (2002)
  • Serpentine (2002)
  • Untitled (2002)
  • 125 Years (2003)
  • For Pittsburgh (2005)
  • For Elizabeth (2006)
  • For 7 World Trade (2006)
  • For Novartis (2006/07)
  • VEGAS (2009)
  • Bench (2011)
  • 715 Molecules (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weidemann, Christiane. 50 women artists you should know. — Munich: Prestel, 2008. — 173 pages с. — ISBN 9783791339566
  2. 2,0 2,1 Lewine, Edward (2009-12-16). «At Home With Jenny Holzer, the Artist». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018-04-03-ին.
  3. 3,0 3,1 Tate. «Jenny Holzer born 1950 | Tate». Tate (անգլերեն). Վերցված է 2018-04-03-ին.
  4. «Colab | Grove Art» (անգլերեն). Վերցված է 2018-04-03-ին.
  5. «Untitled (Selections from Truisms, Inflammatory Essays, The Living Series, The Survival Series, Under a Rock, Laments, and Child Text)». Guggenheim (անգլերեն). 1989-01-01. Վերցված է 2018-04-03-ին.
  6. «Jenny Holzer. Truisms. 1978-87 | MoMA» (անգլերեն). The Museum of Modern Art. Վերցված է 2018-04-03-ին.
  7. Issue : social strategies by women artists : an exhibition. — London: Institute of Contemporary Arts, 1980. — [67] pages с. — ISBN 090526309X
  8. «Jenny Holzer - Biography & Art - The Art History Archive». www.arthistoryarchive.com. Վերցված է 2018-04-03-ին.
  9. 9,0 9,1 Lesley McKenzie. «Jenny Holzer, the feminist artist behind Lorde's Grammys gown message, isn't a stranger to the fashion world». latimes.com. Վերցված է 2018-04-03-ին.
  10. MyFreeTemplates.com. «Jenny Holzer». web.grinnell.edu. Վերցված է 2018-04-03-ին.
  11. Rubin, Edward Holzer, Jenny // Art Newspape. — 2010.
  12. «Jenny Holzer - Interview Magazine». Interview Magazine (անգլերեն). 2012-03-26. Վերցված է 2018-04-03-ին.
  13. Smith, Roberta (2009-03-12). «At the Whitney Museum, a Retrospective on a Career of Sounding the Alarm». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018-04-03-ին.
  14. «Phillips: NY010510, Jenny Holzer» (անգլերեն). Phillips. Վերցված է 2018-04-03-ին.
  15. «Bussiness Mirror, "Hello, men of Asia, meet Jenny Holzer in Singapore" | Pearl Lam Galleries». Pearl Lam Galleries (անգլերեն). 2014-04-18. Վերցված է 2018-04-03-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]