Մասնակից:Owtlawz survive/սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Owtlawz survive/սևագրություն

Outlawz, հայտնի նաև որպես Outlaw imortalz և Dramacydal, Ամերիկյան Հիպ-Հոփ խումբ է Ստեղծված Թուփաք Շակուրի կողմից 1995 թ. վերջում՝ Շակուրի բանտից ազատվելուց հետո:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Outlawz-ի վաղ տարիներին նրանք հայտնի էին, որպես՝ Dramacydal. Dramacydal-ը առաջին անգամ հայտնվեց Թուփաք Շակուրի 1993 թ. Holler If Ya Hear Me սինգլում: Dramcydal-ը կազմված էր K-Dog-ից, ով ավելի ուշ դարձավ Kastro, Young Hollywood-ից, ով ավելի ուշ դարձավ Yaki Kadafi, Mutah-ից կամ Mu-ից, ով ավելի ուշ դարձավ Napaleon և Big Malik-ից, ով ավելի ուշ դարձավ E. D. I.: Նրանք նաև հայտնվում են Թուփաքի <<Ես ընդեմ աշխարհի>> և <<Բոլորի աչքերը իմ վրա>> ալբոմներում: Նրանք նաև հայտնի էին, որպես <<Thoro Headz>> և <<Yonge Thugz>>.

Երբ Թուփաքը գրանցվեց Death Row-ում իր բանտից ազատվելուց հետո, նա հավաքագրեց իր խորթ եղբորը Մոփրեմ Շակուրին և Big Syke-ին Thug Life-ից: Hussein Fatal-ը, Napaleon-ը, E.D.I.-ն Kastro-ն, Yaki Kadafi-ն և Strom-ը(Outlawz-ի միակ կին անդամը) նույնպես ավելացվեցին և միասին նրանք կազմավորեցին Outlaw Imortalz-ի օրիգինալ կազմը, որը առաջին անգամ հանդես եկավ Թուփաքի հանրաճանաչ <<Բոլորի աչքերը իմ վրա>> ալբոմում: Նրանք ավելի ուշ հանեցին imortalz(անմահներ) բառը Թուփաքի և Yaki Kadafi-ի անժամանակ մահերից հետո: Հետագայում նրանք շարունակեցին, որպես Outlawz առանց Thug Life-ի անդամների: Երբ Թուփաք Շակուրը ձայնագրեց իր "Hit em up" վիրավորական երգը իր նախկին ընկեր և թշնամի The Notorious B.I.G-ի, Puff Daddy-ի և Lil Kim-ի մասին, նա հավաքագրեց երեք անդամների նախկին խմբից ում, որոնց հետ նա աշխատել էր անցյալում և պատրաստ էր եռանդուն աշխատատել նրանց հետ կրկին: Միասին, Նյու-Ջերսիի ռեփերների և այլ համախողների հետ նրանք կազմավորեցին Outlawz-ի օրիգինալ կազմը: Younge Noble-ը ավելի ուշ ավելացվեց և հայտնվեց Թուփաքի երկրորդ ալբոմում սկսած Death Row անդամակցելուց: Այդ ընթացքում Թուփաքը փոխեց իր կեղծանունը Makaveli: Դա Makaveli-ի ալբոմում էր, որ Outlawz-ը առաջին անգամ նկատվեց ավելի մեծ ռեփի շրջանակներում հայտնվելով մի քանի երգերում: Խմբի հետևում կանգնած գաղափարը այն էր, որ յուրաքանչյուր անդամ ունենա ռեփի կեղծանուն, որը համընկնում է տարբեր առաջնորդների անունների հետ, ովքեր հակառակվեցին կառավարելով Նոր աշխարհի կարգը, անցյալը և ներկան: Ավելի ուշ Outlawz-ը հայտարարեց, որ խմբի անունը աքրոստիկոս է՝ Operating Under Thug Laws As Warriorz:

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Makaveli-Խմբի առաջնորդն էր և տվել է իրեն Makaveli կեղծանունը ի պատիվ իտալացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի ում գրվածքները գրավել են Թուփաքին բանտում:
  • Yaki Kadafi-Նաև հայտնի, որպես Young Hollywood, Killer Kadafi և The Prince, կոչվել է Yaki Kadafi ի պատիվ Լիբիացի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի:
  • Kastro-Հայտնի նաև, որպես K-Dog, կոչվել է Kastro ի պատիվ Կուբացի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի:Թուփաքի զարմիկն է:
  • E.D.I.-կոչվել է E.D.I. ի պատիվ Ուգանդայի նախագահ Իդի Ամինի
  • Hussein Fatal-Yaki Kadafi-ի մանկության ընկերը: Կոչվել է Hussein Fatal ի պատիվ Իրաքյան առաջնորդ Սադամ Հուսեյնի
  • Napaleon-Yaki Kadafi-ի մանկության ընկերը: Կոչվել է Napaleon ի պատիվ Ֆրանսիացի ռազմական առաջնորդ Նապալեոն Բոնապարտի:
  • Moozaliny- Հայտնի նաև, որպես Big Syke: Կեղծանունը ստացել է ի պատիվ իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի
  • Komani-Թուփաքի խորթ եղբայրը: Իր մականունը ստացել է ի պատիվ Իրանի քաղաքական գործիչ Ռուհոլլա Խոմեինիի:
  • Storm-Խմբի միակ կին անդամը: Հանդիպել է Թուփաքին ֆիլմի նկարահանման ժամանակ: Այն բանից հետո, որ Թուփաքը իմացավ, որ նա կարող է ռեփ կարդալ, միանգամից հրավիրեց նրան Outlawz:
  • Young Noble- Վերջին անդամը ընտրված Թուփաքի կողմից: Նա ներկայացվեց Թուփաքի կողմից նրա մահվանից մի քանի ամիս առաջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]