Մասնակից:O'micron/Սևագրություն3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոֆանիս Գեկաս
Թեոֆանիս Գեկասը «Բայեր»-ում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Θεοφάνης Γkέκας
Ազգությունը հույն
Քաղաքացիությունը Հունաստան Հունաստան
Ծննդավայր Լարիսա, Հունաստան
Հասակ 179
Քաշ 76
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեյցարիա Սիոն ՖԱ
Պատանեկան կարիերա
Ակումբ
1997—1998 Հունաստան Տոխոտիս 0 (0)
1998—2001 Հունաստան Լարիսա 61 (15)
2001—2005 Հունաստան Կալիտեիա 99 (46)
2005—2006 Հունաստան Պանաթինաիկոս 41 (23)
2006—2007  Գերմանիա Բոխում 32 (20)
2007—2010 Գերմանիա Բայեր Լևերկուզեն 45 (13)
2009  Անգլիա Պորտսմութ 1 (0)
2010  Գերմանիա Հերթա Բեռլին 17 (6)
2010—2012 Գերմանիա Ֆրանկֆուրտ 48 (23)
2012 Թուրքիա Սամսունսպորտ 11 (8)
2012 Իսպանիա Լևանտե 4 (0)
2013 Թուրքիա Ա. Բելեդիեսպորտ 15 (12)
2013—2014 Թուրքիա Կոնյասպոր 24 (13)
2014—2015 Թուրքիա Ա. Բելեդիեսպորտ 24 (12)
2015 Թուրքիա Էսքիշեխիրսպոր 10 (5)
2016—ն.ժ. Շվեյցարիա Սիոն 4 (2)
Ազգային հավաքական
2005—2014 Հունաստան Հունաստան 78 (24)

Թեոֆանիս Գեկաս (հուն․՝ Θεοφάνης Γκέκας, մայիսի 23, 1980, Լարիսա, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հարձակվողի դիրքում հանդես է գալիս շվեյցարական Սիոն ֆուտբոլային ակումբի կազմում:

Նա եղել է Հունաստանի Սուպերլիգայի, ինչպես նաև նախորդ մրցաշրջանների գերմանական Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն: Իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասը նա անց է կացրել այդ երկու պետություններում (Հունաստան, Գերմանիա), ինչպես նաև Թուրքիայում, Անգլիայում և Իսպանիայում:

Միջազգային մակարդակով, 2005-ից 2014 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Թեոֆանիս Գեկասը ներկայացրել է Հունաստանը Եվրոպայի երկու առաջնություններում և մի քանի աշխարհի առաջնություններում: Նա վաստակել է 78 ֆուտբոլային գավաթներ և մրցանակներ:

2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում Գեկասը հեղինակել է 10 գնդակ: Նա եղել է բոլոր ժամանակների Հունաստանի երրորդ ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստը:

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեկասը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1998 թվականի ամռանը իր հայրենի Լարիսա քաղաքը ներկայացնող Աթլետիկի Էնոսի Լարիսա (ԱԷԼ) ֆուտբոլային ակումբի կազմում*:

2001 թվականի ամռանը Լարիսայում երեք տարի հանդես գալուց հետո Գեկասը տեղափոխվում է մեկ այլ հունական ֆուտբոլային ակումբ՝ Կալիթեա: Առաջին իսկ մրջաշրջանում Կալիթեան դառնում է Հունաստանի Սուպեր Լիգայի չեմպիոն:

Գեկասը հեղինակում է 14 գնդակ 26 ֆուտբոլային հանդիպումներում և դառնում Հունաստանի 2001-2002 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:

Գեկասը Հունաստանի երկրորդ դիվիզիոնիում անցկացրած 87 հանդիպումներում հեղինակել է ընդհանուր առմամբ 30 գնդակ՝ Լարիսայի և Կալիթեայի կազմերում:

Հունաստանի գավաթի խաղարկության ժամանակ երկրորդ դիվիզիոնում՝ Լարիսայում և առաջին դիվիզիոնում՝ Կալիթեայում անցկացրած 80 խաղերում հեղինակելով 46 գնդակ, ակումբը համաձայնվում է ֆուտբոլիստին տեղափոխել Պանաթինաիկոս:

Գեկասը տեղափոխվում է Պանաթինաիկոս 2005 թվականի ձմռանը՝ որոշակի ընդմիջումից հետո: Նոր ակումբում Գեկասը դառնում է 2005 թվականի լավագույն ռմբարկում՝ 18 գոլով:

Այս ժամանակահատվածում նա Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում խաղալու հրավեր է ստանում:

Տեղափոխվելով ազգային հավաքական նա իր նորամուտը նշում է 2-0 հաշվով հաղթանակով՝ Ֆուտբոլի 2006 թվականի առաջնության որակավորման հանդիպումների ընթացքում, որը տեղի էր ունենում 2005 թվականի մարտին:

Ազգային հավաքականի կազմում Գեկասը 2005 թվականին մասնակցել է նաև Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

Ընդհանուր առմամբ Թեոֆանիս Գեկասը Պանաթինաիկոսի կազմում անցկացրել է 41 հանդիպում և հեղինակել 23 գնդակ: 2005-2006 թվականների մրցաշրջանում Գեկասը նշեց իր նորամուտը Չեմպիոնների Լիգայում և ՈւԵՖԱ-ում զբաղեցրեց երրորդ տեղը հույն ռմբարկուների ցանկում: