Մասնակից:Muradyan Papin/Ավազարկղ/2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ եպս. Բաբայան
եպիսկոպոս
 
Կրթություն՝ Գևորգյան հոգևոր ճեմարան
Հայաստանի ամերիկյան համալսարան
«Բոսսե» Էկումենիկ ինստիտուտ
Մոսկվայի հոգեւոր ակադեմիա
Հռոմի Պապական Սալեզյան համալսարան
Գործունեություն՝ Մայր Տաճարի լուսարարապետ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 12, 1978(1978-02-12) (46 տարեկան)
Ծննդավայր Տաթև, Սյունիքի մարզ, {{{2}}} Հայաստան

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Մայր Տաճարի Լուսարարապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Վանական խորհրդի ատենապետ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը (ավազանի անունը՝ Նելսոն) ծնվել է 1978 թ. Գորիսի շրջանի Տաթեւ գյուղում:

Կրթությունը և հոգևոր ծառայությունները:[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-1994 թթ. սովորել է Տաթեւի Ս. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում: 1994 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 2000 թ. մարտի 2-ին, Սրբոց Վարդանանց տոնին` ձեռամբ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2000 թ. ավարտել է ճեմարանը և աշխատանքի անցել Վեհարանում` որպես Մայր Աթոռ-թեմեր (այժմ` Դիվանատուն) բաժնի գործավար-քարտուղար և Վեհափառ Հայրապետի արարողապետ: 2000-2001 թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարանում հետևել է «Կառավարման դասընթացներ ճեմարանականների համար» ծրագրին: 2001 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորել է Ժնեւի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետին կից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Բոսսե»  Էկումենիկ ինստիտուտում: 2002 թ. ապրիլի 11-ին պաշտպանել է ավարտաճառ «Էջմիածնի միաբանությունը եւ նրա հոգեւոր վերազարթոնքն ըստ Առաքել Դավրիժեցու» թեմայով: 2002 թ. ապրիլի 28-ին, Սուրբ Խաչի երեւման տոնին` ձեռամբ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 2002-2004 թթ. ուսանել է Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 2004 թ. եղել է Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու վանահայրը: 2004 թ. մայիսի 7-ին Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական աշխատանք «Ս. Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքները» թեմայով` ստանալով Աստվածաբանական գիտությունների թեկնածուի կոչում: 2004 թ. վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակվել Ինտերնետային գրասենյակի փոխտնօրեն, հայկական բաժնի պատասխանատու, միաժամանակ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում դասավանդել Հայ Եկեղեցու պատմություն: 2006-2007 թթ. ուսանել է Հռոմի Պապական Սալեզյան համալսարանում: 2007-2008 թթ. եղել է Մայր Աթոռի տնտեսական բաժնի տնօրենի պաշտոնակատար: 2008-2009թ. նշանակվել է վարչակազմակերպչական գործերի փոխկառավարիչ: 2009թ. մայիսից ցայսօր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրենն է: 2011 թ. հուլիսի 2-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքները ըստ «Մատեան ողբերգութեան» թեմայով, եւ ձեռամբ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ստացել վարդապետական աստիճան: 2011թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: 2021թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 27-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ և Մայր Տաճարի Լուսարարապետ[1] ՝ ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պարտականություններից։

Քարոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի քարոզը` խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Ս. Հարության Ճրագալույցին մատուցված Ս. Պատարագին (26 մարտի, 2016 թ.)[2]

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի քարոզը՝ խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի առիթով (18 հունիսի, 2017 թ.)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ». https://armenpress.am. 27.01. 2021. Վերցված է 21.12.2021-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի քարոզը` խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Ս. Հարության Ճրագալույցին մատուցված Ս. Պատարագին (26 մարտի, 2016 թ.)». https://arar.sci.am/. 26.03.2016. Վերցված է 21.12.2021-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի». https://arar.sci.am/. 17.01.2018. Վերցված է 21.12.2021-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)