Մասնակից:Muradyan Papin/Ավազարկղ
Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Գևորգյան հոգևոր ճեմարան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ | |
Գործունեություն՝ | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի | |
Ծննդյան օր | օգոստոսի 5, 1973 (51 տարեկան) | |
Ծննդավայր | Ոսկեհատ, Արմավիրի մարզ, Հայաստան | |
Պարգևներ |
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ |
Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան (), եկեղեցական և հասարակական գործիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավախորհրդատվական հանձնախմբի ատենապետ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (ավազանի անունը` Սամվել) ծնվել է 1973 թվականի օգոստոսի 5-ին Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում:
Կրթությունը և հոգևոր ծառայությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-1990 թվականներին ուսանել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցում, 1990-1996 թվականներին՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1996 թվականի մայիսի 19-ին ձեռնադրվել է սարկավագ: 1997 թվականին գերազանցությամբ պաշտպանել է ավարտաճառ «Հնդկահայ գաղութը և Մայր Աթոռի նվիրակությունը Հնդկաստանում» թեմայով: 1997 թվականի դեկտեմբերի 14-ին ձեռադրվել է կուսակրոն քահանա: Մայր Աթոռի պարետ է նշանակվել 1998 թվականին: Հաջորդ տարվա մարտին ծառայության է կոչվել Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի պաշտոնակատար:
2000 թվականի հունվարին նշանակվել է նորաստեղծ «Մայր Աթոռ-Թեմեր» գրասենյակի վարիչ-տնօրեն: 2001 թվականից առ այսօր իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետի պարտականությունները:
2001 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում» թեմայով և ստացել վարդապետական աստիճան: 2003-2005 թվականներին դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում` որպես Հին Կտակարանի մեկնության, Վարք Սրբոցի և Եկեղեցական երաժշտության դասախոս: 2004 թվականի սեպտեմբերի 26-ին ստացել է եպիսկոպոսական օծում[1]: Հոգևոր ծառայությանն զուգընթաց 2003-2007 թվականներին ուսանել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ: 2004 թվականից Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է: 2004 թվականի ապրիլից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նաև Մայր Աթոռի ներկայացուցիչն է ՀՀ Ազգային Ժողովում:
Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցություն է ցուցաբերել եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերում[2]: 2004 թվականին նշանակվել է Ծիսական հարցերի ուսումնասիրման հանձնախմբի համաատենապետ, իսկ 2005 թվականին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարդապետական թեզերի պատրաստության և պաշտպանության հանձնախմբի ատենապետ: 2006 թվականին մասնակցել է «Հայաստանի հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի պատրաստման աշխատանքներին:
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին կազմել և հրատարակել է «Ս. Գրիգոր Լուսավորիչը և Ս. Էջմիածինը հայ գեղարվեստական գրականության անդաստանում» գիրքը[3]։
2004 թվականին հրատարակել է «Նվիրակությունը Հայոց եկեղեցում 10-19-րդ դդ.» աշխատությունը[4]։
2019 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը տպագրել է Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզխոսությունների գիրքը՝ «Որոնումներ...» վերնագրով[5]։
Քարոզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Որոնումներ»[6] գրքում ամփոփված են Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի 1998-2019 թվականների քարոզները, որոնցում մեկնվում են սուրբգրային հատվածներ կամ եկեղեցական սրբազան ավանդության դրվագներ՝ նրանց լույսի ներքո քննության առնելով ներկա կյանքի իրողությունները. հարցեր, որոնք պարբերաբար ծնվում են մարդկային մտքում:
Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանապարհ դեպի Զատիկ. Արտաքսումի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[7]
- Ճանապարհ դեպի Զատիկ. Անառակի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[8]
- Ճանապարհ դեպի Զատիկ. Տնտեսի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[9]
- Ճանապարհ դեպի Զատիկ. Դատավորի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[10]
- Ճանապարհ դեպի Զատիկ. Գալստյան կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[11]
- Ճանապարհ դեպի Զատիկ. Ծաղկազարդի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[12]
- Ճանապարհ դեպի Զատիկ. Սուրբ Հարություն - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[13]
- Բարոյականությունը հավատքի անդրադարձումն է. Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Հ5» հեռուստաընկերություն [14]
- Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - Հարցազրույց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ[15]
- «Կենտրոն» հեռուստաընկերություն, «Հայելու առաջ» - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան[16]
- «Հ2» հեռուստաընկերություն - «Խոսքի իրավունք» - Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան[17]
- «Հ5» հեռուստաընկերություն - «3 տարի է Հայաստանի հողը տնքում է անհամերաշխությունից». Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան[18]
- «Yerevan Today» - «Առավոտյան սուրճ» Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ[19]
- «Երկիր մեդիա» «Երկրի հարցը» - «Չենք տեսնում Փաշինյանի կողմից ապաշխարությանն ուղղված քայլեր». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան[20]
- Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - «Փոփոխություններ Եկեղեցու ծիսակարգերում». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան[21]
Տպագիր հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաշվեհարդարներով եկեղեցուն հնարավոր չէ լռեցնել. Մայր Աթոռի դիվանապետ - www.armdaily.am[22]
- Եկեղեցի-պետություն իրավական փոխհարաբերությունների շուրջ - www.noravank.am[23]
- Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան - www.iravunk.com[24]
- Ինչպե՞ս թշնամանքն ու ատելությունը, սիրո ու համերաշխության զգեստավորմամբ խոր արմատներ բռնեցին մեր կյանքում. Արշակ սրբազան - www.iravunk.com[25]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական կառույցների և գիտակրթական հաստատությունների կողմից արժանացել է մի շարք շքանշանների և պատվավոր կոչումների:
2014 թվականի հուլիսի 2-ին արժանացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման[26]:
2015 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[27]:
2016 թվականի հոկտեմբերի 24-ին պարգևատրվել է Մալթայի Ուխտի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով[28]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ավագ հինշաբթի
-
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը
-
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ
-
Գերագույն հոգեւոր խորհուրդ
-
Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը
-
Գահակալություն
-
Եպիսկոպոսական առաջին պատարագ
-
Արշակ Սրբազանի եպիսկոպոսական առաջին պատարագ
-
Արշակ Սրբազանը զինվորների հետ
-
Դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Էջմիածին» ամսագիր». arar.sci.am. ՀՀ ԳԱԱ. 2004. Վերցված է 14.12.2021-ին.
- ↑ «Էդուարդ Աղաջանյանը Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի հետ քննարկել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր». www.gov.am. 08.11.2019. Վերցված է 16.12.2021-ին.
- ↑ ««Ս. Գրիգոր Լուսավորիչը և Ս. Էջմիածինը հայ գեղարվեստական գրականության անդաստանում»». 1996. Վերցված է 14.12.2021-ին.
- ↑ Խաչատրյան Արշակ վրդ (2004). Նվիրակությունը Հայոց եկեղեցում / 10-19-րդ դդ. Էջմիածին.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ««Որոնումներ...»». Սուրբ Էջմիածնի Մատենադարան. 2019. Վերցված է 14.12.2021-ին.
- ↑ «Որոնումներ...: / Ա. եպս. Խաչատրյան; Խմբ.՝ Ա. քհն. Պողոսյան; Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանություն». http://koha.etchmiadzinlibrary.am/. 2019. Վերցված է 16.12.2021-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Ճանապարհ դեպի Զատիկ. Արտաքսումի կիրակի». Yerevan Today. 04.03.2017. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Ճանապարհ դեպի Զատիկ. Անառակի կիրակի». Yerevan Today. 11.03.17. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Ճանապարհ դեպի Զատիկ. Տնտեսի կիրակի». Yerevan Today. 18.03.2017. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Ճանապարհ դեպի Զատիկ. Դատավորի կիրակի». Yerevan Today. 25.03.2017. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Ճանապարհ դեպի Զատիկ. Գալստյան կիրակի». Yerevan Today. 01.04.2017. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Ճանապարհ դեպի Զատիկ. Ծաղկազարդի կիրակի». Yerevan Today. 08.04.2017. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Ճանապարհ դեպի Զատիկ. Սուրբ Հարություն». Yerevan Today. 14.04.2017. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Բարոյականությունը հավատքի անդրադարձումն է. Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան». 5 TV Channel. 20.07.2020. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Հարցազրույց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ». https://www.1lurer.am/hy. 08.07.2020. Վերցված է 15.12.2021-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ ««Հայելու առաջ» Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան». www.youtube.com. 02.07.2016. Վերցված է 16.12.2021-ին.
- ↑ «Խոսքի իրավունք - Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան». Armenian Second TV Channel / h2. 29.05.2020. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ ««3 տարի է Հայաստանի հողը տնքում է անհամերաշխությունից». Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան». 5 TV Channel. 17.06.2021. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ ««Առավոտյան սուրճ» Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ». 22.06.2016. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Yerkir Media». 15.04.2021. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «Փոփոխություններ Եկեղեցու ծիսակարգերում. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան». www.1lurer.am. 17.03.2020. Վերցված է 16.12.2021-ին.
- ↑ «Հաշվեհարդարներով եկեղեցուն հնարավոր չէ լռեցնել. Մայր Աթոռի դիվանապետ». www.armdaily.am. 24.12.2020. Վերցված է 16.12.2021-ին.
- ↑ «Եկեղեցի-պետություն իրավական փոխհարաբերությունների շուրջ». www.noravank.am. 13.09.2007. Վերցված է 16.12.2021-ին.
- ↑ «Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան». www.iravunk.com. 22.01.2021. Վերցված է 16.12.2021-ին.
- ↑ «Ինչպե՞ս թշնամանքն ու ատելությունը, սիրո ու համերաշխության զգեստավորմամբ խոր արմատներ բռնեցին մեր կյանքում. Արշակ սրբազան». www.iravunk.com. 03.04.2021. Վերցված է 16.12.2021-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին (որոշում 1/1702/-4 - 5 մարտի 2014թ.)». ՀՀ ԳԱԱ. 2014. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ». president.am. 28.12.2015. Վերցված է 15.12.2021-ին.
- ↑ [www.azatutyun.am/amp/28071978.html «Սերժ Սարգսյան․ «Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար»»]. www.azatutyun.am. 24.10.2016. Վերցված է 15.12.2021-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)